Լինենք իրատես. իշխանափոխության մեխանիկա, ըստ «Քաղաքացիական պայմանագրի»

15/01/2016 schedule22:00

Ինչու Գեւորգ Սաֆարյանը Նելսոն Մանդելա չէ կամ ինչու է իշխանափոխության համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի սկսած պայքարը վերածվել Ազատության հրապարակում տոնածառ դնելու համար կամ վրան տեղադրելու արգելքի դեմ պայքարի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանի՝ օրերս ֆեյսբուքում արած այս գրառումը՝ իր բացատրություններով, բուռն քննարկումների առարկա էր դարձել ՖԲ հայկական տիրույթում: Ռուբեն Ռուբինյանը երեկ մեզ հետ զրույցում ավելի է մանրամասնել ասածը:  

- Ձեր ֆեյսբուքյան վերջին գրառումը «Նոր Հայաստանի» սկսած պայքարի մասին բուռն քննարկումների պատճառ դարձավ: Դուք ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Ես մտածում էի՝ ինչն է պատճառը, որ տոնածառ տեղադրելու պատմությունը դառնում է նոր քաղբանտարկյալի առիթ, երբ տոնածառ դնելով ոչինչ չի սպառնում իշխանությանը: Եվ հանգեցի այն պատասխանին, որ ամեն անգամ, երբ իշխանությունները թույլ չեն տալիս ինչ-որ գործողություն անել եւ արդյունքում հրահրում են հրմշտոց եւ ապօրինի ձերբակալություններ, պայքարը իշխանության դեմ վերածվում է դրա ընթացքում իշխանության իրագործած անարդարությունների դեմ պայքարի: Մի շարք ընդդիմություններ են այս ծուղակի մեջ ընկել: «Իշխանություն, հեռացի՛ր»-ը այդպիսով վերածվում է «թողեք պաստառ դնենք»-ի, հետո այդ պաստառ դնելու համար ծախսում են մի քանի օր, դնում են պաստառը, ներկայացնում են որպես փոքրիկ հաղթանակ, հետո հաջորդ օրը տոնածառ չեն կարողանում դնել եւ այդպես շարունակ, ապա հայտնվում են քաղբանտարկյալներ, քաղբանտարկյալները ազատվում են..., այսինքն, ընդդիմությունը ակամա մտնում է իշխանության տրամաբանության մեջ, երբ անընդհատ ստեղծում են արհեստական խնդիրներ, որոնք հետո արհեստականորեն լուծվում են, բայց իրական խնդիրը՝ երկրում ժողովրդավարություն հաստատել՝ իշխանափոխության հասնելու ճանապարհով, մնում է մոռացված: Հայաստանում ավանդույթ կա, որ ընդդիմադիր ուժերը չպիտի քննադատեն իրար կամ պիտի համերաշխություն ցուցաբերեն: Ես ինքս էլ այդ տրամաբանության մեջ էի, շատ դժվարությամբ կարողացա քննադատական բան գրել քաղբանտարկյալի մասին. Գեւորգ Սաֆարյանը միանշանակ ապօրինի կերպով ձերբակալված քաղբանտարկյալ է: Բայց, այնուամենայնիվ, ես եկա այն եզրակացության, որ շատ դեպքերում միակ ձեւը հենց առողջ քննադատությունն է:

- Անդրադառնալով ձեր գրառմանը, Ժիրայր Սեֆիլյանը  ասել է, որ բռնատիրության օրոք պայքարը լինում է փողոցում ու բռնատիրության օրոք այն մարդիկ կամ ուժերը, որոնք մտադրված են ընտրությունների միջոցով դրական արդյունքի հասնել, մեղմ ասած, միամիտներ են: Հիմա դուք իսկապե՞ս կարծում եք, որ փողոցային պայքարն իրեն վերջնականապես սպառել է:

- Ոչ: Պայքարի յուրաքանչյուր ձեւ ունի իր ժամանակը, տեղը եւ պետք է համակցվի պայքարի մի շարք այլ միջոցների հետ: Այսինքն, եթե, օրինակ, 88-ին փողոցային պայքարը միանգամայն տեղին էր եւ բերեց  արդյունքի, դա չի նշանակում, որ 2016 թ. հունվարին այդ նույնը ճիշտ է: Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, քաղաքականության իմաստ էլ չկա, մարդիկ դուրս կգային փողոց, ով կհաջողացներ ավելի շատ մարդ հավաքել, ինքն էլ կհաղթեր: Այն փաստը, որ մենք 25 տարի է, իշխանափոխություն չենք ունեցել, վկայում է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը շատ բարդ է: Ինչպե՞ս են մինչեւ այս բոլոր ուժերը փորձել իշխանափոխություն անել: Դուրս են եկել, ասել են՝ իշխանությունները բռնի են եւ անօրինական, եկեք փողոց: Ժողովուրդը լավագույն դեպքում եկել է փողոց, իսկ վատագույն դեպքում, տեսնում ենք այսօր, չի եկել, եւ կամ սկզբնական ոգեւորությունը մարել է, կամ բախվել են ոստիկանական զենքերի եւ եղել է Մարտի 1: Այդ բոլոր շարժումները տապալվել են: Հիմա կարելի է անել 2 բան՝ դասեր քաղել դրանցից եւ փորձել հասկանալ՝ ինչն էր սխալ, եւ դասեր չքաղել եւ ընտրել հեշտ, բայց իրականում անհնարին ճանապարհը ու ասել՝ քանի բռնապետություն է, միայն փողոցային պայքարը կօգնի: Եթե միայն փողոցային պայքարն է ճանապարհը, ինչո՞ւ չի ստացվում: Ես շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր պայքարում են հանուն արդարության եւ չեն խորշում անգամ անարդարացիորեն բանտ ընկնելուց: Բայց քաղաքականությունը հարգանքի վրա չի հիմնված, նեյնիմների վրա չի հիմնված, քաղաքականությունը պետք է լինի չոր հաշվարկ: Իսկ այդ հաշվարկում, իմ կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանը սխալվում է: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն է, նաեւ մենք բոլորս տեսնում ենք:

- Մի խոսքով, կարծում եք, որ իրենց պայքարը գոնե այս փուլում դատապարտված է տապալմա՞ն:

- Արդեն տապալվել է: Ի սկզբանե է տապալված եղել: Ու պետք է տարբերակել՝ Հայաստանը բռնապետություն չէ: Բռնապետությունը Հյուսիսային Կորեան է, ԽՍՀՄ-ն էր, Սադամի Իրաքն էր: Հայաստանը ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող կոռումպացված երկիր է: Հայաստանը, բարեբախտաբար, չի վերածվել տոտալիտար երկրի ու դա՝ շնորհիվ բոլոր պայքարողների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի: Բայց դա չի նշանակում, որ պետք է արհեստականորեն ինքնամարգինալացվել ու ասել, որ բռնապետության պայմաններում ոչինչ պետք չէ անել, բացի փողոցային պայքարից կամ ինքնապաշտպանությունից կամ զինված ինքնապաշտպանությունից, որը իրենց ասածի ամենավտանգավոր մասն է: Իմ կարծիքով, Սեֆիլյանի ասածները միանգամայն ճիշտ կլինեին, եթե նա ապրեր այսօրվա Հյուսիսային Կորեայում: Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը. Հայաստանում, փառք Աստծո, դեռ կա հնարավորություն՝ ստեղծել ընդդիմադիր ուժեր, կառույցներ, իրականացնել քարոզ, մարդկանց հետ շփվել, համոզել, բացատրել, իսկ ուղղակի այս տրամաբանության մեջ՝ նրանք հանցագործներ են, եկեք փողոց՝ ոչ մի հարց չի լուծվում:

- Պարզապես դուք էլ առաջարկում եք խնդիրը լուծել ընտրությունների միջոցով, այնինչ...

- Ոչ, թյուր կարծիք կա մարդկանց որոշակի զանգվածի մեջ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վստահ է, որ ընտրություններով հաղթելու է: ՔՊ-ն ամենեւին չի ասում, որ ընտրությունները չեն կարող կեղծվել: ՔՊ-ն ասում է, նախ, անհնար չէ  ընտրություններով հաղթելը, բայց դրա համար շատ պայմաններ են պետք, որոնք հստակ նշված են մեր ծրագրում: ՔՊ-ն կարծում է՝ քանի որ ընտրություններով հաղթելը անհնար չէ, նախ, պետք է անել ամենը այդ ուղղությամբ: Բայց նույնիսկ եթե դա չի ստացվում, նույն փողոցային պայքարին հասնելու համար նախեւառաջ պետք է փորձել Սահմանադրությամբ ամրագրված ընտրություններին մասնակցել, հասկանալ՝ թեկուզ կեղծված ընտրություններում դու իրականում ստացե՞լ ես ժողովրդի ձայնը: Այսինքն, պատահականություն չի, չէ՞, որ բոլոր մեծ ընդդիմադիր շարժումները ի հայտ են եկել ընտրություններից հետո, որովհետեւ մեր թեկնածուները, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլն, չնայած պարտվել են ըստ ՀՀԿ-ի կեղծած թվերի, բայց իրականում այդ ընտրություններում ստացել են ժողովրդի մանդատը՝ դառնալու ժողովրդի առաջնորդ, եւ այլ հարց է, որ հետո հիասթափեցրել են ժողովրդին եւ տեր չեն կանգնել այդ ձայներին: Այսինքն, ՔՊ-ն ընդամենն ասում է՝ կա հնարավորություն՝ ընտրություններ, եւ այդ հնարավորությունը երբեք չի օգտագործվել լիովին, այսինքն, երբեք ոչ մի ընդդիմադիր ուժ ընտրություններում բոլոր տեղամասերը չի վերահսկել: Պետք է նախեւառաջ փորձել դա անել: ՔՊ-ն ասում է՝ պետք է թիմ, հստակ ձեւավորված կառույցներ, որը այս պահին ոչ մի ընդդիմադիր չունի: Եվ միայն դրանից հետո, երբ այդ պահանջները կբավարարվեն, երբ մենք կգնանք ընտրությունների եւ ՀՀԿ-ին, Աստված ոչ անի, նորից հաջողվի կեղծել ընտրությունները, այդ ժամանակ ՔՊ-ն պարտավորված կլինի դիմել պայքարի այլ միջոցների, որը նաեւ ներառում է փողոցային պայքար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7438 դիտում

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն