Թոխմախի բանդան դեռ հետապնդում է ծեծված քաղաքացուն

19/08/2015 schedule09:58

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի «թիկնազորի» կողմից ծեծի ենթարկված «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի գործը իշխանությունը կարծես այլ հուն է տեղափոխում:

Մարտիրոսյանը, որին ծեծել էին իր իսկ սեփական տանը, երեկ մեզ հետ զրույցում ասում էր, թե ծեծից հետո քրեական գործ է հարուցվել, ոստիկանության լրատվական ծառայությունից էլ պնդում են, որ գործ հարուցված չէ, այլ հետաքննություն է ընթանում: Ավելին, ըստ ոստիկանության, դեպքից հետո ոստիկանություն է ներկայացել 98թ. ծնված մի անչափահաս, որի անունը չեն հրապարակում եւ բացատրություն տվել: Ըստ անչափահասի բացատրությունների, Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը բարձր վիճել են, ինքն էլ մտել է նրանց տուն, եւ կռիվ է սկսվել:

- Պարոն Մարտիրոսյան, դուք եւ ձեր կինը ֆեյսբուքում գրառում էիք թողել, որ Մհեր Սեդրակյանի մերձավորները ծեծել են երկուսիդ էլ ձեր 2-ամյա որդու աչքի առջեւ, քրեական գործ հարուցվե՞լ է:

- Քրեական գործ հարուցվել է, բայց մինչեւ երեկ ոստիկանությունից ոչ ոք ինձ հետ չի կապվել: Ինչ-որ անհայտ անձինք են եկել մեր տուն՝ մորս հետ զրուցելու, բայց փաստաթուղթ ցույց չեն տվել: Դեպքից հետո ես ու կինս տանը չենք, այստեղ-այնտեղ ենք գնում, որովհետեւ ես հարեւանիս հետ խոսեցի, ասաց` Մհերի տղայի` Դավիթի ընկերները գալիս են, հարցուփորձ են անում` երեւաց, չերեւաց. 2 հոգի եկել են նախորդ օրը, մի հոգի երեկ է եկել: Կինս երբ գնացել է տուն՝ երեխային վերցնելու, քաղաքացիական հագուստով ինչ-որ անհայտ անձինք են եղել, ներկայացել են որպես ոստիկան, կնոջս հարցրել են՝ ես որտեղ եմ գտնվում, չի ասել, ասել է` ես եկել եմ երեխայի մոտ,  ասել են` մի վայրկյան դուրս եկեք տնից, կինս էլ երեխային վերցրել է, նստել է տաքսի ու եկել է ինձ մոտ: Դեպքից հետո մեզ դատաբժշկի ուղեգիր են տվել, որովհետեւ կնոջս ոտնաթաթը կապտել, սեւացել է, ճաք կամ կոտրվածք էին կասկածում,  արձանագրությունը կազմվել է: Ինձ մոտ կա ուղեղի ցնցում, կապտուկներ, սալջարդեր: Այդ օրը, որ ուշագնաց էի եղել, շտապօգնություն եկավ, ուզում էին հիվանդանոց տեղափոխել, ես հրաժարվեցի գնալ:

- Քրգործ ո՞ր հոդվածով են հարուցել:

- Ես դա էլ չգիտեմ, ինձ ոչ մի բան չեն ասում, ոչ ոք չի զանգում, ոչինչ չի ասում, արդեն 4 օր է անցել, իմ հեռախոսահամարը թե՛ ոստիկանությունում ունեն, թե՛ դատաբժշկի մոտ: Ինձ փակ համարից զանգ էր եկել, ես քնած եմ եղել, կինս վերցրել է, ասել են` ոստիկանությունից է, Վահանի տեղն ենք ուզում իմանալ, կինս ասել է` համար տվեք, ինքը ձեզ հետո հետ կզանգի, ինչ-որ գոլդ համար են տվել, ես լրիվ ուրիշ համարից հետ զանգեցի, ասում եմ` ոստիկանությունի՞ց է, ասում է` ինչի՞ ապեր: Ասում եմ` այսինչ մարդն եմ, զանգել էիք, ուզում եմ իմանալ` ինչ եք ուզում: Հա, ասում է, մեր տղերքից մեկն էր երեւի զանգել, էս իմ ձեռի համարն է, հեսա որ ճարեմ, կասեմ հետ զանգի, ու տենց էլ ինձ ոչ ոք չզանգեց, ու երեւի ակնհայտ է, որ 99.9 տոկոս դա ոստիկան չէր:

- Ձեր կնոջը ինչո՞ւ են ասել` դուրս արի տանից:

- Չգիտեմ, եթե, իրոք, ոստիկան են, ինձ թվում է, ուզել են մորիցս մի ցուցմունք վերցնեն, հետո կնոջիցս ուրիշ ցուցմունք, կամ չգիտեմ...: Կնոջս ասել են՝ ոստիկան են, տան դիմաց մեքենա է կանգնած եղել, բայց ոչ ոստիկանական:

- Դուք բազմաբնակարան շենքո՞ւմ չեք ապրում:

- Ոչ, ու ցավոք, Սեդրակյան Մհերի տանից մի քանի տուն վերեւ է մեր տունը, ու իրեն երեւի թվում է, որ այդ թաղի բնակիչները բոլորը պիտի իր ստրուկները լինեն:   

- Ոստիկանությունից ասում են, որ այս գործով ոստիկանություն է ներկայացել 98թ. ծնված մի անչափահաս՝ Ա. Ֆ.-ն ու բոլորովին այլ բացատրություն է տվել, ո՞վ է այդ տղան, ըստ ձեզ:

- Ես չգիտեմ ով է, մեր տանը եղածների մեջ հաստատ այդ տարիքի երեխա չեմ տեսել: Այստեղ եղել են Մհեր Սեդրակյանի բարեկամները, որ գիտեմ` բարեկամ են, մեկը` Սաշիկը, հենց իմ դիմացն են ապրում, մնացածները ընտրությունների ժամանակ նրա շտաբի անդամներ են լինում, նրա մանկլավիկները ու Դավիթի ընկերները: Այդ շրջապատն է եղել, բոլորը հաստատ կամ իմ տարիքի, կամ ինձնից մի քիչ փոքր:

- Քանի՞ հոգով են եղել:

- Շատ էին, ուղղակի խփողներից մեկի ձեռքին փայտ կար, մնացածը ոտքերով էին հարվածում: Այնպես էր, որ ամեն մեկը ոնց որ իր պատիվը համարեր, որ մի հատ խփեր:

- Դուք դա Գազպրոմի դեմ ակցիաների հետ էիք կապել:

- Այո, եթե Սեդրակյանի բարեկամը ինձ խփելուց բառացի ասում է` էդ որ կապիկություններ էիր անում, գնում էիր Վրաստան, գիտնական էիր ուզում գլխներիս դառնայիր, բա վաղը, մյուս օր չգիտեի՞ր, որ էս օրը գալու է, արա՛: Ես դա ո՞նց մեկնաբանեմ: Կամ ասում է` քանի՞ տարի է, աջ ու ձախ սրան- նրան կպնում ես, չգիտե՞ս, որ մի օր չես մարսելու, արա՛: Դա ո՞նց մեկնաբանեմ, չգիտեմ: Իսկ ինչ վերաբերվում է, որ այնտեղ ինչ-որ մի երեխա է եղել, այնպես է, որ երեխա չէր կարող լինել, որովհետեւ ես բռնցքամարտի Հայաստանի հավաքականում առաջին կարգով եմ խաղացել, հաստատ մի երեխա չէր կարող...

- Նաեւ նշել էիք, որ Սեդրակյանի մերձավորները ձեզ պարբերաբար սադրել են, ինչպե՞ս է դա դրսեւորվել:

- Մի ամիս առաջ, երբ ես, կինս, երեխաս Սեդրակյանի տան հարակից Վարդավառի այգի կոչվող զբոսայգում զբոսնում էինք, թիկնազորն եկավ, ասացին` տարածքն ազատիր, ասում եմ` ինչու, ասում է` սեփական է, ասում եմ` սեփականության վկայական ցույց տուր, ասում է` չգիտե՞ս ումն է, ասում եմ` գիտեմ, որ Երեւանի քաղաքապետարանինն է, կզանգեմ, կճշտեմ ու գնացի: Դրանից հետո շփումներ, առնչություն չի եղել:

Մի օր փողոցում՝ մեր տանից մի քիչ ներքեւ, կանգնած եմ, թիկնազորի անդամները ասում են` ստեղից գնա, ասում եմ` պարեկային ժա՞մ է: Մի անգամ որդին՝ Դավիթն է ինձ հարցրել, երբ Գազպրոմում էր աշխատում, ես տանը չեմ եղել, զանգեցի իրենց, որ ճշտեմ՝ ինչ է եղել, ասացին՝ բա չգիտե՞ս, Մհերին էլի պրես են արել, ասել են` քո թաղի բնակիչն է, մի բան արա, էս ի՞նչ օյիններ է բերում գլխներիս: Դավիթն ասել էր, թող գա, խոսելու բան կա, ես էլ չգնացի: Ես աշխատել եմ մեղմել, բայց այս անգամ որոշեցին մտնել տուն, տանս մեջ այս ամենը սարքել:

- Մինչեւ ե՞րբ եք այդպես տեղից տեղ տեղափոխվելու, մտադիր չե՞ք տուն վերադառնալ:

- Այնտեղ վերադառնալը բացառվում է, որովհետեւ ես լավ գիտեմ, թե իրենք ինչ կարգի մարդիկ են, մանավանդ որ այսպիսի հասարակական հնչեղություն ստացավ հարցը, հիմա ամեն ոչ ադեկվատ քայլի պատրաստ են: Մի օր մի ընկերոջս տանն եմ, մի օր մի բարեկամիս տանը, բայց այսպես երկար չի կարող շարունակվել:

Տպել
3938 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին