Ինչո՞ւ բոլորը հանկարծ սկսեցին լսել տաքսու վարորդին. BBC-ի հոդվածը՝ հայ տաքսիստի մասին

18/05/2015 schedule17:18

Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը երեկ անդրադարձել է վերջերս իր հարցազրույցների շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերած տաքսու վարորդ Արման Գալստյանին:

«Շատ երկրներում տաքսու վարորդները դիտվում են որպես  ժողովրդի ձայն՝  փոքր բիզնեսմեններ, ովքեր  շփվում են քաղաքացիների հետ ու տեղյակ են  երկրի խնդիրներին:

Սրա վառ օրինակը  Հայաստանում նախկինում անհայտ տաքսու վարորդ Արման Գալստյանն է, ով մեծ ճանաչում, նշանակալի ազդեցություն է ձեռք բերել  ու դարձել է հերոս ամբողջ Հայաստանում: 
Արման Գալստյանը այս ամսվա սկզբին մասնակցում էր Երևանում տեղի ունեցող  բողոքի ակցիաներին, որոնք անցկացվում էին տաքսիների լիցենզավորման նոր օրենքի դեմ: Տեսախցիկի առջև Արման Գալստյանը բորբոքված խոսեց իր և իր գործընկերների խնդիրների մասին, առաջարկելով ավելի ցածր հարկեր ու հավասար կանոններ բոլոր վարորդների համար:
Թվում է, թե տրանսպորտի ոլորտի խնդրի կարգավորումը այդքան էլ չի գրավի հասարակությանը, բայց  վարորդի հարցազրույցի տեսանյութի՝ youtube-ում հայտնվելուց հետո այն 300.000 դիտում ունեցավ, որը մեծ թիվ է կազմում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար: Գալստյանը դարձավ սենսացիա, երբ հայտնվեց հայտնի հեռուստանախագծում: Հարցազրույցի ժամանակ Գալստյանը հորդորեց պաշտոնյաներին մի կողմ դնել իրենց կոստյումներն ու գալ իր հետ քննարկելու տաքսու վարորդի իրական կյանքը: Նա ասաց՝ եկեք մի կողմ դնենք  վիրտուալը և խոսենք մարդկանց լեզվով»,- գրում է պարբերականը:

BBC-ն տեղեկացնում է, որ Արման Գալստյանի անունով ֆեյսբուք սոցիալական կայքում բացվել է ֆան-էջ ու արդեն հազարավոր մարդիկ են միացել դրան:

«Մի հին անեկդոտ կա. «ափսոս, որ այն մարդիկ, ովքեր իսկապես գիտեն՝ ինչպես կառավարել երկիրը, աշխատում են որպես տաքսու վարորդ»,- անեկդոտը մեջբերում է պարբերականը եւ իր հերթին ներկայացնում ֆեյսբուք սոցիալական ցանցում Արման Գալստյանի մասին որոշ մեկնաբանություններ.

Մասնավորապես, ըստ բրիտանական պարբերականի՝ ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է. «Դու 100.000 անգամ ավելի խելացի ես, քան Սերժ Սարգսյանը, կամ   կառավարությունից մեկ այլ մարդ»:

Հիշեցնենք, որ Արման Գալստյանը վերջերս հարցազրույց էր տվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին: Նշված հարցազրույցը բում էր առաջացրել սոցիալական ցանցերում: 

Անժելա Պողոսյան

Տպել
1793 դիտում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Կոտրել են վճարային տերմինալի փականը, գաղտնի հափշտակել մոտ 3 մլն դրամ

Շենքի տանիքի կառուցատարրերն ու մետաղյա թիթեղը թուլացել, կախվել են

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

2-րդ փուլ անցած 106 հայտից կընտրվի 42 սկսնակ գործարար, թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը կարևոր է․ Հակոբյան

Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով

Խորհրդարան այցելած Նեպալի պատվիրակությանը ներկայացվել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը

ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել