Ադրբեջանանպաստ բանաձեւ՝ ի պատասխան ԵԱՀԿ նստաշրջանում հայկական պատվիրակության պահվածքի

10/07/2015 schedule12:03

Երեկ՝ Հելսինկիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի վերջին օրը, ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիեւի հեղինակած բանաձեւը, որը, ըստ էության, բանաձեւ է Ղարաբաղի դեմ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Բանաձեւը, իհարկե, առանձին Ղարաբաղի մասին չէ, այլ նաեւ Ուկրաինայից, Մոլդովայից եւ Վրաստանից անջատված հատվածների: Պարզապես՝ Գուլիեւը ուկրաինական իրադարձությունների քողի տակ ադրբեջանանպաստ մեծ գործ է արել: Երեկ առավոտյան ԵԱՀԿ ԽՎ-ում նմանատիպ մեկ այլ փաստաթուղթ էլ ընդունվեց՝ Հելսինկյան հռչակագիրը, որի 4-րդ կետը Գուլիեւի վերոնշյալ բանաձեւն է: Սույն բանաձեւը կոչվում է «ԵԱՀԿ տարածաշրջանում միջպետական հարաբերություններում Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը»: Եւ չնայած սույն վերնագրին, փաստաթղթի առանձին կետեր եւ դրա բուն էությունը այլ են: Մասնավորապես՝ բանաձեւի 12-րդ կետում ասվում է. «ԵԱՀԿ-ն կրկին մատնանշում է պետությունների պարտավորվածությունը՝ իրավաչափ չճանաչելու պետությունների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի կիրառման արդյունքում ստեղծված դրությունը եւ չցուցաբերելու օգնություն կամ աջակցություն այդ դրության պահպանմանը, ինչպես նաեւ զերծ մնալու ցանկացած այնպիսի գործողություններից եւ շփումներից, որոնք կարող էին մեկնաբանվել որպես դրա ուղղակի կամ անուղղակի ճանաչում»: Ասել է թե՝ չի կարող ընդունելի լինել ուժի կիրառումը ընդդեմ մի երկրի տարածքային ամբողջականության: Հասկանալի է, որ դրույթն Ադրբեջանն օգտագործելու է հետեւյալ կերպ՝ ուժի կիրառմամբ Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից եւ Ղարաբաղը չի կարող ճանաչվել: Բանաձեւի 14-րդ կետում խոսվում է Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի «տարածքներից» բռնի տեղահանվածների վերադարձի անքակտելի իրավունքի մասին, ընդգծվում է նրանց անվտանգ եւ շուտափույթ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: 19-րդ կետում էլ կոչ է արվում բարի կամքի շրջանակներում լուծել Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի կոնֆլիկտները, որովհետեւ չլուծված կոնֆլիկտները խաթարում են այդ երկրների սուվերենությունը, դժվարացնում դեմոկրատական ռեֆորմների իրագործումն ու կայուն զարգացումը: Իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին բանաձեւում բառ չկա: Փաստորեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի սույն կառույցը մի քանի միակողմանի փաստաթղթեր է ընդունել: Պատահական չէ, որ ԵԱՀԿ հայկական պատվիրակության ղեկավար, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախօրեին «Առավոտի» թղթակցին ասել էր. «Վեհաժողովի օրակարգում Հայաստանին վերաբերվող կոնկրետ հարցեր չկան, բայց կան հարցեր, որոնք կառնչվեն Հայաստանին: Բավականին շատ փաստաթղթերում, որոնք այս նստաշրջանում ընդունվել են եւ դեռ կընդունվեն, բացակայում է ինքնորոշման սկզբունքը, գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Դրանց դեմ մենք հիմա փորձում ենք պայքարել: Շատ բարդ է, եւ բարդությունը ոչ միայն տվյալ հարցերը քննարկելու մեջ է: Կվերադառնանք՝ կխոսենք»: Հայկական պատվիրակությունը, իհարկե, «դեմ» է քվեարկել այդ փաստաթղթերին, բայց դա ոչինչ չի փոխել: Երեկ մեզ հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասում էր, թե ցավն այն է, որ հայկական պատվիրակությունը այն աստիճան գոյություն չունի ԵԱՀԿ-ում, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակ փակած երկրի ներկայացուցիչը՝ բանաձեւի հեղինակ Ազայ Գուլիեւը, կարող է Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերությունների վատթարագույն շրջանում նման բանաձեւ դնել շրջանառության մեջ եւ անցկացնել այն: «Հայկական պատվիրակությունը «դեմ» է քվեարկել, բայց ինչքան վատ պիտի աշխատած լինեն, որ Ադրբեջանը ստանա նման բանաձեւ, որը շահարկելու է դիվանագիտական բոլոր հարթակներում: Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում առավելապես շահագրգռված է թղթի կտոր ունենալու հարցում, որ օրինականացնի իր ռազմական արկածախնդրությունները, որտեղ գրված լինի, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է: Անգամ հայկական պատվիրակությունն է մշտապես շեշտել, որ այդպիսի փաստաթղթերը վտանգավոր են տարածաշրջանի դինամիկայի ազդեցության առումով Ադրբեջանին ավելի ռազմատենչ գործողությունների դրդելու իմաստով: Այս բանաձեւը Ադրբեջանն օգտագործելու է՝ արդարացնելու համար իր ռազմատենչ գործողությունները»,- ասում էր քաղաքագետը: Ըստ նրա, այս բանաձեւը, մեծ հաշվով, ԵԱՀԿ-ի պատասխանն էր հայկական պատվիրակությանը, որը նստաշրջանի ընթացքում ստանձնել էր ռուսաստանյան պատվիրակության փաստաբանի դերը: Հիշեցնենք, Ֆինլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի մուտքը այդ երկիր՝ ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանակներում, ինչից հետո ռուսական պատվիրակությունը բոյկոտել էր նստաշրջանը: Եւ ահա՝ ռուսական պատվիրակության փոխարեն՝ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն էր սկսել բոցաշունչ ելույթներ ունենալ ի պաշտպանություն Ռուսաստանի, ինչն էլ, ենթադրվում է, դուր չի եկել ԵԱՀԿ անդամ շատ երկրների: 

Երեկ, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրեցինք, թե ինչպե՞ս կարող է Ադրբեջանն օգտագործել ԵԱՀԿ-ում ընդունված բանաձեւը, որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, նա պատասխանեց. «Իհարկե, նման բանաձեւերով Ադրբեջանը միշտ էլ փորձում է շահարկումներ անել, կաշառում է որոշ պատգամավորների, բայց Ադրբեջանը միշտ էլ շահարկում է՝ առանց այս կամ այն բանաձեւի, հետեւաբար՝ մենք չպետք է ողբերգություն սարքենք: Սա որեւէ ձեւով չի կարող ազդել Արցախի վրա»: Հարցին՝ արդյո՞ք նման բանաձեւերը չեն նպաստում սահմանին իրավիճակի լարվածությանը, Բաբայանը պատասխանեց. «Իրենք գնում են այդ բանաձեւերը, որոնք մեզ համար որեւէ նշանակություն չունեն»:

Տպել
3108 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել