Երևան
12 °C
2015-ի ավարտին հաշված օրեր են մնացել, ու ինչպես եւ սպասվում էր` Երեւանի կրկեսն այս տարի էլ չվերսկսեց գործունեությունը: Ի սկզբանե նախատեսված էր, որ շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2014 թվականին, հետո դա երկարաձգվեց մինչեւ 2015-ը, այժմ էլ նշվում է շենքը 2016-ին շահագործման հանձնելու հավանականության մասին:
Հիշեցնենք, որ նախկին շինությունը պայթեցվեց-ապամոնտաժվեց դեռ 2012 թվականին` նորը կառուցելու պատճառաբանությամբ: Բայց հայաստանցի փոքրիկները կարծես թե դեռ երկար են սպասելու նորակառույց շենքում կրկեսային ներկայացումներ դիտելու հնարավորությանը:
Երեկ այցելեցինք շինարարական հրապարակ, եւ պարզվեց, որ շենքի ընդամենը հինգ հարկն է մասամբ կառուցված` երկուսը ստորգետնյա եւ երեքը` վերգետնյա հատվածում: Շինարարության պատասխանատուներին մենք չհանդիպեցինք, բայց զրուցեցինք նախկին Երեւանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հետ, որն ասաց` պարբերաբար գալիս է, ծանոթանում աշխատանքների ընթացքին: Նա տեղեկացրեց, որ կրկեսի շենքն ընդհանուր առմամբ կունենա 8 հարկ, որոնցից 6-ը` վերգետնյա: Նկատենք, որ օրինակ 2014-ին հայտարարվում էր, թե կառուցվող շինությանը վերգետնյա 5 հարկ է ունենալու` այժմ նշվող 6-ի փոխարեն:
«Աշխատանքները մի քիչ ձգձգվեցին, որովհետեւ շենքը ստանդարտ չէ, կլոր է: Հետո` կրկեսի շենքի տակ ջուր էր, մի տարի ջրահեռացման աշխատանքներ կատարվեցին: Բացի այդ, յուրաքանչյուր հարկի մակերեսը չորս հազար քառակուսի մետր է»,- խոսելով իրականացվող աշխատանքի ծավալների մասին` ասաց Սոս Պետրոսյանը, ապա անդրադառնալով ավտոկայանատեղիների անհրաժեշտությանը` շարունակեց. «Հիշում եմ` նախկինում ներկայացումների ժամանակ ավտոբուսները գյուղերից գալիս, այստեղ կայանում էին, մեկ էլ ճանապարհային ոստիկանությունը բոլորի համարները հանում, տանում էր: Ու այդպես 30 տարի չկարողացա դրա լուծումը գտնել, մեկ էլ ժողովուրդը, որ վերջում պիտի տուն գնար` բացականչում էր` ուր է տնօրենը, ուր է Սոս Պետրոսյանը, գնացեք, բերեք մեր համարները: Ճիշտ էին իրենք ասում: Հետո ես ընկնում էի դեսուդեն, ճանապարհային ոստիկանությունից համարները վերցնում»,- նկարագրեց կրկեսային գործիչը:
Նա նշեց, որ կրկեսի արտիստներն այժմ հյուրախաղերի են տարբեր երկրներում. «Չկա մի արտիստ, որը զբաղված չլինի արտասահմանում: Կրկեսը թատրոն չէ, որ սպասեն այսօր Շեքսպիր բեմադրենք, վաղը` Սունդուկյան: Կրկեսը հյուրախաղ է: Ենգիբարյանը Երեւանի կրկեսում ընդամենը երեք անգամ է եղել: Որպես կրկեսի ղեկավար` ձեզ մի բան ասեմ. տվեք ինձ կրկեսի նորմալ համար, երեք օրից ուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա` բարձր վարձատրվող պայմանագրերով: Այնպես որ, կրկեսի դերասանի դեֆիցիտ կա»: Իսկ երբ արդեն Երեւանի կրկեսը նորից սկսի գործել, ապա պայմանագրեր կկնքվեն այլ արտիստների հետ: «Կրկեսը, ինչպես ֆուտբոլը, պայմանագիր է: Հիմա մենք ստեղծել ենք Կրկեսային գործիչների միություն, ի դեպ, ես էլ նախագահ եմ ընտրվել: Միությունն ունի 3 հազար անդամ դերասաններ, որոնք ցրված են աշխարհով մեկ: Կրկեսային գործիչների միությունը պլանավորում է կրկեսի դերասանների հյուրախաղերը, մենք կհրավիրենք, պայմանագիր կկնքենք, ելույթ կունենան հայ դերասանները, իտալացիները, ֆրանսիացիները: Այնպես որ, շենքի քանդման օրվանից մենք աշխատում ենք կրկեսի ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ»,- շարունակեց մեր զրուցակիցը: Նա ասաց նաեւ, թե «Տաշիր գրուպը» հավաստիացրել է, որ ներկայացումների տոմսերը լինելու են մատչելի: Նշենք, որ կրկեսի սեփականատերը հենց այս ընկերությունն է, որը խոստացել է 650 միլիոն դրամի ներդրում կատարել: Կրկեսի շենքում նախատեսվում է նաեւ ունենալ սննդի օբյեկտ, հյուրանոց:






Պուտինն ու Զելենսկին պետք ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել փողերի լվացում․ գործը դատարանում է
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Արմեն Աշոտյանը կալանավորվել է
Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան
Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ
Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ
Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են
ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին
Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ
ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ
Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել
Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր
Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու
Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում
Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ
Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT