Երևան
12 °C
Երեկ մի քանի ժամ շարունակ հանրապետականները փակ դռների հետեւում Սերժ Սարգսյանի հետ քննարկել են իշխանական կոալիցիայի եւ կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների հարցը:
Արդեն մի քանի օր է, քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը մի շարք պաշտոններ է ակնկալում Սերժ Սարգսյանից՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ին գործուն աջակցություն ցույց տալու դիմաց, բավական մեծ ախորժակ ունի: «ՀԺ»-ն օրերս հայտնել էր, որ դաշնակցությունը 2 մարզպետի ու 2 նախարարի պորտֆել է ուզում: Մինչ այդ դաշնակցականները պատրաստ էին նախարարական որեւէ պորտֆել չստանալ, փոխարենը երեք մարզպետի պաշտոն էին ուզում՝ 2017 թվականին սպասվող համապետական ընտրություններում ազդեցության մեծ լծակներ ձեռք բերելու ու ձայն ստանալու համար: Այս առաջարկը, սակայն, ըստ ՀՀԿ-ականների, Սերժ Սարգսյանը չի ընդունել:
Իշխանական աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում իրարից կանջատվեն տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, եւ թերեւս ՀՅԴ-ին հանձնվի ԱԻՆ-ը:
Տեւական ժամանակ խոսվում է նաեւ էկոնոմիկայի նախարարի փոփոխության մասին: Նախօրեից էլ շրջանառության մեջ դրվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը բնապահպանության նախարարությանը միացնելու, իսկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին թոշակի ուղարկելու լուրը: Ինքը՝ 70-ամյա Զախարյանը, երեկվա իր ասուլիսում, անդրադառնալով սույն լուրերին, ասաց. «Գիտեք, նախ սկսենք նրանից, որ այդ բոլոր խոսակցությունները պատի տակի բամբասանքներ են: Հաջորդը, ինձ համար անսպասելի բան հայտնաբերեցի, որովհետեւ 70 տարին ինձ մոտ առաջին անգամ է լինում: 70 տարին… քաղաքական պաշտոնները տարիքային սահմանափակումներ չունեն: Ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ՝ առավել եւս քաղաքական պաշտոնները»:
ՀՀԿ-ականները, սակայն, քիչ հավանական են համարում, որ այս երկու նախարարությունները միացնելու դեպքում այդ նախարարի պոստը հանձնվի ՀՅԴ-ին:
Ի դեպ, ՀՀԿ-ականները, ըստ էության, բացառում են, որ իրենց գործընկեր կուսակցությանը հանձնվի կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը: Հիշեցնենք, ՀՅԴ ղեկավարությունը տեւական ժամանակ համառ պայքար էր մղում սույն պոստի համար: Ավելին, ամիսներ առաջ շրջանառվում էր, որ ՀՀԿ-ՀՅԴ կուլիսային բանակցությունների ընթացքում նման պայմանավորվածության հասնելու դեպքում ԿԳ գործող նախարար Արմեն Աշոտյանը կգործուղվի Ազգային անվտանգության խորհուրդ՝ ԱԱԽ քարտուղարի կարգավիճակով: Սույն պոստը թափուր է մնացել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո:
Իշխանական շրջանակներում խոսվում է, որ դաշնակցությանն առնվազն մեկ մարզպետի պաշտոն կհանձնվի: Նշվում է Արագածոտնի մարզպետի պոստը: Հիշեցնենք, սույն մարզում գործող մարզպետը ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն է: Այս մարզը նախկինում եղել է ՀՅԴ-ի տիրապետության տակ. մարզպետը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ներկայիս հյուպատոս Հրայր Կարապետյանն էր: Թե էլ որ մարզը կհանձնվի ՀՅԴ-ին՝ բանակցելու հարց է:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի բանակցությունները ՀՅԴ-ի հետ այնքան էլ հարթ չեն անցնում: ՀՅԴ-ն ուզում է հնարավորինս շատ բան ստանալ, ՀՀԿ-ն ուզում է հնարավորինս քիչ տալ:
Բոլորովին այլ է, սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը օրերս մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենց կոալիցիա ձեւավորելու որեւէ առաջարկ չի եղել: Բայց արդեն 2 օր է, ԲՀԿ-ականները լրագրողների հետ զրույցներում չեն բացառում կոալիցիա մտնելու հավանականությունը: Ավելին. թափանցիկ ակնարկներ են անում, որ իրենք պատրաստ են դրան: Հասկանալի է, որ ի տարբերություն ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հետ բանակցությունները շատ ավելի հարթ կանցնեն: Դրանում մասնավոր զրույցներում վստահություն են հայտնում նաեւ ՀՀԿ-ականները: Դա է պատճառը, որ պաշտոնապես ԲՀԿ-ի հետ բանակցություններ չեն սկսվել, եւ քաղաքական կուլիսներում չի շրջանառվում, թե սույն կուսակցությանն ինչ պոստեր կարող են հանձնվել: Մեզ հետ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, որ դեռ քննարկվում է՝ ավելի նպատակահարմար է 2017-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն մնա ընդդիմադի՞ր դաշտում (հիշեցնենք, անցյալ տարվա փետրվարյան սկանդալային իրադարձություններից հետո ԲՀԿ-ն, որ իրեն այլընտրանք էր հռչակել, հայտարարեց, որ ընդդիմություն է), թե՞ իշխանության մաս դառնա:
«ՀԺ»-ն սահմանադրական հանրաքվեից հետո գրել էր, որ սպասվում են նաեւ Երեւանի մի շարք վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ: Ըստ մեր աղբյուրների, հավանական է համարվում, որ գործընկեր կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում մի շարք համայնքներ ՀՀԿ-ն համաձայնի տալ գործընկերներին:
Երեկ, երբ մի քանիժամյա քննարկումներից հետո ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եկավ լրագրողների հարցերին պատասխանելու եւ ակնարկեց, որ կոալիցիա կարող է ձեւավորվել ոչ միայն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ, լրագրողներից մեկը նկատեց՝ ՀՀԿ-ն գործընկերներ շատ ունի: «Շատին էլ վերաբերվում է, համագործակցության տարբեր հնարավորություններ կան, եւ ես չեմ բացառում, որ տարբեր կուսակցություններ տարբեր հնարավորությունները օգտագործեն: Իսկ ինչպիսին կլինի՝ մեկը, երկուսը, երեքը, ավելի շատ, կորոշակիացվի մոտ ապագայում»: Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք կոալիցիան, Մինասյանը պատասխանեց. «Ես ասացի համագործակցության մասին, իսկ ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել համագործակցության՝ տարբեր ֆորմատներով: Ինչպիսին կլինի այդ համագործակցությունը, առաջիկայում կհստակեցվի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT