«Ոչ»-ի ճակատի ճակատագիրը հստակեցվում է

24/08/2015 schedule10:47

ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը վերջին հանձնարարականներն է տվել իր կուսակիցներին՝ կապած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:

Այլեւս որոշված է, որ հանրաքվեի շտաբի պետը լինելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ մարզերում աշխատանքները համակարգելու են մարզպետները: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը երեկ փոփոխությունների վերջնական տեքստը ուղարկեց Բաղրամյան 26՝ առաջարկելով ԱԺ-ում զեկուցող նշանակել հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, իսկ հաջորդ շաբաթ նախագիծը կհայտնվի արդեն Ազգային ժողովում:

Երկուշաբթի օրվանից Սերժ Սարգսյանը վերսկսելու է կոնսուլտացիաները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, եւ սպասվում է, որ մասնագիտական հանձնաժողովի կազմած տեքստում որոշակի փոփոխություններ, այդուամենայնիվ, կլինեն:

Մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը «դեսպաններ» է ուղարկում Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի վերջիններս բարեխոսեն իր համար: Բանն այն է, որ Բաղդասարյանը ցանկանում է սահմանադրական փոփոխություններից հետո դառնալ երկրի նախագահ եւ նշում, որ նման համաձայնություն ձեռք բերելուց հետո ՕԵԿ-ը կհրաժարվի իր կոշտ դիրքորոշումից: Մեր տեղեկություններով, այդ թեմայով Սերժ Սարգսյանի հետ արդեն զրույց են ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը նախօրեին ՀՀ-ում էր: Եթե նման պայմանավորվածություն ձեռք չբերվի, ՕԵԿ-ը, որ Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո հայտարարեց, թե դեմ է այդ փոփոխություններին, պատրաստ է հրաժարվել իր դիրքորոշումից միայն մի դեպքում, եթե վերացվի ընտրիչների ժողովը եւ ԱԺ կայուն մեծամասնության ձեւավորման առաջարկվող տարբերակը: Մեր տեղեկություններով, ամեն դեպքում՝ ՕԵԿ-ը «Ոչ»-ի ճակատին մաս չի կազմի: Ի դեպ, ՕԵԿ-ականները երեկ համառորեն չէին պատասխանում հեռախոսազանգերին եւ նրանցից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

ԲՀԿ-ն ակնհայտորեն մեղմացրել է իր երբեմնի կոշտագույն դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախօրեին մեզ հետ զրույցում հայտնել էր, որ կմասնակցեն բովանդակային քննարկումներին, իսկ վերջնական դիրքորոշում կհայտնեն եկող շաբաթ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից հետո: Խոսվում է, ԲՀԿ-ն «Ոչ»-ի ճակատին միանշանակ մաս չի կազմելու:

Սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՀԿ-ի գաղափարակից ՀՅԴ-ի հետ ամեն ինչ թերեւս պարզ է: Նրանք լինելու են «Այո»-ի ճակատում: Պարզապես ՀՅԴ-ն մի փոքր ավելի շատ մասնաբաժին է ուզում: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ աշնանը մի շարք դաշնակցականներ էլի պաշտոններ կստանան: Իրականում, կձեւավորվի կոալիցիա, բայց անունը կոալիցիա չի լինի: 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ում չէ, եւ նրա կուսակիցները անորոշ վիճակում են: Մի մասը մասնավոր զրույցներում նշում են, թե կողմ են փոփոխություններին, մի մասը՝ դեմ: Եւ դատելով ամեն ինչից, այդպես անորոշ էլ մինչեւ վերջ կմնան ու այնպիսի կոշտ դիրքորոշում, ինչպես ՀԱԿ-ն է դրսեւորում, չեն ցուցաբերի:

Ըստ էության, ստացվում է, որ խորհրդարանական ուժերից միայն ՀԱԿ-ն է միանշանակ «Ոչ»-ի ճակատում լինելու եւ նրան չի հաջողվելու մեծ ճակատ ձեւավորել ու հանրահավաքներ անել նաեւ այն պարզ պատճառով, որ զրկված է Ծառուկյանի երբեմնի աջակցությունից:

Ի՞նչ է փոխվելու նախագծում 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից:

- Պարոն Բաղդասարյան, ԳՄ-ի քննարկման հիմնական թեման կարծես սահմանադրական փոփոխություններն են եղել: Ու մեր տեղեկություններով, նախագծում որոշակի փոփոխություններ են սպասվում, մասնավորապես ընտրիչների ինստիտուտի հետ կապված եւ ԱԺ կայուն մեծամասնության ու 2-րդ փուլի:

- Այո:

- Կմանրամասնե՞ք:

- Բնականաբար, բազմաթիվ առաջարկություններ են եղել ու նաեւ քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքում, բայց այժմ վերջնական որոշումները կայացված չեն ձեր նշած տարբերակների հետ կապված: Ընդհանուր քննարկումների արդյունքում վերջնական տարբերակը կունենանք մինչեւ քառօրյա նիստը: Վերջնական, վերջակետով որոշումներ դեռ կայացված չեն:

- Երկրի նախագահին ընտրող Ընտրիչների ինստիտուտը եթե վերանա, մոտավորապես հասկանալի՞ է, այդ դեպքում ինչպես է լինելու, ի՞նչ է առաջարկվում փոխարենը:

- ՀՀԿ-ն առաջարկել է 131 պատգամավոր եւ 131 ընտրիչ: Եթե առաջարկվում է, որ 131 ընտրիչներն ընդհանրապես չլինեն, մնում է, որ ԱԺ 131 պատգամավորը ընտրեն, կամ որքան որ կլինի ԱԺ պատգամավորների քանակը:

- ԱԺ կայուն մեծամասնության ձեւավորման համար երկրորդ փուլն առաջարկվում է հանե՞լ:

- Կա մի քանի տարբերակ` տարբերակներից մեկը հետեւյալն է, որ առաջին փուլից հետո հնարավորություն ստեղծվի, ձեւավորվեն կոալիցիաներ 1-ին եւ 2-րդ տեղը գրավածների շուրջ եւ գնան 2-րդ փուլ, 2-րդ տարբերակն այն է, որ եթե մեծամասնություն առաջին փուլից հետո ձեւավորվում է, լինում է պարզ մեծամասնություն, 2-րդ փուլի անհրաժեշտություն չլինի: Բայց սրանք դեռ առաջարկություններ են: Ամենայն հավանականությամբ օգոստոսի 24-ին հանձնաժողովների քննարկումները կլինեն, նաեւ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ, որ մինչեւ քառօրյա կարողանանք վերջնական տարբերակը մտցնել: Իհարկե, դա էլի վերջնական տարբերակ չի կարող լինել, որովհետեւ դեռ ԱԺ-ն պիտի վավերացնի:

Ոչ»-ի ճակատ կարծես թե չի ձեւավորվում, ինչպես հասկանում ենք, ոչ ԲՀԿ-ն, ոչ ՕԵԿ-ը, ոչ ոք, բացի ՀԱԿ-ից, «Ոչ»-ի ճակատ չի գնում:

- Այդ հարցերը ճշտեք նրանց հետ, իրենք են որոշողը: Ինձ թվում է, որ եթե նրանք զուտ քաղաքական մոտեցում ցուցաբերեն եւ մանրամասն ուսումնասիրեն նախագիծը, նրանք կհրաժարվեն «Ոչ»-ի գաղափարից: Եթե այլ նպատակներ, այլ միտումներ, անձնական շահեր չունենան, մտածեն պետական շահերի մասին, ուրեմն, պիտի հրաժարվեն «ոչ»-ից: 

- Տեղեկություն կա, որ ՕԵԿ-ն ասում է՝ եթե ընտրիչների ժողովն ու 2-րդ փուլը վերանա, իրենք պատրաստ են «այո»-յի ճակատին մաս կազմել, բայց իրենք ուզում են, որ Արթուր Բաղդասարյանը դառնա նախագահ:

- Նախօրոք նման հարցեր չեն քննարկվում, կարող է մի քաղաքական ուժ էլ այլ անուն-ազգանուն տա, դրանք ցանկություններ են պարզապես, մենք խոսում ենք Սահմանադրության մասին, ոչ թե անձերի մասին: Մենք անձեր չենք քննարկում, երբ ուժերը իրենց առաջարկները կբերեն, կքննարկենք, կլինի վերջնական որոշում, եթե դա կբավարարի նրանց, կմիանան «այո»-ին, իսկ եթե չի բավարարի, կարող են «ոչ»-ին միանալ, բայց պիտի հիմնավորեն, թե ինչու՝ ոչ: Այսինքն, իրենց թեկնածուն չի կարող լինել, դրա համար «ո՞չ» են ասում: Մենք ապագայի Սահմանադրությունն ենք աշխատում ձեւավորել, որը ոչ թե պահի, անձերի խնդիր է, այլ երկրի ապագայի: Երկուշաբթի օրվանից նախագահական նստավայրում երեւի կմեկնարկեն հանդիպումներն ու կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ:

Տպել
3241 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան