Քթի մեջ աղաջուր լցրեք. ուկրաինացի բժշկի խորհուրդները

15/01/2016 schedule13:31

Այս օրերին բոլորը բոլորից զգուշանում են` մտավախություն ունենալով, որ դիմացինը կարող է վարակված լինել գրիպով ու այն նաեւ իրենց փոխանցել: Իսկ եթե հանկարծ որեւէ մեկը հազա կամ փռշտա, կողքինները միանգամից լարվում ու զգաստանում են: Փողոցներում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում բժշկական դիմակներ կրող մարդիկ` իրենց ուշադիր զննող հայացքներն անտարբերության մատնելով: Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում տարածվող H1N1 վարակը բոլորին առավելագույն զգուշության է մղել: Երեկվա` հունվարի 14-ի ժամը 10-ի դրությամբ, հանրապետության բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակների դեմ բուժում ստացողների թիվը կազմել է 948, որից 796-ը` մինչեւ 18 տարեկան երեխաներ: Հոսպիտալացվածներից 422-ի մոտ առկա է եղել թոքաբորբ, նրանցից երեխաներ են 199-ը: Վերակենդանացման բաժանմունքներում կար 92 հիվանդ: Վերջին օրերին, սուր շնչառական վարակներով պայմանավորված` պոլիկլինիկաներում գրանցվել է 7 հազար այց:

Գրիպի եւ սուր շնչառական վարակների մասին համացանցում հոդված է հրապարակել ուկրաինացի հայտնի մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Կամարովսկին, որտեղ նա նաեւ մի շարք խորհուրդներ է տվել, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել: Բայց մինչ այդ հիշեցրել ու ընդգծել է, որ գործողությունների տակտիկան բացարձակապես պայմանավորված չէ այն բանով, թե վարակն ինչ անվանում ունի: «Էական չէ` գրիպը սեզոնայի՞ն է, խոզի՞, փղի՞, պանդեմի՞կ, թե՞ ընդհանրապես գրիպ էլ չէ: Կարեւոր է միայն այն, որ դա վիրուս է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ ախտահարում շնչուղիները: Սրանից էլ բխում են կոնկրետ գործողությունները»,- գրում է Կամարովսկին: Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին` նա նշում է. «Եթե դուք (ձեր երեխան) հանդիպեք վիրուսի, իսկ ձեր արյան մեջ չլինեն պաշտպանիչ հակամարմիններ, դուք կհիվանդանաք: Հակամարմիններն առաջանում են, եթե կա՛մ արդեն մեկ անգամ վարակվել եք, կա՛մ պատվաստում եք ստացել»:

Պատվաստվել Կամարովսկին խորհուրդ է տալիս, բայց երկու պայմանով` նախ եթե մարդն առողջ է, երկրորդ` եթե պատվաստվելու համար անհրաժեշտ չի լինելու պոլիկլինիկայում հերթ կանգնել «փսլնքոտած» բազմության մեջ: Ուկրաինացի մանկաբույժը նաեւ հայտարարում է, որ գոյություն չունեն հաստատված կանխարգելիչ արդյունավետությամբ դեղամիջոցներ: «Այսինքն` ոչ մի սոխ, ոչ մի սխտոր, ոչ մի պղպեղով օղի, ձեր կուլ տված կամ երեխաների բերանը խոթած ոչ մի հաբ ունակ չեն պաշտպանել շնչառական վարակներից ընդհանրապես եւ գրիպից մասնավորապես: Այն ամենը, ինչի համար ձեզ կոտորում եք դեղատներում, բոլոր այդ իբր հակավիրուսային միջոցները, իբր իմունիտետն ամրապնդող եւ խիստ օգտակար վիտամինները, բոլոր այն ամենը, ինչ այսօրվա դրությամբ դեղատներից անհետացել են եւ այն ամենը, ինչով կառավարությունը խոստացել է առաջիկա օրերին լցնել դեղատները, չապացուցված արդյունավետություն ունեն: ...Այդ դեղերի հիմնական օգուտը հոգեթերապիան է: Դուք հավատում եք, ձեզ օգնում են: Ես ուրախ եմ ձեզ համար: Միայն թե կարիք չկա գրոհել դեղատները: Այն դրան արժանի չէ»,- վստահեցնում է նա:

Մանկաբույժը հիշեցնում է, որ վարակի աղբյուրը մարդն է եւ միայն մարդը, ուստի որքան մարդկանց հետ շփումը քիչ լինի, այնքան կնվազի վարակվելու հավանականությունը: Նկատում է, որ իմաստուն կլինի կարճ տարածություններն անցնել ոտքով` խուսափելով հանրային տրանսպորտից կամ, օրինակ, մի ավելորդ անգամ չմտնել սուպերմարկետ: Դիմակն, ըստ նրա, օգտակար է, բայց ոչ համադարման: Հիվանդն անպայման պետք է կրի դիմակ, եթե շուրջն առողջներ կան, որովհետեւ այն թեպետ չի կանխում վարակի փոխանցումը, բայց իր մեջ պահում է թքի կաթիլները, որոնք առավել հարուստ են վարակով: Հիվանդի ձեռքերը համարվում են ոչ պակաս վարակի աղբյուր, քան բերանն ու քիթը: Հիվանդը դիպչում է դեմքին, վարակը հայտնվում է ձեռքերին, հետո մնում իր շուրջը գտնվող առարկաների վրա, որոնց նա ձեռք է տվել, ապա փոխանցվում ուրիշներին: Ուստի, Եվգենի Կամարովսկին հորդորում է դեմքին ձեռք չտալ, չծուլանալ եւ հաճախակի լվացվել, անընդհատ սրբվել խոնավ, հիգիենիկ ու ախտահանող անձեռոցիկներով: Եթե թաշկինակ չկա, հազալ ու փռշտալ ոչ թե ձեռքի ափի մեջ, այլ արմունկի անկյունում, խուսափել ձեռքսեղմումներից: Օգտվել բանկային քարտերից, որովհետեւ թղթադրամները վարակի տարածման աղբյուր են:

«Օ՛դ... Վարակի մասնիկները ժամեր շարունակ պահպանում են ակտիվությունը չոր, տաք ու կանգնած օդում, բայց գրեթե վայրկենապես ոչնչանում են, եթե օդը սառն է, խոնավ ու շարժվող: Այդ տեսանկյունից Կիեւնի կենտրոնի հանրահավաքը, որտեղ հավաքվել է 200 հազար մարդ, պակաս վտանգավոր է, քան 1000 մարդու հավաքույթը Ուժգորոդի ակումբում: Զբոսնել կարելի է որքան ուզեք: Զբոսանքի ժամանակ վարակվելը գրեթե իրատեսական չէ: Եթե արդեն դուրս եք եկել զբոսանքի, ապա հարկավոր չէ ցուցադրաբար քայլել դիմակով: Ավելի լավ է մաքուր օդ շնչեք, իսկ դիմակը դրեք ավտոբուս, գրասենյակ կամ խանութ մտնելիս»,- հուշում է մասնագետը: Նաեւ տեղեկացնում է, որ փակ տարածքներում օդի օպտիմալ ջերմաստիճանը մոտավորապես +20  է, խոնավությունը` 50-70 %: Անհրաժեշտ է նաեւ հաճախակի օդափոխություն իրականացնել, խոնավության համար, ասենք, հաճախակի լվանալ հատակը:

«Ավելի լավ է տաք հագնվել, քան միացնել հավելյալ տաքացուցիչներ»,- գրում է Կամարովսկին: Նրա փոխանցմամբ, վարակվելու հավանականությունը մեծանում է, եթե չորանում է լորձաթաղանթը: Այդ դեպքում թուլանում է տեղային իմունիտետը եւ վարակը հեշտությամբ ներթափանցում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաեւ լորձաթաղանթը չորացնող այնպիսի դեղեր, ինչպիսիք են դիմեդրոլը, սուպրաստինը, տավեգիլը եւ այլն: Լորձաթաղանթի խոնավեցումը, ըստ Կամարովսկու, շատ հեշտ է. ընդամենը հարկավոր է 1 թեյի գդալ կերակրի աղը լուծել 1 լիտր եռացրած եւ սառեցրած ջրի մեջ, ապա կաթեցնել քթանցքերում` ինչքան օդը չոր է եւ ինչքան շատ մարդ կա շրջակայքում, այնքան հաճախակի, թեկուզ 10 րոպեն մեկ պարբերականությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
58248 դիտում

Կոստանյանը և Էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան