ՀՀԿ-ն առաջիկայում ավելի հաճախ է անդրադառնալու Սայաթ Նովա 6-ում կայացված որոշումներին

29/12/2015 schedule16:41

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե անցած հանրաքվեն ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս դուրս են Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակի վերահսկողությունից, իսկ ՀՀԿ-ն առաջիկայում ստիպված է լինելու ավելի հաճախ անդրադառնալ Սայաթ Նովա 6-ում («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի հասցեն է) կայացված որոշումներին:

- Պարոն Հարությունյան, թեեւ քաղաքական ուժերն այս տարի «թեժ եղանակներ» չէին խոստացել, այդուամենայնիվ, քաղաքական տարին գոնե արտաքուստ բավական ակտիվ էր: Դուք, որպես քաղաքականության մեջ բավական ամբիցիոզ հայտ ներկայացրած նորաստեղծ ուժ, ինչպե՞ս եք ամփոփում տարին: Խոսքը ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է, ե՛ւ ընդհանուր քաղաքական տարվա:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար այս տարին անչափ կարեւոր էր: Ներքաղաքական կյանքին առավել ակտիվ մասնակցություն ունենալու եւ օրակարգ ձեւավորելու համար համանուն հանրային-քաղաքական միավորման անդամների ստեղծած նախաձեռնող խմբի կողմից հայտարարվեց կուսակցություն հիմնելու մասին: Մայիսի 30-ին տեղի ունեցավ կուսակցության առաջին համաժողովը: Կարճ ժամանակահատվածում կուսակցությունն արդեն իսկ կարեւոր դերակատարություն է ստանձնել քաղաքական դաշտում: Ներկայում մենք ակտիվ զբաղված ենք կուսակցության կայացման խնդիրներով, այդ թվում՝ 2017 թվականի խորհրդարանական եւ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ նախապատրաստվելով, ինչը ենթադրում է ուժեղ տարածքային կազմակերպությունների ստեղծում, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության իրականացում: Մոտ 2 ամիս առաջ մենք, ըստ էության, հայտարարել էինք նախընտրական փուլ մտնելու մասին, եւ մեր բոլոր գործողությունները միտված են դրան:

Անձամբ ինձ համար ներքին քաղաքական զարգացումներն այնքան էլ հետաքրքիր չեն եւ հազվադեպ եմ անդրադառնում դրանց՝ նախընտրելով ավելի շատ խոսել կուսակցության գործունեությունից: «Քաղաքացիական պայմանագրից» դուրս տեղի ունեցող զարգացումներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ միօրինակ էին, եւ արդեն հիմա կարելի է ասել, որ միայն արտաքուստ էին թեժ թվում: Թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ մենք կրկին բախվեցինք նույնանման՝ կանխատեսելի գործողությունների թե՛ իշխանության, եւ թե՛ ընդդիմադիր ուժերի գերակշիռ մեծամասնության կողմից: Եթե մենք հետահայաց անդրադարձ ենք կատարում 2015 թվականի ներքին զարգացումներին, ապա դրանք չափազանց ակնհայտ էին մեզ համար: «Եռյակ-քառյակների» ձախողումը մենք կանխատեսել էինք դեռեւս 2014 թվականի հոկտեմբերին, երբ շատերն անխուսափելի հաղթանակ էին կանխատեսում, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերին: Այդ ուժերն այն ժամանակ մեզ մեղադրեցին իրենց «աննախադեպ» ընթացքին խանգարելու մեջ, իսկ ոչիշխանականների առաջնորդներն իրենց հաղթանակից հետո կանխատեսում էին «Քաղաքացիական պայմանագրի» մոտալուտ վախճանը: Սակայն 2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակեց զբաղեցնել իր որոշակի տեղը քաղաքական դաշտում: Մինչդեռ ոչիշխանականների միավորումն ավարտվեց Գագիկ Ծառուկյանի հեռացումով քաղաքականությունից, ինչպես նաեւ խորհրդապահական խողովակներով «ջուր տանել-բերելով»՝ փողոցում թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց:

Իրականացան նաեւ մեր կանխատեսումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Ամռանը «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում ընդունեց չմասնակցել Սերժ Սարգսյանի կողմից բերված սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգին, քանի որ ակնհայտ էր, որ Սահմանադրության ընդունմամբ կամ հանրաքվեի տապալմամբ այս իշխանություններին հեռացնելու օրակարգը չէր փոխվելու, համենայնդեպս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այդ պատճառով մենք չմասնակցեցինք սահմանադրական հանրաքվեի տապալման դեմ կազմակերպված ոչ-երի ճակատներին, թեպետ կուսակցության մի շարք անդամներ նաեւ ընտրական գործընթացների փորձ ձեռք բերելու համար ակտիվ մասնակցեցին հանրաքվեի վերահսկմանը: Նրանք կարողացան արձանագրել բազմաթիվ խախտումներ ու ներկայացնել դրանք հանրությանը: Նման ձեւաչափով մեր մասնակցությունը եւ դիտորդական մի շարք խմբերի ակտիվ գործողությունները, փաստացի, ապացուցեցին, որ Ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմամբ եւ ընտրությունների պատշաճ վերահսկմամբ հնարավոր է այս վարչախմբին հեռացնել իշխանությունից, ինչի մասին հայտարարում էինք շատ վաղուց:

Չափազանց կանխատեսելի էր նաեւ իշխանությունների տապալումը տնտեսական ոլորտում, եւ հանրապետական կառավարության մասին նոր բան ասելը շատ բարդ է: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ունակ չի լինելու որակական փոփոխություններ իրականացնել ներքին կյանքում: Նման փոփոխությունների իրականացման համար Սերժ Սարգսյանը պետք է նախ ընդունի Ռոբերտ Քոչարյանի եւ իր կողմից իրականացված տնտեսական քաղաքականության ակնհայտ ձախողումը: Սակայն դա չարձանագրելու համար նրանք շարունակում են շարժվել նույն ուղղությամբ, ինչի հետեւանքն էլ տնտեսական ցածր ցուցանիշներն են: Իհարկե, այս ձախողումներն արդարացնելու համար իշխանությունները փորձում են մատնանշել արտաքին անբարենպաստ գործոնները, սակայն, իմ կարծիքով, դրանք տնտեսության անկման գլխավոր պատճառը չեն: Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն ի վիճակի չեն պայքարել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ, քանի որ ակնհայտ է, որ այս երկու երեւույթները նրանց իշխանության գլխավոր հենասյուներն են: 

- ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը օրերս մեզ հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ 2017 թվականին քաղաքական ներկապնակը բոլորովին այլ է լինելու, եւ խորհրդարանական ընտրություններից հետո բացարձակ նոր քաղաքական իրավիճակ է լինելու, ըստ ձեզ, այդ նոր իրավիճակի ուրվագծերն արդեն երեւո՞ւմ են: Ի՞նչ է այս պահին ուրվագծվում:

- Ես չգիտեմ, թե Նաիրա Զոհրաբյանն ինչ է նկատի ունեցել, ասելով քաղաքական նոր ներկապնակ, եւ որտեղ է պատկերացրել իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց մեզ համար մի բան ակնհայտ է՝ քանի դեռ իրական ընդդիմությանը չի հաջողվել ձեւավորել Ինստիտուցիոնալ ընդդիմություն, Հայաստանում որակական փոփոխությունները հնարավոր չեն: Ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով՝ մենք նկատի ունենք վարչախմբի հեռացումից հետո իշխանությունը ստանձնելու ունակ քաղաքական թիմի ձեւավորում, բոլորին հասկանալի ու մատչելի գործողությունների ծրագիր, որը մենք կոչում ենք «Ապագա Հայաստանի» նախագիծ, ինչպես նաեւ շուրջ 6000 հոգանոց վստահված անձանց թիմի կազմավորում, որը կվերահսկի ամբողջ ընտրական գործընթացը: Մենք ներկայում աշխատում ենք այդ ուղղությամբ:

«Քաղաքացիական պայմանագիրը» նախկինում հայտարարել է, որ չի պատրաստվում մշտական տոմս ունենալ ընդդիմադիր դաշտում իրենց հավերժ տեղն ամրագրած ուժերի շարքում: Մենք առաջիկա տարում ամեն ինչ անելու ենք Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման համար, ինչը, կրկնեմ, որակական փոփոխությունների գլխավոր պայմանն է մեզ համար:

- Ի՞նչ կարելի է սպասել 2016-ին: Տարին թեեւ նախընտրական է, բայց տպավորություն է, որ հանրության մեջ ապատիկ տրամադրություններ են. գիտենք, որ հզոր ֆինանսական ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ն իր առջեւ դրված նպատակներում անցնող տարում ջախջախվեց, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը իշխանափոխություն անելու իր նշած ժամկետներում չհաջողեց, ՔՊ-ն խոսում է եկող ընտրություններում 6 հազար վստահված անձի մասին, բայց չմոռանանք, որ ընտրակեղծիքներ կազմակերպելու հարցում իշխանության երեւակայությունն անսպառ է, նաեւ Ընտրական օրենսգիրքն է առաջիկայում ռադիկալ փոփոխությունների ենթարկվելու, իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իշխանության տանող բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք Ադամյան փողոցով: Այդ ի՞նչ եք դուք կամ մյուս նորաստեղծ ուժերն անելու:

- Ձեր կողմից նշված քաղաքական ուժերի ձախողման պատճառների մասին ես արդեն խոսեցի: Չէի ցանկանա մեկնաբանել նաեւ ՀՀԿ խոսնակի ասածները եւ ձեր կողմից նշված հասցեում կայացված որոշումները: Առաջիկայում նրանք ստիպված են լինելու ավելի հաճախ անդրադառնալ Սայաթ Նովա 6-ում կայացված որոշումներին: Այս հանրաքվեն ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս դուրս են Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակի վերահսկողությունից: ՀՀԿ-ին հաջողվեց կեղծել հանրաքվեի արդյունքները հիմնականում այն տեղամասերում, որտեղ դիտորդները եւ վստահված անձինք ներկայացված չէին: Հանրապետականների ընտրակեղծարար համակարգի բոլոր գործիքները հայտնի են, պարզապես հիմա անհրաժեշտ է լավագույնս նախապատրաստվել դրանց չեզոքացմանը:

Այստեղ նաեւ շատ էական է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա ցույց տալ մեր հանրությանը, որ հենց այստեղ է կենտրոնացած այն ներուժը, որն ունակ է ապահովել շեշտակի փոփոխություններ մեր հանրային քաղաքական կյանքում: Այն, ինչ մենք ասում ենք, չափազանց բարդ է իրականացնել, բայց համոզված ենք, որ միայն այս ուղիով շարժվելն է հաջողության գլխավոր գրավականը: Այս առումով 2016 թվականը լուրջ հնարավորությունների տարի է խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ այդ հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել:

Ինձ համար 2015 թվականին ամենակարեւոր իրադարձությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումն էր: Այս շարժմանը միացած հազարավոր երիտասարդները միանգամայն այլ որակ բերեցին մեր հանրային-քաղաքական կյանք: Կարծում եմ, որ այս գեղեցիկ, ունակ, հնարամիտ երիտասարդության ակտիվությունն առաջիկա տարիներին նոր զարգացումներ են ապահովելու, այդ թվում նաեւ՝ քաղաքական գործընթացներում:

Տպել
7157 դիտում

Ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ․ երկրորդ փուլի հայտագրումը՝ հուլիսի 19-26-ին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նոր առաջատար ունի

Վերաբնակեցման նպատակով Արցախ է տեղափոխվել 54 ընտանիք

Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Հայաստանի 9 ներկայացուցիչներ

Արտակ Ապիտոնյանը և ՖԽՎ պատվիրակությունը անդրադարձել են գերիների անվտանգ հայրենադարձմանը

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի նոր կազմը

Պաղեստինաիսրայելական լարվածությունը պահպանվում է, հրթիռակոծությունը չի դադարում

Վստրեչի Ապերը 2 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել. դատախազությունը բողոք է ներկայացրել

Գիլոյանը Սոֆիայում քննարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցը

Հայաստանի բացառիկ կենդանական աշխարհը․ գորշ արջերը՝ Վայոց ձորում (լուսանկարներ)

Արսեն Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցուցակում

Ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել են Կենտրոնի փոխթաղապետն ու գլխավոր մասնագետը

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ կանեփի նմանվող զանգված է հայտնաբերվել (տեսանյութ)

Գիտակրթական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյանն այցելել է Լոմոնոսովի համալսարան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. օրակարգը հայտնի է

Ուկրաինական Ռադան դավաճանության մեղադրանքներ է առաջադրել պատգամավորներ Վիկտոր Մեդվեդչուկի և Տարաս Կոզակի դեմ

Արման Թաթոյանը ցավակցել է ՌԴ ՄԻ դաշնային հանձնակատարին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված

Հատկապես ծանր է գիտակցումը, որ հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում. Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կազանի ողբերգության կապակցությամբ

Ամենայն հայոց կաթողիկոսն իր ցավակցություններն է հղել Կազանի ողբերգության կապակցությամբ

Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով

Թուրքիայում հակաիսրայելական ցույցերով խախտվել են հակահամաճարակային սահմանափակումները

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից կազմակերպված առցանց համաժողովին

Իրավիճակը սահմանին կայուն մարտավարական է

Ադրբեջանը փորձում է գերիների վերադարձի պարտավորության չկատարումն արդարացնել անհիմն մեկնաբանություններով. Մանե Գևորգյան

Հունիսին Իրանում կանցկացվեն նախագահի ընտրություններ

Համակարգիչս կոտրեցին, 15 հոգով խփում էին. Կենտրոնի թաղապետարանի ծեծված աշխատակիցը մանրամասներ է հայտնում

Ալիեւը մոռանում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ․ Արտակ Բեգլարյանի արձագանքը

Խորապես ցնցված եմ տեղի ունեցած ողբերգության լուրից․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի ՄԻՊ-ն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային այլ մարմինների

Երևանի տներից մեկում կազմակերպվել են կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր․ պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս

Ընտրության կարգը փոխվում է. տեղամասում գրիչ չի լինի, քվեաթերթիկի կողքի մասում կլինի սեւ նիշ. Մուկուչյանի պարզաբանումները

ԲԴԽ-ն Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերում

ԱԺ փոխխոսնակն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հուշարձանների պահպանության հարցին

Ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվի առանց նախապայմանների. Լավրով

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարին

Անահիտ Ավանեսյանը Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայանում ծանոթացել է պատվաստումների գործընթացին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախապատրաստման միջոցառումների ժամանակացույցը

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ