Առաջարկում են մատները թանաքոտել

29/10/2015 schedule00:59

Դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ժամանակ իշխանությունը հիմնական խաղադրույքը կարծես թե նույնականացման քարտերի վրա է անելու:

Ազգային ժողովում արագացված ռեժիմով նախօրեից բուռն քննարկվում է ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրինագիծը «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, որով թույլատրվելու է ընտրել նաեւ նույնականացման քարտերով: ԸՕ-ում, հիշեցնենք, ֆիքսված է, որ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վրա դրոշմակնիք է դրվում, այնինչ նույնականացման պլաստիկ քարտի վրա դրոշմակնիք հնարավոր չէ դնել, ինչը մեծացնում է կրկնաքվեարկության հնարավորությունը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ առաջարկեց մատը չջնջվող թանաքով թանաքոտելու մեթոդը: «Դուք անընդհատ կրկնում եք, որ քվեարկությունից 2 ամիս առաջ չի կարելի ընտրական համակարգը արմատական փոփոխությունների ենթարկել, բայց փաստացի ձեր առաջարկով դուք հիմա ընտրական համակարգը ենթարկում եք արմատական փոփոխության: Ընտրակեղծիքները, կրկնաքվեարկությունները բացառելու հենասյուներից մեկը անձնագրերում դրվող դրոշմակնիքն է: Հիմա դուք այդ կարեւոր հենասյունը հանում եք եւ դրա փոխարեն ոչ մի բան չեք առաջարկում: Դիտորդը չի կարող իմանալ՝ այդ մարդը քվեարկե՞լ է, թե՞ չի քվեարկել: Եթե անձնագրով է, կարող է ստուգել, հիմա տեսականորեն այդ դրոշմակնիքը 180 հազար քաղաքացու դեպքում չի լինելու: Ասում եք` նոր հենասյուն չենք դնում, որովհետեւ ժամանակը քիչ է: Աշխարհում կա միջոց՝ մատը չջնջվող թանաքով թանաքոտելու՝ քվեաթերթիկ տալուց առաջ: Ի՞նչն է խանգարում, որ այդ մի երաշխիքը մտցնեք: Այդտեղ ոչ ժամանակի խնդիր կա, ոչ էլ վերահսկելու: Չե՞ք կարծում, որ եթե կրկնաքվեարկությունը բացառող մի կռվան հանում եք, մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ սրանով լուծում եք կրկնաքվեարկություների լայն բազա ստեղծելու ձեր խնդիրը»,- ասաց Փաշինյանը: Հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ սույն նախագծով ընդամենը վերացնում են հակասահմանադրական դրույթները եւ թույլ են տալիս, որ ID քարտ ունեցող 554 հազար քաղաքացի կարողանան իրենց իրավունքներն իրացնել: «Հնդկաստանում մի շարք քաղաքացիներ այրվածք էին ստացել, իսկ թանաքի մյուս տեսակները ացետոնով, որոշակի քիմիական նյութերով ջնջվում են: Վրաստանում հենց մատերը թանաքոտում էին, հետեւանքները շատ ավելի վատ էր»,- արձագանքեց Սահակյանը: «Իրոք, ձեր տեսակետից Վրաստանում հետեւանքները վատ էին, վերջին 10 տարում 2 անգամ իշխանափոխություն եղավ, ձեր տեսակետից դա վատ է»,- ասաց Փաշինյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մատների թանաքոտման շուրջ 5 խմբակցություններում կոնսենսուս կա եւ առաջարկեց որոշումն ընդունել: «Նորից լիդերացավ՝ 5 խմբակցություն է միացրել իրար, որ մատերը թանաքոտեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում էր, որ մատների թանաքոտման վերաբերյալ վերապահում ունի, թեեւ դա ոչ ծախսատար եւ արագ ներդրվող մեթոդ է: «Մենք իրավունք չունենք քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներին զրկել այդ իրավունքից, բայց հասկանում ենք, որ գրեթե ոսկերչական մակարդակի հասցված ընտրական մեխանիզմներում նույնականացման քարտով քվեարկելը ընտրակեղծարարության տեղ է թողնում: Բոլորիս աչքի առաջ են բազմաթիվ ընտրություններ եւ գիտենք, թե հայ ընտրակեղծարար միտքն ինչի է ունակ: Մենք երե՛կ չիմացանք, որ պետք է հանրաքվե տեղի ունենա: Ամեն ինչ հնարավոր է շրջանցել, եթե նույնիսկ ժամանակ լիներ եւ սարքեր դրվեին, որոնք կկարդային նույնականացման քարտերի տվյալները տեղամասում, ես վստահ եմ, որ այդ սարքերի դեմ անտիվիրուսը անպայմանորեն կգտնվեր դրանք եւս շրջանցելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

ՕԵ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ընդհանրապես առաջարկում էր հետաձգել հանրաքվեն. «Աղետի գոտին ունի շուրջ 400 տեղամաս, 3000 հանձնաժողովի անդամ: Ամսի 7-ին պետք է ամփոփեն արդյունքները: Սա լավագույն պատճառն է, որ մենք կարողանանք քվեարկության օրը հետաձգենք: Ես ընտրական հանձնաժողովների ցանկն եմ պատրաստում, հանձնաժողովի անդամները ինձ հարցնում են՝ մենք ընտրական գործընթացին ո՞նց մասնակցենք, պետք է գնանք գերեզմանոց հաջորդ օրը: Եկեք գտնենք լուծումը, հո քարի վրա գրվա՞ծ չի»: ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը հայտարարեց, որ հնարավոր չէ հանրաքվեի օրը փոխել:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ համակարգային խնդիր կա, անձը հաստատող փաստաթուղթը ՀՀ-ում  միասնական չէ՝ մի մասն այդ քարտն ունի, մի մասը՝ անձնագիր: «Անկախ հանրաքվեից, այս հարցին պետք է վերջնական լուծումներ տրվեն: Իրավիճակային լուծումները, կարկատաններով աշխատելը ամենավատ բանն է: Մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ: Այս գործով պետք է զբաղվել այսօրվանից: Կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի միջազգային մրցույթի ներքին խոհանոցը, հուսանք, մի օր կբացվի: Այդ ծրագրով 10 եւ ավելի միլիոն դոլար է ծախսվել, որ այս վիճակն ունենանք: Բայց հիմա մենք ունենք կոնկրետ խնդիր: Ունքը շինելու տեղ աչքը պետք չէ հանել»,- ասում էր Վարդանյանը: Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է նույնականացման քարտ ունեցողներին տալ նաեւ համապատասխան տեղեկանք քարտի համարով, որը կկնքվի եւ կմնա ընտրատեղամասում: Տարբերակ է նաեւ 180 հազարին 9-րդ ձեւ տալը կամ մատը թանաքոտելը:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխվում է Ղարաբաղի հարցը լուծելու համար: «Ինձ համար դեկտեմբերի 6-ին դուք քվեարկելու եք Ղարաբաղի հարցը: Փոխում եք Սահմանադրությունը, որ կարողանաք մի քանի շրջան զիջեք, որպեսզի նորմալ քվեարկություն լինի, որովհետեւ համարում են, որ նախագահը չի զիջելու: Ինստիտուտը պիտի փոխվի, դրա համար Ռուսաստանն էլ է ասում գոհ ենք, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, բոլորը: Որովհետեւ բոլորը ասում են, որ Հայաստանն է, որ պիտի տա մի 4-5 ռայոն, որպեսզի այս ռեգիոնում իբր թե խաղաղություն լինի: Մի համոզեք ինձ ձեր պառլամենտական փոփոխությունների մեջ, պառլամենտական հանրապետություն այդտեղ չկա: Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը»,- վրդովված ասում էր Բագրատյանը: Քննարկումը կշարունակվի այսօր:

Տպել
2734 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում