Երևան
12 °C
Գյումրին կրկին Սիցիլիայի վերածվելու նախաշեմին է: «ՀԺ»-ն երեկ գրել էր, որ ԲՀԿ-ի շուրջ անցյալ փետրվարյան սկանդալային իրադարձություններից հետո սույն կուսակցության շարքերը լքած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այս սեպտեմբերին սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններում լինելու է իշխանության թեկնածուն:
Դա նախօրեին ՀՀԿ-ն ցույց տվեց արդեն բացահայտ, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Մարտուն Գրիգորյանին նրա 35-ամյակի կապակցությամբ պարգեւատրեց ԱԺ նախագահի հուշամեդալով: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը եւս հավակնում է այդ պաշտոնին, երեկ Մարտուն Գրիգորյանին, ըստ էության, մեղադրել է կեղծիքներով ու ընտրակաշառքով խորհրդարան մուտք գործելու մեջ: Հիշեցնենք, Ղուկասյան եւ Գրիգորյան ընտանիքները վաղեմի թշնամիներ են եւ ժամանակ առ ժամանակ հանրապետության երկրորդ քաղաքը վերածում են Սիցիլիայի՝ իրար վրա օրը ցերեկով կրակելով ու իրար սպանելով: Երեկ, երբ armtimes.com-ը փորձել է պարզել Վարդան Ղուկասյանի հոգեվիճակը Մարտուն Գրիգորյանի առաջադրման վերաբերյալ, Ղուկասյանը, որը, պարզվում է, պասի մեջ է, փորձել է հնարավորինս կոռեկտ արտահայտվել Գրիգորյանի հասցեին:
- Պարոն Ղուկասյան, այսօր մամուլում գրվել է, որ Մարտուն Գրիգորյանն է դառնում Գյումրիի քաղաքապետի իշխանության թեկնածուն, դուք հիմա ի՞նչ եք անելու:
- Թող դնի, ի՞նչ է եղել:
- Դուք հիմա չե՞ք առաջադրվի:
- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, իսկ հետագան ցույց կտա, կապրենք, կտեսնենք:
- Այսինքն, եթե հիմա ինքը իշխանության թեկնածուն լինի, դուք կսատարե՞ք իրեն:
- Աղջիկ ջան, ուրեմն, ուշադիր լսի, ես ասում եմ՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց եթե հանկարծ եկավ մի պահ, որ իմ միտքը Աստված փոխեց, ուրեմն, ես անպայման ինչ որ իմ հոգու մեջ, իմ հոգին թելադրեց, էդ կանեմ: Բայց հիմա ես ընդհանրապես չեմ էլ ուզում այդ բաները լսել, ոչ էլ դնել, ոչ էլ վերցնել:
- Բայց, պարոն Ղուկասյան, գիտենք, որ դուք այդտեղ ազդեցիկ դեմք եք, ինչո՞ւ եք ասում՝ չեք զբաղվում քաղաքականությամբ:
- Մի կարեւոր բան եմ ուզում ասել, լսի՝ հիմա ժողովուրդը էնքան է քաղաքականացված, որ մինչեւ ժողովուրդը չհավատացին՝ ինքը ում է ընտրում, ով ուզում է, ինչ ուզում է անի, որոշակի ազդեցություն կունենա, բայց որ ասեմ, թե մարդը կարող է 10 տոկոսով ազդեցություն ունենալ, դա սուտ է:
- Մարտուն Գրիգորյանն ի՞նչ ազդեցություն ունի այդտեղ:
- Ես այդ հարցերին չեմ ուզում պատասխանել, ընդհանրապես, բոլորը գիտեն՝ ով ինչ ձեւով է ընտրվել: Ով ընտրվել է փողով, ով ընտրվել է ընտրակեղծիքով, բոլորին գիտեն, իսկ ով է ընտրվել իրոք ժողովրդի կողմից՝ ամբողջ այս քաղաքը գիտի, ժողովուրդը գիտի, դուք չգիտեք: Բոլորի մասին է խոսքը, ստեղ ինչ անուն տաք, բոլորը գիտեն՝ դրանք ինչքան ժողովուրդ ունեն իրենց հետեւից գնացող, իրենց ընտրությունները ոնց են եղել, ոնց են անցկացրել: Բոլորի մասին է խոսքը: Հիմա ես որ նորից ասեմ՝ սենց, նենց, նենց, ես որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, կգա ժամանակը, եթե զբաղվեցի, կասեմ:
- Այսինքն, Մարտուն Գրիգորյանը փողո՞վ է ընտրվել:
- Ես այդ անունի համար չեմ ուզում շատ խոսել՝ Մարտունիկը կամ Սամվելը կամ Երվանդը կամ Գալուստը, մյուսը: Ես բոլորի մասին եմ խոսում: Ժողովուրդը լավ գիտի՝ ով ինչ սկզբունքով է ընտրվում ու մինչեւ այսօր ընտրվել: Հասկացա՞ք: Կգա ժամանակը, առիթ եղավ, պետք եղավ, ես կասեմ: Հիմա ես ասելու բան չունեմ: Ես իմ մասին եմ ասում, որ ես էսքան ժամանակ ոչ փողով եմ ընտրվել, ոչ խաբեությամբ, ոչ էլ կեղծիքով:
- Բայց երբ Սամվել Բալասանյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ, ինքը ձեզ համար...
- Չեմ ուզում ընդհանրապես այդ անունները լսել, Աստված իրանց հետ, թող Աստված իրանց բարին ցանկանա: Հիմա պասի մեջ ենք, բոլորը թող լավ լինեն, առողջ լինեն, Հայր մերը ո՞նց է ասում՝ թշնամիներիդ ների, որ Աստված էլ քեզ ների: Չնայած թուրքն է իմ թշնամին: Թող բոլորին Աստված խելք ու շնորհք տա, իմաստություն տա, հայրենասիրություն տա, հավատքները շատանա:
- Բայց միեւնույն է, ինքը ձեզ համար անընդունելի թեկնածու է, չէ՞:
- Ընդհանրապես էն մարդն է իմ համար անընդունելի թեկնածու, որը ժողովրդի ձայներով չի ընտրվում: Դու ֆռցնում ես, որ անպայման անուն տամ, ես բոլորի համար կարող եմ խոսել՝ դեմ դիմաց, բայց ես հարմար չեմ գտնում, որ ձեր ասած խոսքերով զբաղվեմ: Բանսարկությամբ չեմ զբաղվում: Հիմա դու ֆռցնում ես, սիրուն չի:
- Պարոն Ղուկասյան, հիշում ենք, որ նրանց ընտանիքի հետ կապված այդտեղ պատմություններ եղան...
- Ես չեմ կարո՞ղ 2 րոպեում կախել հեռախոսը: Բայց ես էնքան լավ մարդ եմ, որ պատասխանում եմ: Դու էլ մտածի, որ ահեղ դատաստան կա, էդպես ֆինտ ու ֆլուշկեքով խոսելն էլ լավ բան չի: Ով էլ քեզ ստիպում է խոսել, իրան բացատրի՝ չեք տեսնո՞ւմ, հերիք չի՞ էդքան դավեք:
- Չենք դավում, բայց հիշում ենք, որ Գյումրիում կրակոցներ եղան, դուք ընտանիքներով...
- Ցտեսություն, աղջիկ ջան, դու ուղն ու ծուծով չես ուզում հասկանաս:
Հիշեցնենք, նախկինում Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե եթե որոշի առաջադրվել, ոչ ոք չի կարող իրեն արգելել դա անել: «Սադամ Հուսեյնն էլ գերեզմանից հելնի, կառաջադրվեմ, եթե Աստված ինձ թելադրեց»,- ասել էր Ղուկասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT