Երևան
12 °C
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ վաղն Ազատության հրապարակում ցնցող բացահայտումներ է անելու դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ:
ԱԻՄ-ը սոցհարցում է պատվիրել, որի ընթացքում պարզվել է, որ այո-ն իրականում չի հաղթել: «Այս նյութով կարծես թե բավարար հիմք է ստեղծվում ԿԸՀ-ին մեղադրանք ներկայացնելու, որը չի կարողացել կանխել դավադրությունը եւ ժողովրդի քվեարկությունը ակնհայտորեն կեղծված է»,- ասել է Հայրիկյանը: Իսկ ֆեյսբուքյան իր էջում ԱԻՄ առաջնորդը երեկ գրել էր. «Վերջ, կեղծ «ԱՅՈ»-ականներ, ինքներդ ձեզ դատապարտեցիք ազգային արտաթորանք կոչվելու «պատվին»: Ինչքա՞ն մարդ փչացրիք ձեր տերերի ստոր նկատառումների համար: Ապաշխարեք, ողորմելիներ, ապաշխարեք, որ սատկելիս ստիպված չլինեք հիշել, որ Ձեր արժանի պատիժն եք կրում»:
- Պարոն Հայրիկյան, ովքե՞ր են հարցումն իրականացրել:
- Հարցումն արել է հատուկ մասնագիտական խումբ, հիմնականում չեզոք մարդիկ եւ նրանց նկատմամբ վստահությունն այնքան մեծ է, մենք պատրաստ ենք կրկնել: Հարցումը ԱԻՄ-ն է պատվիրել, կալիֆոռնիական ԱԻՄ-ականներն են միջոցներ հատկացրել: Տվյալները հրապարակելու իրավունք մինչեւ երեկ չունեինք: Իրենք կոմերցիոն գործ են անում: Բայց երեկ մենք իրավունք ստացանք հրապարակել:
- Այսինքն, դուք պատրաստվում եք վաղն Ազատության հրապարակում հանրահավաք անե՞լ:
- Այո: Քաղաքապետարանում իրազեկեցինք, բայց ասացին, որ այդ օրը միջոցառում ունեն, բայց դա մեզ չի խանգարի:
- Վերջին շրջանում դուք Նոր Հայաստանի հանրահավաքներին չէիք մասնակցում:
- Մենք մասնակցեցինք, միայն վերջինին ես ցուցադրաբար չմասնակցեցի, որովհետեւ չեկիստական բան նկատեցի: Իմ ասածները շատ հիմնավոր են եղել, որովհետեւ ԱԻՄ-ը եղել է նախաձեռնողը հանրային փրկության ճակատի, որ հետագայում կոչվեց Նոր Հայաստան, ընկան Րաֆֆի Հովհաննիսյանի պղտոր ջրերը, ես ուզում եմ մաքուր աշխատել: Մենք առաջարկում էինք Ազատ Հայաստան, բայց հետո հասկացանք, որ դավադրություն կա, Րաֆֆի Հովհաննիսյանը խաղ է խաղում, վերջում էլ երբ տեսանք, որ իրենք ամեն կերպ աշխատում են, որ նախաձեռնողը, կազմակերպողը չեւերա, անառողջ բաներ էին անում, չեկիստական դրսեւորում եղավ, հակասություն ունեցանք:
- Բայց ինչո՞ւ եք ասում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պղտոր ջրերը, անհասկանալի է:
- Շատ հասկանալի է, Ազատ Հայաստանն է գեղեցի՞կ, թե Նոր Հայաստանը:
- Երկուսն էլ:
- Չէ, Հայաստանը մեկն է: Նոր Հայաստանը չգիտենք ուր է գնում, ուրեմն, ՀՀՇ-ական Հայաստանը հին Հայաստանն է՞, սա՞ է հին Հայաստանը, նոր Հայաստան կարող է լինել բոլշեւիկյան Հայաստանը, չեկիստական, ստալինյան, մեզ պետք է Հայաստան եւ ազատ: Վերջերս իրենք ասացին չէ՞, որ Նոր Հայաստանը պայքարում է ազատ Հայաստան ունենալու համար, բա էն ժամանակ ինչո՞ւ չուզեցիք: Ես զգացի, որ անառողջ բան կա, քանի որ 2 տարի առաջ Նոր Հայաստանից է բարբաջել, դրա համար չեկիստական մոտեցում է դրսեւորում հիմա:
- Հիմա ինչպե՞ս եք ընթացք տալու այս հարցումներին:
- Այս պահին ընդամենը քննարկման փուլում ենք, մի կողմից ունենք կեղծիքներ, մյուս կողմում՝ գիտականորեն այդ կեղծիքները բացահայտելու հստակ հնարավորություն: Մենք ասում ենք՝ մեր պատվիրածին չեք հավատում, դուք կազմակերպեք, բայց հրապարակավ, եկեք հանրային կարծիքի ուսումնասիրման, ճշմարտությունը պարզելու գիտական այս մեխանիզմը օգտագործենք, տեսնենք, թե ինչքանով են կեղծված:
- ԱԻՄ-ը միայնակ է դա անելո՞ւ, թե մյուսներին էլ է հրավիրելու:
- Մենք մշտապես ինչ արել ենք, բոլորին հրավիրել ենք, բայց վճռական պահին… օրինակ, երթերը տեսաք չէ՞, երթով գնում էին դեպի ԿԸՀ: Երբ մենք ԿԸՀ-ից պահանջում էինք ապօրինի հանրաքվե չկազմակերպել, ցույց էինք անում, իրենք չէին անում, ասում էին՝ ի՞նչ գործ ունենք ԿԸՀ-ի մոտ: Բայց ԿԸՀ-ն էր գործիքը: Հետո սկսեցին շարքով գնալ ԿԸՀ: Դա մեծամտություն է, միշտ չէ, որ իրենք ընդունակ են հաղթահարել իրենց մեջ եղած նախանձն ու մաղձը: Բայց դա նշանակություն չունի: Սա այնպիսի միջոցառում է, որ կարող է նույնիսկ ԱԻՄ-ը չանել, ես կարող եմ մենակ ներկայացնել այս տվյալները եւ ասել, որ այսպիսի բան կա՝ ովքեր են ուզում, ովքեր են պատրաստ սատարել այս նախաձեռնությանը: Բայց ասեմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե սրանք մինչեւ այսօր անաչառ, ողջախոհ վերաբերմունք, պատրաստակամություն ցույց չեն տվել: Պատկերացրեք, ՀԱԿ-ի հայտարարությանը մերոնք միացել էին, ՀԱԿ-ի վերջին ցույցին միայն ԱԻՄ-ի դրոշներն էին, բայց երբ ասում ես՝ մենք էլ ենք միացել, մի 5 րոպե էլ մերոնցից մեկը խոսի, պատկերացնո՞ւմ եք, ասում են՝ չէ, ժամանակ չկա: Իսկ այս Նոր Հայաստանը ընդհանրապես, պատահական չէ, որ չեկիստ կոչեցի, ոնց որ մի տեղից հանձնարարություն ստացած լինի, որ հանկարծ ԱԻՄ-ը չերեւա, չխոսի: Դրա համար էլ մենք այս հարցում, դուք ճիշտ եք նկատում, արդյունավետ կլիներ, եթե միասին աշխատեինք, բայց այս հարցում մենք հո չե՞նք սպասելու, մինչեւ իրենք հասունանան: Մենք անում ենք, իրենց նպատակադրումների մասին միայն դրական ենք խոսում, չենք սպասում, մինչեւ իրենք գործի մասին մտածեն եւ ոչ թե իրենց նկատառումների:
- Իսկ ձեր կարծիքով ո՞վ կարող էր Րաֆֆի Հովհաննիսյանին հրահանգ տալ:
- Դժվարանում եմ ասել, կարող են լինել մարդու մեջ եղած սատանայական դրդապատճառները, կարող է լինել սատանան, կարող է լինել սատանայի որեւէ սպասավոր, որեւէ նախանձ: Մի անգամ Ռուբեն Հախվերդյանը չէր եկել խոստացված համերգին, ԱԻՄ-ականները մոտեցան, ասացին, որպեսզի չձախողվի, Հայրիկյանն էլ պատրաստ է իր երգերից կատարել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ են ասում: Ասում են՝ մենք չենք ուզում քաղաքականացնել: Նման հոգեկան հիվանդ պատկերացնո՞ւմ եք: Բայց միանգանից չեն ասում, սկզբում ասում են՝ ի՝նչ լավ է, փրկվեց իրավիճակը, հետո ես որ տեսա Լիլիթ Պիպոյանն եկել է, ասացի՝ տղաներ, ասեք՝ քանի որ եկել է, Հայրիկյանը էլ չի երգի: Մոտենալիս նրանք ասում են՝ չենք ուզում, որ Հայրիկյանը երգի:
- Ո՞վ է ասել:
- Կոնկրետ անուն չեմ ուզում ասել, երիտասարդ է, կուղղվի երեւի: Այսինքն, մենակ չի ասել, Չուքասզյանի, Սեֆիլյանի հետ: Այդ թիմն է ասել, այդ դժբախտների թիմը: Դրա համար ես իրենց կոչեցի չեկիստներ: Միայն չեկիստներն են զբաղված եղել ԱԻՄ-ականներին չեզոքացնելու գործով: Բայց մեկ է, չի ստացվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT