Անբարոյական է Բ.Սահակյանին ՀՀ «տանել». ում եւ ինչի համար է փոխվում ԼՂՀ Սահմանադրությունը

17/02/2016 schedule20:15

Ում եւ ինչի համար է փոխվում ԼՂՀ Սահմանադրությունը, ուր է գալու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՀ-ում բարձր պաշտոն է ստանալու: Մեր այս հարցերին պատասխանել է Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

- Պարոն Թովմասյան, տեղի քաղաքական ուժերի հետ քննարկումները սահմանադրական փոփոխությունների շուրջ, փաստորեն, սկսված են: Արդեն որոշակի դիրքորոշումներ հայտնի՞ են:

- Մի քանի օր առաջ խորհրդարանական ուժերի հետ քննարկումները սկսվել են: Մասնակցում էին բոլոր խմբակցությունների ղեկավարները, ԱԺ նախագահը, վարչապետը եւ ԱԺ փոխնախագահը: Ես այն տպավորությունն եմ ստացել, որ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական 5 ուժերից 4-ը համաձայն են սահմանադրական բարեփոխումներին:

- Ո՞ր ուժն է դեմ, «Ազգային վերածնո՞ւնդը»:

- Այո: Բայց կողմերի թիվը, իմ կարծիքով, ավելի ծանրակշիռ է:

- ԱՎ նախագահ Հայկ Խանումյանն ասում էր, որ դեմ է, երբ անձերի համար է արվում փոփոխությունը, ինչպես ՀՀ-ում դա եղավ: Ո՞ւմ համար եք փոխում ԼՂՀ Սահմանադրությունը, վարչապետ Արա Հարությունյանի՞:

- 2006 թ., երբ առաջին անգամ պետք է ընդունվեր ԼՂՀ Սահմանադրությունը, խոսում էին, որ ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը դա անում է իր համար, որ նորից առաջադրվի, բայց այդպես չեղավ: Հետո այդ մարդիկ ներողություն խնդրեցի՞ն: Նույնը՝ հիմա: Այդպես չէ:

- Ինքը նաեւ չի բացառում, որ այդ փոփոխություններն իրականում արվում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի վերարտադրության համար: Բայց այստեղ էլ խոսակցություններ կան, որ 2017թ., երբ ավարտվի Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը, նա տեղափոխվելու է ՀՀ եւ այստեղ բարձր պաշտոն է ստանձնելու:

- Այդ հարցը, իմ կարծիքով, պետք է ուղղել ԼՂՀ նախագահին, բայց համոզված եղեք, որ անձի համար չի փոխվում: Ի՞նչ տարբերություն, մենք հիմա ունենք չէ՞ հնարավորություն, որ նույն նախագահական համակարգի մնալու դեպքում անենք այնպես, ինչպես ՌԴ-ում, երբ Պուտինի նախագահական 2-րդ ժամկետն ավարտվեց, Մեդվեդեւը դարձավ նախագահ, Պուտինը՝ վարչապետ, իսկ 5 տարի անց Պուտինը կրկին նախագահ դարձավ: «Ազատ հայրենիքը» 2015-ի մայիսի 3-ի ԱԺ ընտրություններում հավաքել է 47.5 տոկոս ձայն, եւ սա լուրջ հայտ է առաջիկա նախագահական ընտրություններում ընտրվելու եւ Բակո Սահակյանին էլ վարչապետ նշանակելու, հետո նորից 5 տարի անց նախագահ ընտրելու, ինչպես ՌԴ-ում: Բայց այդպիսի բան չկա:

- Իսկ Արցախում որտե՞ղ են տեսնում Բակո Սահակյանին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:

- Իմ կարծիքով, Բակո Սահակյանի գլխավորությամբ եւ նրա անմիջական մասնակցությամբ Արցախում ավելի շատ գործեր են կատարվել, եւ նա Արցախի հերոս է:

- Բայց հիմա իրեն թոշակի՞ եք ուղարկելու:

- Դա ինքը կորոշի: Համենայնդեպս, այսօր Բակո Սահակյանը Արցախի ժողովրդի առաջնորդն է: Եվ անբարոյական եմ համարում, որ մինչեւ նրա լիազորությունների ավարտը ինչ-որ բաներ են քննարկում, թե ուզում է գալ Հայաստան, սահմանադրական փոփոխությունները նրա համար են արվում... ԼՂՀ նախագահը ոչ մի կապ չունի այս բարեփոխումների հետ: Սա «Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությունն է, եթե հիշում եք, կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն ու ես հայտարարել ենք, որ գնալու ենք սահմանադրական բարեփոխումների:

- Գեներալ Վիտալի Բալասանյանի «Շարժում 88» կուսակցությունն է՞լ է կողմ այս փոփոխություններին:

- Քննարկումների ժամանակ իրենց խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանն ասաց, որ արդեն 9 տարուց ավելի է, գործում է Սահմանադրությունը եւ այնտեղ շտկելու շատ բաներ կան: Դրա համար եմ ասում՝ 4 ուժեր համաձայն են այս բարեփոխումներին:

- Այսինքն, մեծ դիմադրություն բացառվո՞ւմ է:

- Կարող է իշխանության կողքին մարդ լինի կանգնած, ասի՝ գործող Սահմանադրությունը շատ էլ լավն է, ժողովուրդը պիտի որոշի: Չի կարելի սահմանադրական բարեփոխումները քաղաքականացնել, դա անթույլատրելի է մեզ նման չճանաչված պետությունում, երբ այսպիսի լարվածություն է, երբ բանակցային գործընթացը գրեթե տեղափոխվել է փակուղի:

- Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ լինելո՞ւ են:

- Իհարկե, ավելին, քննարկումների ժամանակ վարչապետն ասաց, որ ովքեր դեմ են բարեփոխումներին, բայց բան ունեն ասելու, կարող են անգամ ընդգրկվել մասնագիտական հանձնաժողովում: Մնացածը կգրվի, գլուխ-գլուխ կքննարկենք: 

- Ի՞նչ փոփոխություններն են լինելու, ինչպես ՀՀ-ո՞ւմ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգ, խորհրդարանական կառավարում եւ այլն:

- Մեր սահմանադրական բարեփոխումների մեջ հաշվի են առնվելու Արցախի առանձնահատկությունները եւ այդ առումով տարբերվելու է ՀՀ Սահմանադրությունից: Առայժմ այսքանը, նախագիծը պատրաստ կլինի, դուք կհամեմատեք:

- Ե՞րբ եք նախատեսում անցկացնել հանրաքվեն:

- Մենք 2 շաբաթ թայմ աութ ենք վերցրել, որպեսզի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը ներկայացնեն, թե ինչ փոփոխություններ են ուզում տեսնել, հետո հանձնաժողովն աշխատի, ինձ թվում է, մինչեւ այս տարվա վերջ կլինի: Բազմաթիվ պատգամավորներ կողմնակից են, որ 2016 թվականի դեկտեմբերի 10-ին լինի հանրաքվեն:

- Մասնագիտական հանձնաժողովի շրջանակը հայտնի՞ է, ովքե՞ր են մշակելու նախագիծը, թե՞ կարող է ՀՀ-ից կանչեք:

- Եթե ՀՀ-ում Վենետիկի հանձնաժողովն է խորհուրդներ տվել, իհարկե, Արցախում սահմանադրագետները շատ չեն, նաեւ դրսից կհրավիրենք: ՀՀ լավագույն մասնագետները պետք է, իմ կարծիքով, ընդգրկված լինեն այդ հանձնաժողովում:

- Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում` հաշվի առնելով Արցախի չճանաչված լինելու հանգամանքը:

- Մեր չճանաչվածությունը խանգարում է:

- Այդ դեպքում, ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:

- Հրավիրելու ենք ՀՀ լավագույն մասնագետներին, որոնք աշխատել են Վենետիկի հանձնաժողովի հետ եւ մեծ փորձ ունեն: Իրենց պրոֆեսիոնալ կարողությունները կօգտագործենք, որ լավ Սահմանադրություն ունենանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7289 դիտում

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը