Ընտրակեղծիքներն ըստ ընտրատարածքների

12/04/2010 schedule14:09

19։50 - թիվ 5/10 տեղամաս - Անհայտ մարդկանց մի մեծ խումբ մտել է ընտրատեղամաս, խառնաշփոթ առաջացրել եւ սկսել քաշքշուկ, որի ընթացքում մոտ 100 քվեաթերթիկ են լցոնել։ Խլել են միջադեպը նկարահանած «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողի տեսախցիկը։

 

21։20 - թիվ 6/01 տեղամաս - ՏԸՀ անդամները անօրինական կերպով որոշել են արգելել «ՀԺ» թղթակցին նկարահանել արդյունքների հաշվարկի ընթացքը։

 

Մալաթիա-Սեբաստիա

համայնք. 7 եւ 8

ընտրատարածքներ

 

08։00-ի սահմաններում - թիվ 7/08 տեղամաս - Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված ՏԸՀ անդամ Գոռ Սիսակյանը ծեծի է ենթարկել «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամին եւ ՀԱԿ վստահված անձին եւ տեղամասից դուրս հանել նրանց։

 

10։00 - սահմաններում - թիվ 8/02 տեղամաս - Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը խոչընդոտել է եւ ահաբեկել ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին։

 

10։10 - սահմաններում - թիվ 7/18 տեղամաս - Տեղի է ունեցել ծեծկռտուք։

 

11։45 - թիվ 8/05, 8/06 եւ 8/07 - Տեղի են ունեցել կուտակումներ եւ լցոնումներ (հաղորդել է «Թրանսփարենսի Ինտերնեյշնլի» դիտորդը)։

 

12։30-ի սահմաններում - թիվ 7/05, 7/06 եւ 7/07 տեղամասեր - Թիվ 82 երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխել են քվեարկության։

 

13։50-ի սահմաններում - թիվ 8/03 եւ 8/04 տեղամասեր - Քվեարկում են զինվորական գրքույկներով։ Նկարահանվել է «Գալա» հեռուստաընկերության կողմից։

 

13։50-ի սահմաններում - թիվ 8/27 տեղամաս - Հանձնաժողովի նախագահը բռնությամբ խոչընդոտել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, դիտորդ Միքայել Դանիելյանի աշխատանքը, չի թույլատրել մտնել տեղամաս եւ լուսանկարել քվեարկության ընթացքը։

 

14։15-ի սահմաններում - թիվ 8/05,8/06 եւ 8/07 տեղամասեր - Բաց քվեարկություն եւ լցոնումներ. իրականացվել է Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ, այնտեղ կանգնած են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանի եւ Զատիկյանի ավտոմեքենաները։

14։45-ի սահմաններում - ՀԱ թաղամասի եկեղեցու հարակից տարածքում կանգնած են եղել բազմաթիվ երթուղային տաքսիներ «Լուսաստղ» եւ «Կայզեր» գրություններով։

 

15։00-ի սահմաններում - թիվ 8/15 տեղամաս - Ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու թեկնածու Հայկ Գեւորգյանին։

 

15։00-ի սահմաններում - թիվ 8/16 տեղամաս - Տեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Արտյոմ Խաչատրյանը հայտնել է, որ փախցրել են քվեաթերթիկներ։ Ինքը պահանջել է գրանցել փաստը, բայց հանձնաժողովը հրաժարվել է։ Ներկա է եղել «Ա1+»-ի լրագրողը։

 

15։30-ի սահմաններում - թիվ 8/03 տեղամաս - Մի կին 15-20 ծրար է գցել։ Մեկ այլ ընտրող կին նկատել եւ միջամտել է, կանչել է ոստիկանին։ Միջադեպին միջամտել է ՀԱԿ-ի վստահված անձը, որին ոստիկանը փորձել է դուրս բերել ընտրատեղամասից։

 

15։30-ի սահմաններում - թիվ 7/07 տեղամաս - ՀՀԿ-ի կողմից հանձնաժողովի անդամ նշանակված Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել` ԲՀԿ կողմից նշանակված հանձնաժողովի անդամ Մետաքսյա Խաչատրյանի լուռ համաձայնությամբ։

 

15։50-ի սահմաններում - թիվ 8/01 տեղամաս - Լցոնում է տեղի ունեցել, ինչի մասին հայտնում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդը։ «ՀԺ»-ի լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Հանձնաժողովի անդամները վստահված անձանց սպառնացել են, ասելով՝ «դուք ոչինչ չեք տեսել»։

 

16։50 - թիվ 8/05 տեղամաս - Բռնության են ենթարկվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը, Լիլիթ Թադեւոսյանը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ։

 

17։30-ի սահմաններում - թիվ 8/01, 8/03, 8/05, 8/12 եւ 8/22 տեղամասեր - «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ի դիտորդից ստացված տեղեկատվության համաձայն` սկսվել են քվեաթերթիկների մասսայական լցոնումներ։

 

17։50 - թիվ 8/21 տեղամաս - «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ի դիտորդին ահաբեկել են եւ ստիպել դուրս գալ ընտրատեղամասից։ Հաղորդել է դիտորդը։

 

17։50 - թիվ 8/24 տեղամաս - Բացահայտել են լցոնում, պահանջ են ներկայացրել խախտումը գրանցել գրանցամատյանում։

 

17։50 - թիվ 8/18 - 15 սափրագլուխներ «ՀԺ»-ի արտահաստիքային լրագրողին հանել են դուրս, ասել են` չես նկարելու, մենք եկել ենք կեղծելու։ Խրձով քվեաթերթիկներ են վերցրել ու տարել, վախեցրել են ՀԱԿ-ի վստահված անձին։

 

17։30-ի սահմաններում - թիվ 8/21 տեղամաս - Մտել են 5-6 հոգի` ոստիկանների ուղեկցությամբ։ ՀԱԿ-ի վստահված անձ Արտյոմ Ասլանյանին հրահանգել են տեղից չշարժվել` սպառնալով բերման ենթարկել, եւ լցոնել են մոտ 100 քվեաթերթիկ։

 

18։50 - թիվ 8/13 տեղամաս - Հանձնաժողովի կնիքը դուրս է հանվել տեղամասից։ ՀԱԿ-ի վստահված անձին եւ դիտորդին ստիպել են հեռանալ ընտրատեղամասից` հայտնել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ի դիտորդը։ Սկսվել են լցոնումներ։

 

19։10 - թիվ 8/02 տեղամաս - «Հայկական ժամանակ» թերթի լրագրողից խլել են տեսախցիկը, որովհետեւ վերջինս նկարահանել է տեղի ունեցած լցոնումը, եւ ասել են, որ տեսախցիկը կվերադարձնեն, եթե չհրապարակի նկարահանածը։

 

19։30 - թիվ 8/08, 8/09 տեղամասեր - ԱՄՆ դեսպանի ներկայությամբ կատարել են զանգվածային լցոնումներ։

 

21։00-ի սահմաններում - թիվ 8/24 տեղամաս - Կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս։

 

21։30 - թիվ 8/24, 8/23, 7/4, 7/07 տեղամասեր - Հաշվարկը մինչեւ այս ժամը չէր սկսվել։

 

22։15 - թիվ 8/19, 8/28, 7/4 տեղամասեր - Դադարեցվել է հաշվարկը։

 

22։15 - թիվ 8/21 տեղամաս - Գողացվել են ՀԱԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկները։

 

Կենտրոն համայնք. 9-10 ընտրատարածքներ

 

09։00-ի սահմաններում - թիվ 9/20 տեղամաս (Գրողների միություն) - Բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք։

 

09։30-ի սահմաններում - Վաղարշյան դպրոց - Ընտրական հանձնաժողովի` ԲՀԿ-ի կողմից նշանակված նախագահը չի ներկայացել ընտրություններին։

 

10։45 - թիվ 9/01, 02, 03 տեղամասեր (Նալբանդյան դպրոց) - «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանին ծեծի է ենթարկել ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը /Ալրաղացի Լյով/։ Ծեծի են ենթարկվել նաեւ ՀԱԿ-ի վստահված անձինք եւ լրագրողները, որոնք գնացել են ոստիկանություն։

 

11։00-ի սահմաններում - թիվ 9/04, 05 տեղամասեր - Տեղի է ունեցել բաց քվեարկություն։ Սկսվել է ծեծկռտուք։

 

11։45 - թիվ 9/01-02 տեղամասեր (թիվ 33 դպրոց) - 100 համարի երթուղային տաքսիներով անընդհատ մարդկանց են բերել, հանձնաժողովի նախագահը եւ անդամները բողոքներին չեն արձագանքել։

 

13։30-ի սահմաններում - թիվ 10/07 տեղամաս (Գրիբոյեդովի դպրոց) - 0851Տ, 3450Տ պետհամարանիշներով «գազելներով» ընտրողներ են բերել ընտրատեղամաս։

 

13։45-ի սահմաններում - 9/01, 02, 03 - Թիվ 33 դպրոցի տնօրենը ագրեսիվ ճնշում է գործադրել դիտորդների վրա, երբ վերջիններս հրավիրել են նրա ուշադրությունը անօրեն կուտակումների վրա։

 

15։30-ի սահմաններում - 10/24 - Ժուռնալիստների տանը տեղակայված ընտրատեղամասում քվեաթերթիկը քվեարկողին տրամադրելիս՝ ելունդը քվեաթերթիկից անջատելու ժամանակ միտումնավոր կերպով վնասել են քվեաթերթիկը եւ ասել, որ դա նորմալ է, եւ անվավեր չի համարվում։

 

15։40-ի սահմաններում - թիվ 9/23 տեղամաս - Խցերի հետեւում տարածքը բաց է, եւ շարժ կա։ Հայտնում է դիտորդ Վահանը։

 

16։00-ի սահմաններում - 10/19, 20 տեղամաս - Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը 50 հոգու ուղեկցությամբ մտել է ընտրատարածք եւ փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով՝ թե սա իր երկիրն է, եւ ինքն ինչ կուզի` կանի։ Լրագրողները սկսել են նկարել։ Խումբը ստիպված թողել է եւ հեռացել։

 

Շենգավիթ համայնք. 11-12 ընտրատարածքներ

 

09։30-ի սահմաններում - Գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում Գազել մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեւ։ Խախտումը գրանցվել եւ կանխվել է ՀԱԿ-ի կողմից, խախտման մասին տեղեկացվել է ոստիկանությանը։

 

11։00 - թիվ 11/27 տեղամաս - 17/1 շենքի բնակիչները համատիրության նախագահի ուղեկցությամբ 83, 56, 58 համարի երթուղայիններով բերվել են քվեարկելու։ Քվեարկել են մի քանի հոգով։

 

11։15 - թիվ 11/32 տեղամաս - Մարդկանց խմբեր են բերել, «գազել» մակնիշի մեքենաներով (95, 97, 19, 261 համարների երթուղային տաքսիներ), եւս մեկը` առանց համարի 0933Մ։ Քվեախցիկ են մտել երկու, երեք հոգով։

 

11։30 - թիվ 11/27-28 տեղամասեր - Ընտրատեղամասում մեծ կուտակումներ են։ Հանձնաժողովի նախագահը` Գալստյան Արայիկ Զորիկի։ Այստեղ 11.30-ից հետեւել են «Տարեգիր» թերթի լուսաբանող լրագրող Գայանե Առուստամյանին /BMW 11SS 750/

 

12։00-ի սահմաններում - թիվ 12/15, 16, 17 տեղամասեր - ՀՀԿ ավագանու թեկնածու Հովհաննես Ավանեսյանը եկել է ընտրատեղամաս, որից անմիջապես հետո եկել են ԲՀԿ խմբակցության անդամ եւ շտաբի պետ Կարո Կարապետյանը` ԲՀԿ շտաբի մի խումբ անդամների հետ, «Բրաբուս» մակնիշի մեքենաներով (դրանցից մեկը 11SS500)։ Տեղի են ունեցել քննարկումներ, առաջացել են մեծ կուտակումներ՝ ներսում եւ դրսում։ Ոչ մի միջամտություն ոստիկանության կողմից չի եղել։ Արգելել են լրագրողներին նկարել։ «Տարեգիր»-ի լրագրող Գայանե Առուստամյանին հաջողվել է նկարել, երբ երկու կողմերը հեռացել են ձեռքսեղմումով։ Արձանագրություն չի կազմվել։

 

12։30-ի սահմաններում - թիվ 11/33 տեղամաս (թիվ 75 դպրոց) - Ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողների ձեռքից խլել են քվեաթերթիկները, քվեարկել եւ գցել արկղի մեջ։

 

13։00-ի սահմաններում - թիվ 12/27 տեղամաս - Տեղի է ունեցել լցոնում։ ՀԱԿ-ի վստահված անձը կանգնեցրել է խախտումը, կազմվել է արձանագրություն։

 

13։00-ի սահմաններում - թիվ 12/17 տեղամաս - Ընտանիքը ամբողջ կազմով եկել է քվեարկելու, պարզվել է, որ հոր դիմաց արդեն ստորագրված է։ խախտումը հայտնել է ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Հայրապետյանը։ Նույն տեղամասում 2688Տ պետհամարանիշով 54Ա երթուղայինը եւ 2159Տ պ/համարանիշով 26 երթուղայինը տեղափոխում են ընտրողներ։

 

13։30-ի սահմաններում - թիվ 11/21 տեղամաս - «Քվեարկել» է մահացած Գեւորգ Թադեւոսյանը, ՀԱԿ-ի վստահված անձինք ենթարկվում են ճնշման։

 

13։30-ի սահմաններում - թիվ 12/02, 04 տեղամասեր - ԲՀԿ-ն 2913, 1184, 0422 երթուղային տաքսիներով մարդկանց բերել է քվեարկության։

 

13։30-ի սահմաններում - թիվ 12/26 տեղամաս - Երթուղային տաքսիներով մարդկանց բերել են քվեարկության։

 

14։00-ի սահմաններում - թիվ 11/03 տեղամաս - Ընտրատեղամասի բակում բաժանել են ընտրակաշառք եւ ընտրողներին ավտոբուսներով տեղափոխել են։

 

15։00-ի սահմաններում - թիվ 11/09 տեղամաս (թիվ 35 դպրոց) - «Գազելներով» մարդկանց բերել են քվեարկության։

 

15։00-ի սահմաններում - 11/14 - Անց է կացվել բաց քվեարկություն։

 

 

15։00-ի սահմաններում - Թումանյանի անվ. դպրոց - «Գազելներով» բերել են մարդկանց, եւ խցանումներ են առաջացել։

 

15։40-ի սահմաններում - 12/31 - 2-րդ դուռն են բացել, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի շտաբը, հաղորդում է վստահված անձը։ Արձանագրություն կազմվել է։

Օրվա ընթացքում - 11/19 - Թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ) անընդհատ մտել է տեղամաս` իր շքախմբով, եւ ցուցումներ տվել։ Նրա բացակայության ժամանակ ընտրական գործընթացին միջամտել է թաղապետի եղբայրը։ Հաղորդել է «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը։

 

17։50 - Չարբախ - Ավտոբուսներով բերել են ընտրողներ եւ բաժանել ընտրակաշառք։

 

17։50 - 11/22 - Տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ի ներկայացուցիչների եւ ԲՀԿ Շենգավիթի շտաբի պետ Ռոբերտի (բենզին Ռուբո) միջեւ։ Հավաքվել են կարմիր բերետավորներ, սակայն լրագրողներին տեսնելով` ընտրատարածքից հեռացրել են Բենզին Ռուբոյին։ (Նկարահանումը հեռախոսով իրականացրել են լրագրողները։)

 

Էրեբունի-Նուբարաշեն` 12-13 ընտրատարածքներ

 

11։00-ի սահմաններում - 13/22 - Գ. Բեգլարյանի կողմնակիցները հենց տեղամասում քվեարկողներին տարել են կից սենյակ եւ 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանել։

 

11։00-ի սահմաններում - Արեշի 35 դպրոցի բակում - «Ֆորդ» մակնիշի 03374 պետհամարանիշով եւ «Գազել» մակնիշի 13380 պետհամարանիշով միկրոավտոբուսներին մոտեցել են ընտրողները եւ ստացել ընտրակաշառք, որից հետո գնացել են քվեարկելու։

 

13։00-ի սահմաններում - 12/27 - Տեղի է ունեցել լցոնում, ՀԱԿ-ի վստահված անձը կանգնեցրել է խախտումը, կազմվել է արձանագրություն։

 

13։00-ի սահմաններում - 13/17 - Կազմակերպվել է «կարուսել» քվեարկություն, ընտրողների խմբակային տեղափոխում «գազելներով»։

 

13։30-ի սահմաններում - 13/27 - Էլեկտրացանցի աշխատող Ասոն 75 երթուղային տաքսիներով մարդիկ է բերել քվեարկության։

15։00-ի սահմաններում - 13/18 - Անհայտ անձը կատարել է լցոնման եւ «կարուսելի» փորձ, խախտումը կանխվել է հանձնաժողովի անդամների եւ ՀԱԿ վստահված անձի կողմից, կազմվել է արձանագրություն։

 

15։00-ի սահմաններում - Արցախի 8 փողոց - Դրամ են բաժանում։

 

15։00-ի սահմաններում - Նոր Արեշ - 31-րդ փողոցում ՀՀԿ-ն զբաղված է եղել քարոզչությամբ, բաժանել է 5000-ական դրամ եւ տեղափոխել ընտրողներին ընտրատարածք։

 

15։00-ի սահմաններում - 13/18 - Կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվել է արձանագրություն։ Ծրարները կնքել է անձամբ հանձնաժողովի նախագահը։

 

16։20-ի սահմաններում - Նուբարաշենի խճուղի - ՀՀԿ-ի պատասխանատուն կանգնած է եղել ասֆալտ թափողների գլխին եւ միաժամանակ ժողովրդին կոչ է արել գնալ քվեարկել ՀՀԿ-ի օգտին։

 

16։24 - 13/24, 25 - Մեծ կուտակումներ, ճնշում են գործադրել տեղամասային հանձնաժողովի անդամների եւ ՀԱԿ-ի վստահված անձանց վրա։

 

16։54 - 13/17 - Ստացվել է տեղեկություն առ այն, որ պատրաստվում է հարձակում ընտրատեղամասի վրա։ Սույն տեղեկատվության հիման վրա Պ. Հովակիմյանը` ՀԱԿ-ի ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչը, հաղորդագրություն է ուղարկել ոստիկանություն։ Համաձայն ոստիկանությունից ստացված պատասխանի` 16։54-ին ոստիկանական օպերատիվ խումբ է ուղարկվել տեղամաս։

 

17։31 - 13/09, 10 (120 դպրոց) - Մհեր Սեդրակյանի թիկնազորից մեկը` Էդո անունով, որը նաեւ Սեդրակյանի ազգական է (մորաքրոջ տղան), մի խումբ սափրագլուխների հետ տեղամասում է եղել, ահ ու սարսափ տարածել։ Նույն տեղամասում 15։30-ին մի կին փորձել է երկու քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ։ Լրագրողները կանխել են, եւ միայն կռվով է հաջողվել արձանագրումը ապահովել։ Մի ուրիշ կին վրդովված լքել է ընտրատարածքը, որովհետեւ տեսել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկած է։ Խախտումը արձանագրվել է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3501 դիտում

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք

Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին