ՀՀ դիպկորպուսն իրար է խառնվել. քննարկվում է ԵԽԽՎ առնվազն 1 նստաշրջան բոյկոտելու հարցը

17/11/2015 schedule09:00

Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում տապալել չկարողանալու դեպքում առնվազն մեկ նստաշրջան ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտելու տարբերակը:

Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե իշխանությունները մոբիլիզացրել են ՀՀ ողջ դիպկորպուսը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այս օրերին բանակցություններ է վարում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հետ, որպեսզի վերջիններս իրենց ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներին հրահանգեն «կողմ» քվեարկել զեկույցի քննարկման ժամանակ հայաստանյան պատվիրակության ներկայացրած առաջարկներին: Մեզ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը մի շարք առաջարկներ է պատրաստվում ներկայացնել զեկույցի քննարկման ժամանակ, որպեսզի գոնե չեզոքացնի այնտեղ տեղ գտած հակահայ եւ խիստ վտանգավոր ձեւակերպումները: Հիշեցնենք, ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունեց նոյեմբերի 4-ին. այսպիսով, հայկական պատվիրակությունը առնվազն այս փուլում լիակատար տապալում արձանագրեց: Զեկույցը քննարկման եւ քվեարկության է դրվելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը տեղի կունենա հունվարին: Ըստ մեր աղբյուրների, Նալբանդյանը փորձում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին համոզել, որ իրենց այն պատգամավորները, ովքեր ակնհայտորեն Ադրբեջանի ազդեցության տակ են, գոնե քվեարկությանը չմասնակցեն: Եթե չհաջողվի զեկույցից հանել այնտեղ տեղ գտած հակահայ ձեւակերպումները եւ այն ընդունվի նույն տեսքով, հայկական պատվիրակությունը, թերեւս հենց Ստրասբուրգում էլ կհայտարարի բոյկոտի մասին:

Հույսերը, որ Հայաստանին կհաջողվի դրական արդյունքի հասնել, չնչին են, եթե չասենք՝ զրոյական: Համենայնդեպս, ԵԽԽՎ-ում ուղիղ 1 տարի առաջ որոշում կայացվեց, որ նման խայտառակ անվանումով զեկույց պետք է նախապատրաստվի, բայց այս ընթացքում հայկական կողմը պարզապես ժամանակի վրա փորձեց խաղալ, որպեսզի Ուոլթերի լիազորությունների ժամկետն ավարտվի եւ զեկուցողը փոխվի: Բայց Ուոլթերի լիազորությունների ժամկետից ուղիղ 2 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունեց բրիտանացի պատգամավորի զեկույցը, որտեղ մասնավորապես նշված է. «Իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված առաջին քայլերը. մասնավորապես, հայկական զինված ուժերի եւ մյուս անկանոն զինված ուժերի դուրսբերում ԼՂ-ից եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության հաստատում այդ տարածքներում եւ ՄԽ լիագումար նիստի հրավիրում՝ որոշելու ԼՂ միջանկյալ կարգավիճակը՝ ԼՂ անվտանգության ու ներքին ինքնակառավարման երաշխավորությամբ»:  

Ի դեպ, երեկ, ԱԺ քառօրյայի մեկնարկին, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագծի վերնագիրն արդեն ցույց է տալիս զեկույցի խայտառակ մասշտաբը եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա հրավիրե՞լ է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներին եւ փորձել տեղեկատվություն ստանալ, թե ինչ է կատարվել այնտեղ եւ ինչ դեր ունի այդտեղ մեր պատվիրակությունը, Սահակյանը պատասխանեց. «Ոչ թե խայտառակություն, այլ շատ խայտառակություն: Բայց եկեք մեղավորներ չփնտրենք: Ես դրական եմ գնահատում հանձնաժողովի գործունեությունը եւ այսօր էլ որոշակիորեն միջոցներ ենք ձեռնարկում, որ հունվարին կայանալիք լիագումար նիստում կարողանանք ավելի գործուն մասնակցություն ունենալ»: Սահակյանն ասաց, որ նման խնդիրները ԱԺ պատվիրակությունը միայնակ չէր կարողանալու լուծել, վերջին շրջանում ՀՀ ժամանած բոլոր պատվիրակությունների հետ խոսվել է այդ թեմայով, այդ թվում՝ ԵԽԽՎ նախագահի հետ: «Իմ ամբողջ խոսակցությունը ԵԽԽՎ նախագահի հետ դա է եղել, որ այս աբսուրդին պետք է վերջ տալ: Բայց մենք գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի պառլամենտի հետ: Ես չեմ ուզում ոչ պաշտպանվող, ոչ էլ վարկաբեկող մեկնաբանություններ լսել: Ամբողջ ԱԺ-ն մասնակից է եղել, եւ ես շատ վատ եմ զգում, որ չենք կարողացել արդյունքներ ձեւավորել: Բայց դա չի նշանակում, որ պետք է շփոթվել. մենք պետք է ավելի ջանադիր աշխատենք»,- ասաց Սահակյանը:

Փաշինյանը նկատեց. «Դուք ասացիք, որ մանրամասնորեն տեղեկացված եք ԵԽԽՎ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը տեղյակ չէ, եւ սա չի կարելի համարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներքին հարց: Ես համոզված եմ, որ չի կարելի սկսել վհուկների որս, բայց կարծում եմ, ԱԺ-ն եւ հասարակությունը 2 հարցի վերաբերյալ պետք է հստակ պատասխաններ ստանան: 1. Որքանո՞վ է արդյունավետ աշխատել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը որպես ամբողջություն եւ այդ պատվիրակության անդամներից յուրաքանչյուրը առանձին-առանձին: 2. ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը եւ ԱԳՆ-ն որքանո՞վ են համագործակցել իրար հետ այս հարցում եւ համագործակցե՞լ են արդյոք: Ամենավտանգավոր բանն այն է, որ մենք մեր արտաքին քաղաքական ձախողումները անընդհատ կապում ենք այսպես կոչված Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ: Այս մեկնաբանությունից զերծ չեն բազմաթիվ քաղաքական գործիչներ: Եվ այս կապակցությամբ այլ բան, քան ասել հետեւյալը՝ չի մնում. եթե խավիարը այդքան զորեղ բան է, եկեք ուրեմն մտածենք. գուցե չարժի՞ պատվիրակություն ուղարկել ընդհանրապես, գուցե այդ պատվիրակության ծախսերի փողով խավիա՞ր գնենք եւ ուղարկենք ԵԽԽՎ»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Չի կարելի խավիարը որդեգրել որպես հաղթանակի ու պարտության միջոց, առավել եւս, որ մենք չենք էլ կարողանում օգտվել այդ խավիարից, այլ օդի մեջ խոսում ենք»:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, թե պատվիրակությունն աշխատում է թափանցիկ եւ ներկայացնում է հաշվետվություններ: Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք ԵԽԽՎ-ում աշխատում են Միլի մեջլիսի ռեժիմով եւ շատ դեպքերում արել են անհնարը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց ԵԽԽՎ բանաձեւի նախագծի վերաբերյալ ԱԺ-ի անունից ամբողջական հայտարարությամբ հանդես գալ: Գալուստ Սահակյանն ասաց, որ դա քննարկման փուլում է, կավարտեն, հետո ուրիշ գործիքներ կօգտագործեն:

Տպել
2639 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին