Զգուշացիր ավտոմեքենայից. համ մեղավոր են, համ մերն են

16/10/2015 schedule15:45

Շուրջ 4 տարի է, ինչ Հայաստանում գործում են արագաչափ սարքերն ու խաչմերուկներում երթեւեկությունը վերահսկող տեսախցիկները: Այդ սարքերը Ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ միասին միլիոնավոր տուգանքներ են գրել օրենքը խախտած վարորդների նկատմամբ:

Մենք առաջիկայում անդրադառնալու ենք խախտում ծնող հանգամանքներին եւ դրանց դեմ պայքարի անհրաժեշտությանը: Սակայն քննարկենք այն վարորդների ճակատագիրը, ովքեր հարյուրավոր տուգանքներ ունեն:

Եթե միջին վիճակագրական վարորդը ստանում է տարեկան մոտ 2 տուգանք, ապա կան վարորդներ, որոնց վիճակը շատ ավելի լուրջ է: Անցած ավելի քան երեքուկես տարիների ընթացքում տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերվեց մի քանի միլիոն իրավախախտում, որոնցով մարդկանցից հավաքվեց մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Սակայն այդ խախտումները հավասարապես չեն բաշխված հայաստանցի շուրջ կես միլիոն վարորդների միջեւ: Հրապարակվող վիճակագրության համաձայն՝ տուգանքների մոտ երեք քառորդը բաժին է ընկնում շուրջ 10 տոկոս վարորդներին… Իսկ կան էլ ավելի աչքի ընկնողներ:

Այսպիսով, պարզվում է, որ կան վարորդներ, ովքեր կատարել են հազարից ավելի իրավախախտում, իսկ թվով շուրջ հազար վարորդ արդեն ունեն հարյուրից ավելի տուգանք: Եթե հաշվի առնենք, որ միջինում խախտման տուգանքը կազմում է 5-10 հազար դրամ, իսկ չվճարելու դեպքում այն տույժեր է կուտակում, ապա կտեսնենք, որ կան վարորդներ, ովքեր ունեն մի քանի տասնյակ  միլիոն դրամի պարտք: Պատկերացնո՞ւմ եք տաքսու վարորդի, որից պետությունը պիտի բռնագանձի շուրջ հարյուր հազար դոլար:

Ակնհայտ է, որ այդպիսի վարորդներից շատերը սնանկ են ճանաչվում, եւ իրենցից հնարավոր չէ գումար բռնագանձել… Իսկ իրենք՝ սնանկ վարորդները, այլեւս կորցնելու բան չունեն ու չեն վախենում խախտում կատարելուց, ինչը, իր հերթին, նրանց երթեւեկությունը դարձնում է չափազանց վտանգավոր հանրության համար:

Քննարկենք եւ փորձենք հասկանալ, թե ինչ կարելի է անել անելանելի դրության մեջ հայտնված այդ վարորդների հետ, քանի որ մի կողմից իրենք վտանգավոր են երթեւեկության համար, մյուս կողմից` ծանր վիճակում հայտնված քաղաքացիներ են, որոնց հարկավոր է օգնել:

Պատային վիճակ

Հայաստանում գործող օրենքներով այդ վարորդներից կբռնագանձվի ամբողջ ունեցվածքը, եւ դա չբավարարելու դեպքում պիտի բռնագանձվի ամենը, ինչ վարորդը կաշխատի: Ընդ որում, հազարավոր խախտումներ արած վարորդին վարորդական վկայականից չեն զրկի, եւ նա կշարունակի կատարել խախտումներ, քանի որ ունեցվածք չունի (արդեն): Այնպես որ, գործող օրենսդրությունը խնդրին որեւէ լուծում չի տալիս… Այն պատժում է, բայց չի լուծում տուգանքի հիմնական նպատակը՝ իրավախախտման կանխարգելումը:

Իհարկե, կարելի է խնդիրը լուծել համաներմամբ: Եվ, անշուշտ, հարյուրավոր տուգանքներ ունեցող տաքսու վարորդների համար սա փրկություն կլինի: Սակայն մարդիկ, ովքեր հաջողացրել են հարյուրավոր խախտումներ անել (հետեւաբար, վատ գիտեն ճանապարհային երթեւեկության կանոնները), կշարունակեն մեքենաները վարել, վտանգել երթեւեկության մյուս մասնակիցներին եւ կրկին հարյուրավոր տուգանքներ կուտակել:

Հետեւապես, արձանագրենք, որ համաներում կարելի է կիրառել, սակայն դա, մեծ հաշվով, լուծում չի տա խնդրին:

Զոռով սովորեցնել

Կարելի է արդարացիորեն պնդել, որ եթե մարդ այն աստիճանի վատ է մեքենա վարում, որ մի քանի տարում հարյուրավոր խախտումներ է արել, ապա նրան արժե այլեւս ղեկին մոտ չթողնել՝ վարորդական վկայականից զրկելով:

Դրան կարելի է հասնել, եթե օրենսդրական փոփոխություններով ամրագրվի, որ մարդը, որը ամսական, ասենք, 10-ից ավելի խախտում է անում, որոշակի ժամկետով զրկվում է վարորդականից: Ընդ որում, վարորդականից զրկումը կարող է ուղեկցվել բռնագանձմամբ կամ մասնակի համաներմամբ:

Սակայն շատերի համար վարորդական վկայականը հանդիսանում է օրվա հացը վաստակելու միակ միջոց: Վարորդականից զրկումը տաքսու վարորդների համար գրեթե համարժեք է ազատազրկմանը:

Բայց կա արդեն լավ մոռացված, սակայն արդի միջոց, որը կարող է լուծել խնդիրը՝ վատ վարորդներին «զոռով» կրթելը:

Քչերը կհիշեն, որ տասնամյակներ առաջ բազմաթիվ խախտումներ անող վարորդները զրկվում էին վարորդականից եւ այն հետ ստանալու համար պետավտոտեսչությունում պարտավոր էին երթեւեկության կանոնների մասին ֆիլմ նայել: Նույն պրակտիկան կարելի է վերափոխված ձեւով կիրառել նաեւ այժմյան Հայաստանում:

Մասնավորապես, կարելի է հարյուրավոր տուգանքներ ստացած վարորդներին վարորդականից զրկելու սպառնալիքով պարտադրել սովորել երթեւեկության կանոնները եւ հանձնել «շաբլոններ» (այդպես են կոչվում երթեւեկության կանոնների թեստերը): Ընդ որում, դա կարող է զուգորդվել տուգանքների մի մասի համաներմամբ:

Այդ սցենարում մի կողմից վարորդները հնարավորություն կունենան թե ցմահ պետությանը պարտք չմնալու, թե կանոնները սովորելու ու այլեւս չտուգանվելու: Մյուս կողմից` հանրային շահը կբավարարվի, քանի որ վտանգավոր ու օրինախախտ այդ  վարորդները կկրթվեն եւ կդառնան անվտանգ ու օրինապահ:

Ըստ էության, այս տարբերակը պետք է ձեռք տա բոլորին, բացի այդ տուգանքներից 50 տոկոս «փայ» ունեցող «Սեքյուրիթի դրիմից»:

Դանիել Իոաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1256 դիտում

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆ

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան․ Ավինյան

Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները

ԳՇ պետը N զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ

ՔՊ-ն վարչության նիստում կընտրի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին․ ովքեր են թեկնածուները

Օտարերկրացին մոպեդով բախվել է «BYD»-ին, ապա «MAN» մակնիշի ավտոբուսին․ կա վիրավոր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

ՇՎՏՄ-OCPB համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց կսկսվի․ քննարկվել է թաիլանդական կողմի այցը ՀՀ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց

Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ