Երևան
12 °C
Այսօր կեսօրին ԵԽԽՎ լիագումար նիստում նախատեսված է հակահայ երկու սկանդալային փաստաթղթերի՝ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւերի նախագծերի քննարկումը:
Հիշեցնենք, ՀՀ ողջ դիվանագիտական կորպուսը, ինչպես նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վերջին շաբաթներին մոբիլիզացրել էր բոլոր ուժերը՝ փորձելու կանխել հակահայ բանաձեւերի ընդունումը, որոնցում պահանջվում էր անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը, որպես օկուպանտ երկրի ներկայացուցիչներ, զրկել ձայնի իրավունքից: Երեկ երկօրյա այցով Ստրասբուրգ մեկնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հանդիպելու ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնենք, մինչ նախարար դառնալը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի անդամ էր:
Տեղեկություններ կային, որ Ստրասբուրգ է մեկնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւս: Նրա խոսնակը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց սույն լուրը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ անցյալ շաբաթ ԵԽԽՎ-ին հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն ԼՂ հարցի շուրջ շարունակվող բանակցային գործընթացը եւ հիշեցրել էին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձեւաչափը բանակցությունների համար: Երեկ առավոտյան, երբ լրագրողները ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին հարցրել են՝ ԵԽԽՎ-ն հաշվի առնելո՞ւ է համանախագահների հայտարարությունը, նա պատասխանել էր. «Վեհաժողովը դեռ պետք է քննարկի այդ հարցը եւ որոշում կայացնի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չի նկատվում: Պետք է ինչ-որ բան անել: Պետք է ինչ-որ կերպ առաջ մղել կարգավորման գործընթացը: ԵԽԽՎ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում»:
Հայաստանյան պատվիրակության անդամները երեկվա դրությամբ էլ համառորեն շարունակում էին խուսափել սույն փաստաթղթերը կանխելու վերաբերյալ որեւէ հայտարարություն անել: Փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես Turan-ը, Haqqin.az-ը եւ մյուսները գրում էին, թե ՀՀ իշխանություններն ակտիվորեն փորձում են խոչընդոտել 2 փաստաթղթերի ընդունումը: «Այդ նպատակով Երեւանը գործի է դրել իր բոլոր հնարավորությունները՝ փորձելով Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող երկրների պատգամավորներին համոզել՝ դեմ քվեարկել նախագծերին»,- գրել էր Turan-ը՝ նշելով, թե որ պատգամավորն այդ նպատակով որ երկիր էր մեկնել մինչ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկը: Նույն լրատվամիջոցը գրել էր, որ հայկական սփյուռքը նույնպես աշխատում է բանաձեւերի ընդունումը կանխելու համար, այնինչ, նախկինում հայկական պատվիրակության բոլոր փորձերը՝ հասնել բանաձեւերը նստաշրջանի օրակարգ չընդգրկելուն, տապալվել են: Ի դեպ, Ադրբեջանում բավական ծանր են տարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը եւ ադրբեջանական մամուլն արդեն մի քանի օր հեղեղված է ՄԽ անարդյունավետության մասին նյութերով:
Երեկ հայտնի դարձավ, որ նիստի ընթացքում ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, որը այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչեւ հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ-ն, նկատենք, 2 տասնյակ փոխնախագահ ունի:
Հիշեցնենք, իշխանական շրջանակներից օրեր առաջ վստահեցնում էին, որ եթե հայկական պատվիրակությանը չհաջողվի կանխել հակահայ բանաձեւերի ընդունումը, հստակ պայման է դրված՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները: Նկատենք, որ եթե սկզբում հայկական պատվիրակության անդամները պնդում էին, թե Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով գնել է ողջ ԵԽԽՎ-ն ու բանաձեւերը տապալելու որեւէ շանս չկա, վերջին օրերին բավական լիահույս էին դարձել եւ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցները հնարավոր է եւ չընդունվեն: Նաղդալյանի ընտրությունը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում թույլ է տալիս ենթադրել, որ հայկական պատվիրակության անդամների վերջին օրերի լավատեսությունը որոշ հիմքեր ունի:
Տեղեկություններ կան, որ հնարավոր է նախագծերի քննարկումը հետաձգվի:
Եթե հակահայ փաստաթղթերի ընդունումն իսկապես տապալվի, հօդս են ցնդելու մեր պատվիրակության անդամների բոլոր այն հայտարարությունները, թե ԵԽԽՎ-ն վերածվել է Միլի մեջլիսի, Ադրբեջանը կաշառում է ԵԽԽՎ պատգամավորներին, եւ ադրբեջանական նավթադոլարների ու խավիարի դեմ իրենք անզոր են: Իրականում՝ ժամանակ ձգելու ու եվրոպաներում շոփինգով զբաղվելու փոխարեն մի փոքր էլ ջանք էր պետք գործադրել: Այլապես, Հերմինե Նաղդալյանն էլ, ինչպես երեկ նկատել էր հայտնի լրագրողներից մեկը, ընտրվում է մի կառույցի փոխնախագահ, որին մեղադրում է եվրոպական արժեքներից հեռանալու մեջ:
Ի դեպ, երեկ Բրասերի փոխարեն ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Պեդրո Ագրամունդը, որը հայտնի է իր ադրբեջանամետ գործունեությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT