Բողոքում են նաեւ իշխանականները

22/04/2015 schedule20:00

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԱԺ դաշնակցական նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցելիս քաղաքական որեւէ ուժի կողմից առարկություն չի եղել:

Աղաբեկյանը, հիշեցնենք, 2012-ին դեռ ՀՀ ԱԺ պատգամավոր էր եւ ԼՂՀ փոխվարչապետ է նշանակվել 2012-ի սեպտեմբերին, իսկ ԼՂՀ Սահմանադրությամբ, ԼՂՀ պատգամավորի թեկնածու կարող է լինել Արցախում 5 տարվա մշտական բնակություն ունեցող անձը: Սրբուհի Արզումանյանը պատասխանել է նաեւ մայիսի 3-ին սպասվող ԼՂՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախի ընդդիմադիր ուժերի կողմից հնչած ահազանգերին եւ այլ հարցերի:

- Տիկին Արզումանյան, Արցախի ընդդիմադիր ուժերի՝ «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների կողմից բողոքներ եղան, «Շարժում-88»-ը խնդիր ուներ գովազդային պաստառների հետ, ԱՎԿ-ն հայտարարում էր, որ նախընտրական հանդիպումների ժամանակ իշխանական ուժերն օգտագործում են վարչական լծակներ, նաեւ որ իրենց ցանկացել են վտարել վարձակալած տարածքից, որտեղ գտնվում է ԱՎԿ-ի կենտրոնական շտաբը: ԿԸՀ-ն զբաղվե՞լ է այս հարցերով, եւ հիմնականում, փաստորեն, ընդդիմադիր ուժերն են բողոքում, ո՞րն է խնդիրը:

- «Շարժում 88»-ը մեզ գրավոր իրազեկեց եւ իր խնդիրը բարձրաձայնեց, բայց փաստը չապացուցվեց եւ իրենք էլ ծանուցված են:  ԱՎԿ-ից որեւէ բողոք չենք ստացել: Ես խնդիր չունեմ, չգիտեմ՝ ով է իրեն հռչակում իշխանական, ով՝ ընդդիմադիր, դա քաղաքական դաշտի խնդիրն է, ցանկացած բողոքի, այդ թվում՝ բանավոր, մենք օպերատիվ արձագանքում ենք: Այս ընթացքում իշխանական ուժերից էլ ենք դիմում-բողոքներ ստանում: Աշխատաոճի հարց է՝ մի ուժ այդ մասին ԶԼՄ-ներով լուսաբանում է՝ առանց փաստ ներկայացնելու, մեկ ուրիշն էլ բավարարվում է խնդիրը տեղում բարձրաձայնելով եւ հարցը լուծելով:

- Իշխանականները ինչի՞ց են բողոքում: 

- Նույն բաներից, որ իրենց պաստառները այսինչ տեղում պոկել են, դահլիճներ տրամադրելուց կամ, որ ինչ-որ տեղ են գնացել, այսինչ մարդը չի եկել հանդիպման: Պարզապես՝ իրեն ընդդիմադիր համարող ուժը դա լրիվ այլ համատեքստում է ներկայացնում, որ միտումնավոր է արված, շոու է սարքում: Նույն բողոքողների կողմից մենք պաշտոնապես ոչինչ չենք ստանում: Այսինքն՝ որոշ բարձրաձայնումներ իրականության հետ կապ չունեն:

- Շոու ովքե՞ր են անում, ԱՎԿ-ի՞ն նկատի ունեք: Իսկ իշխանական ուժերից կոնկրետ ո՞վ է բողոք ներկայացրել:

- Չեմ անհատականացնի, չեմ քաղաքականացնի:

- ԱՎԿ-ն հայտարարեց, որ Քաշաթաղում էլ է խնդիրներ ունեցել, վարչական շրջանի ղեկավարը շատ կոպիտ է պահել իրեն, այդ հարցին ԿԸՀ-ն անդրադարձե՞լ է:

- Որեւէ մեկը մեզ չի դիմել, խնդիր ունեն, բողոք ունեն, խնդրեմ: Գուցե գտնում են, որ դա իրավապահների խնդիրն է, դրա համար մեզ չեն դիմում, չեմ կարող մեկնաբանել, համենայնդեպս՝ նման բան չկա:

- Բարձրաձայնում եղավ նաեւ Արթուր Աղաբեկյանի գրանցման հետ կապված, քանի որ նա 2012-ին ՀՀ ԱԺ պատգամավոր էր, իսկ ԼՂՀ Սահմանադրությամբ՝ 5 տարվա մշտական բնակություն է անհրաժեշտ թեկնածու առաջադրվելու համար: Այդ հարցը ԿԸՀ-ն ինչպե՞ս լուծեց, ըստ էության, նրա գրանցումը հակասում էր Սահմանադրությանը:

- ԿԸՀ-ում որեւէ քաղաքական ուժ, այդ թվում՝ ընդդիմադիր, որեւէ առարկություն չներկայացրեց, ընդ որում՝ գրանցումների ժամանակ նիստը բաց էր: Մենք ոստիկանության կողմից տրված փաստաթղթերն ու տեղեկանքներն ենք հիմք ընդունում: Այդ հարցը ինչպե՞ս է լուծել լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ ոստիկանությունը՝ չեմ կարող մեկնաբանել: Իրականում՝ ներկայացված փաստաթղթերում ամեն ինչ ճիշտ էր: Այլ թեկնածուներ էլ կային, այդ թվում՝ ընդդիմադիր, որ 5 տարվա հաշվառման խնդիր ունեին, ոստիկանությունը այդ հարցը լուծեց, իմ կարծիքով, շատ ճիշտ: Այսինքն՝ բոլորի դեպքում միատեսակ մոտեցում է եղել, եւ ոչ ռեզոնանս եղավ, ոչ բողոք, ոչ անդրադարձ, ոչ էլ որեւէ մեկը շահարկեց: Փակվեց այդ զրույցը, ինչպես ասում են:

- Այսինքն՝ Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է ԼՂՀ-ում 5 տարվա մշտական բնակության եւ գրանցման թուղթ:

- Այո՛, ոստիկանության տեղեկանքը կա, մեր տեղեկանքներում ամեն ինչ ճիշտ է:

- Խոսակցություններ կան, որ ՀՅԴ-ին քվոտա է տրված ԼՂՀ հաջորդ խորհրդարանում:

- Իմ կարծիքը կասեմ ընտրություններից հետո, ճիշտ չեմ համարում հիմա քաղաքական հայտարարություններ անել: Ում համար ինչ է նախատեսվել, ինչպես՝ քաղաքական հարցերի բլոկից է, մեզ չվերաբերող: Ամեն դեպքում՝ ընտրողի քվեով որոշվող հարց է, ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա:

- Ընդդիմությունը հայտարարում էր, որ շատ թեժ են լինելու ընտրությունները, բայց նման բան գոնե առայժմ չի նկատվում: Ըստ ձեզ, ի՞նչ պատկեր կձեւավորվի:

- Առանց պաթոսի եմ ասում, մեր ընտրողները խորապես գիտակցում են իրենց գլխավոր խնդիրը՝ ամեն ինչ պետք է լինի խաղաղ, քաղաքակիրթ, որովհետեւ մեզ համար հակառակը ավելորդ շռայլություն է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, ամեն օր սահմանին խնդիր ունեցող երկրի համար դա շատ վտանգավոր կլինի: Նաեւ Արցախը փոքր տարածք է, 100 հազար ընտրող ունեցողների մեջ շատ հեշտ է դիտարկել՝ արդյո՞ք կա արհեստական լարվածություն, թե ամեն ինչ նորմալ է: Համոզված եմ, քարոզարշավի վերջին օրերին ակտիվացում կլինի, դա մեզ հատուկ է, բայց ընդհանուր առմամբ՝ արցախցիներն իրենց տեղն ու դիրքը գիտակցող, իրենց ընտրությունը ճիշտ կատարող մարդիկ են:

- ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանը խոսեց սահմանադրական հանրաքվեի եւ խորհրդարանական համակարգին անցնելու մասին, ե՞րբ կարող է դա տեղի ունենալ:

- Քաղաքական այդ հայտարարություններին լիազորված չեմ  գնահատական տալ, քաղաքական ուժերը կորոշեն՝ որն է ճիշտ:

- Ի՞նչ դիտորդներ են հավատարմագրվել այս ընտրություններում:

- Մոտ 100 միջազգային դիտորդներ հրավեր ունեն, պաշտոնապես կհրապարակենք՝ ովքեր են արձագանքել: Տեղական դիտորդներն այդքան ակտիվ չեն, բայց մի առանձնահատկություն կա՝ նրանց նվազման փոխարեն՝ վստահված անձանց մեծ բանակ ունենք, գրեթե 7 հազար մարդ հավակնում է լինել վստահված անձ:

Տպել
3195 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին