ԱԺ + ՏԻՄ + սփյուռք = նախագահ

23/05/2015 schedule12:40

ՀՀ Սահմանադրության առաջին մի քանի գլուխների փոփոխություններն արդեն պատրաստ են:

Դրանք օրերս քննարկվել են նաեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ, որոնց ներկայացրած մի քանի նկատառումներն ամփոփելուց հետո՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը այդ գլուխները կսկսի քննարկել քաղաքական ուժերի հետ:

Հիշեցնենք, հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը օրերս հայտարարել էր, որ աշխատում են կառավարման խորհրդարանական մոդելի վրա: Երեկ, երբ նրան հարցրեցինք՝ այդ մոդելի դեպքում երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը ո՞վ է լինելու՝ ԱԺ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ երկրի նախագահը, նա պատասխանեց. «Մենք դեռ քննարկման փուլում ենք: Անձամբ ես ունեմ իմ տեսակետները, հանձնաժողովի այլ անդամներ՝ իրենցը: Այս ամսվա վերջին կամ մյուսի սկզբին հանձնաժողովը, թերեւս, լուծած կլինի այդ խնդիրը»:

- Պարոն Պողոսյան, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը հանձնաժողովն այս պահին ինչպե՞ս է պատկերացնում:

- Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, բայց կարծում եմ, որ հուլիսի 1-ին, երբ Վենետիկի հանձնաժողովի հետ 2-րդ հանդիպումն ենք անցկացնելու, այդ ժամանակ, գրեթե վստահ եմ, մենք այդ հարցի վերաբերյալ էլ արդեն նախագծային լուծումը կունենանք:

- Որովհետեւ ասում են՝ կիսահամամասնական ինչ-որ բան է լինելու:

- Անձամբ իմ տեսակետը միշտ եղել է մեկը եւ չի փոխվել, որ կիսաները որեւէ լավ բան չեն տալու:

- Խորհրդարանական մոդելի դեպքում երկրի նախագահն ինչպե՞ս է ընտրվելու:

- Ըստ հայեցակարգի, նախագահը չի ընտրվելու ուղղակի ընտրությունների միջոցով:

- Այո՛, ԱԺ-ի կողմից, բայց հստակեցվա՞ծ է, թե ինչպես՝ ԱԺ որակյալ մեծամասնությա՞մբ:

- Դա մենք նորից քննարկում ենք, 2 տարբերակ է նախատեսված՝ կա՛մ միայն ԱԺ-ի կողմից, կա՛մ ԱԺ+ՏԻՄ եւ սփյուռքի ներկայացուցիչներ: Ո՞ր տարբերակը կընտրվի՝ դեռ պետք է վերջնական որոշում կայացվի:

- Սփյուռքի ներկայացուցիչների պահը մի քիչ անհասկանալի է:

- Դա երբ նախագիծը կլինի, արդեն հստակ կասենք: Խոսքը նախագահի ընտրության մի ընտրական կոլեգիա ձեւավորելու մասին է: Սփյուռքի ներկայացուցիչներն ընտրվելու են, գալու են Հայաստան, լինելու է ինչ-որ մի ժողով, որի ընթացքում ընտրելու են նախագահին:

- ԵԱՏՄ անդամ երկրներում կառավարման այլ համակարգ է. եթե մենք խորհրդարանական երկիր դառնանք, խնդիր չի՞ առաջանա:

- Բացարձակապես: Նույն ԵՄ-ում էլ կարող են լինել պետության ղեկավարներ, կարող են լինել կառավարության ղեկավարներ:

Նշենք, որ սահմանադրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ հանձնաժողովի անդամ Վ.Պողոսյանը երեկ լրագրողներին էին ներկայացնում հանձնաժողովի աշխատանքների ընթացքը: Հարությունյանը հայտնեց, որ հանձնաժողովը քննարկել եւ հավանություն է տվել Սահմանադրության նոր կառուցվածքին: Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, ըստ նրա, տպավորված են Սահմանադրության առաջին մի քանի գլուխների նախագծի տարբերակով, բայց որոշ նկատառումներ ունեն, որոնք առաջիկա օրերին քննարկման առարկա են դառնալու հանձնաժողովում, որից հետո, որպես առաջին ընթերցմամբ հավանության արժանացած նախագիծ, այս ամսվա վերջին, հավանաբար, պատրաստ կլինեն ներկայացնել նաեւ հանրությանը: Ըստ Հարությունյանի, հանձնաժողովը նախատեսել է հունիսի սկզբից մինչեւ հունիսի 12-ը հանդիպումներ կազմակերպել քաղաքական ուժերի հետ: Հանձնաժողովում ձեւավորված աշխատանքային խմբերն աշխատում են Սահմանադրության մյուս գլուխների փոփոխությունների վրա, եւ աշնանը, ինչպես հայտարարեց Հարությունյանը, հանձնաժողովը կկարողանա ներկայացնել փոփոխությունների ամբողջական նախագիծը: «Դրանից հետո նախագահը քաղաքական ուժերի հետ լրացուցիչ քննարկումներ կկազմակերպի՞, թե ոչ, կուղարկի՞ լրացուցիչ քննարկման հանձնաժողովում՝ դժվար է ասել»,- նշեց Հարությունյանը: Ի դեպ, Ս.Սարգսյանի առաջադրած խնդիրը հանձնաժողովը կարծես դեռ չի լուծել: Հիշեցնենք, Սարգսյանը, քաղաքական հավանության արժանացնելով փոփոխությունների հայեցակարգը, հայտարարել էր, որ դեռ լավ չի պատկերացնում, թե առաջարկվող խորհրդարանական մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու 2 կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչը, ըստ նրա, ապահովված է գործող մոդելով: Հարությունյանը երեկ հայտարարեց, որ դեռ պետք է լուծեն այդ բարդ խնդիրը:

Այս ընթացքում հանձնաժողովը հանդիպել է ՀՅԴ-ի եւ ԱԻՄ-ի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ: «ԲՀԿ-ն վերապահումով է մոտեցել գործակցության աշխատանքներին՝ շեշտելով, որ այս փուլում բովանդակային քննարկման մասնակից կլինեն միայն այն բաժինների վերաբերյալ, որոնք կառավարման համակարգին չեն առնչվում»,- ասաց Հարությունյանը: Ինչ վերաբերում է փոփոխությունների 2 տարբերակ ներկայացնելուն, Հարությունյանն ասաց. «Տրամաբանական չի լինի, որպեսզի նախաձեռնող սուբյեկտը ներկայացնի 2 տարբերակ, ասի՝ ԱԺ, ես ուզում եմ փոփոխություն, որն ուզում եք, ընտրեք: Դա ես հիմնավոր չեմ համարում: Այս դեպքում նախաձեռնող սուբյեկտը, ըստ էության, անուղղակիորեն նախաձեռնող է դարձնում նաեւ ԱԺ-ին: Սահմանադրության սուբյեկտները կարող են 2-ը լինել՝ նախագահը կամ ԱԺ-ն: Եթե նախաձեռնել է նախագահը, հստակ պետք է իր մոտեցումը ներկայացնի, եթե ԱԺ-ն՝ նա էլ իր: Հիշում եք, 1999, 2005 թթ. այդ ամբողջ գործընթացը: Սկզբում նախաձեռնեց նախագահը, ներկայացրեց, այնուհետեւ 2003-ին գնաց հանրաքվեի, մերժվեց, հետո նախաձեռնությունը վերցրեց ԱԺ-ն, ներկայացրեց իր տարբերակը եւ 2005-ին այդ տարբերակը քննարկման առարկա դարձավ: Ոչ մի փուլում չի բացառվում, որ ԱԺ-ն կարող է նաեւ իր նախաձեռնությունը ներկայացնի: Այդ դեպքում այնտեղ կարող են առաջանալ ալտերնատիվ տարբերակներ ու հնարավորություններ»:

Տպել
3030 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը