Ինչո՞ւ էր Քաղաքապետարանը Քոչարյանին դիմավորում շրջած բաժակներով

13/03/2015 schedule16:53

Ահա այսպես, շրջված բաժակներով էր Երեւանի քաղաքապետարանը ընդունում Ռոբերտ Քոչարյանին; Եւ սա ամենեւին էլ պատահական չէ: Քոչարյանի՝ Երեւանի քաղաքապետարան կատարած նախորդ այցից մի շաբաթ անց, այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանը պաշտոնանկ արվեց: Երեկ էլ Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Նազարյանին ոչնչացնելու առիթը բաց չթողեց, փոխարենը՝ խոստացավ մինչեւ 2004 թիվը թողնել քաղաքապետի պաշտոնում: Այստեղ տեղին է հիշել «Մենք ենք, մեր սարերի» հերոսի հայտնի արտահայտությունը Քենեդու սպանության կապակցությամբ՝ լավ չէր աշխատում՝ հանեիք:

«Էս վիճակում, «վաննաներում» ջուր պահելով, չգիտեմ ինչով, ամեն մեկը իր համար «բաք» դնելով, «գառշոկով» ջուր տանելով, «ունիտազ» բերելով, բանով, այսպես չի լինի»:

Կռահեք, թե ում է պատկանում վերը բերված միտքը, եւ ինչ է ցանկացել նա այդ կերպ ասել: Մեր ընթերցողների համբերությունը չչարաշահելու համար ի սկզբանե նշենք, որ նախադասության հեղինակը ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է եւ «վաննա», «ունիտազ» ու «գառշոկ» բառերով նա ընդամենը փորձեց կարեւորել մայրաքաղաքում 24 ժամյա ջրամատակարարում ունենալու անհրաժեշտությունը: 

Իսկ այդ ամենը տեղի ունեցավ երեկ քաղաքապետարանում՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությունը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի մեկ տարվա պաշտոնավարման հաշվետվությունը լսելու նպատակով էր հրավիրված, սակայն, ինքը Քոչարյանը իր ներկայությունը այլ կերպ մեկնաբանեց. «Գիտե՞ք ինչու եմ այսօր այստեղ, ինքը՝ (Ռ. Նազարյանը- Վ.Հ.) ի վիճակի չէ լուծել, եթե համատիրությունների եւ քաղաքապետարանի հարաբերությունը չպարզվի»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Եթե որեւէ մեկը չի կռահում, թե ինչի մասին է խոսքը, հոգ չէ, որովհետեւ այդ վերը նշված խորհրդակցության ժամանակ անհասկանալի մտքերի պակասություն չէր զգացվում, բայց դեպքերի զարգացումը հերթականությամբ ներկայացնելուց հետո ամեն ինչ հասկանալի է դառնում:

Նազարյանի հաշվետվությունը եւ նրա ներկայացրած տվյալները լսելուց հետո կարելի էր կարծել, թե անցած մեկ տարվա ընթացքում մեր մայրաքաղաքը պարզապես ծաղկել է, եւ բոլոր խնդիրները լուծված են: Ավելին, Ռ. Նազարյանի ելույթի եզրափակումը ուղղակի ցնցող էր. «Պարոն նախագահ, հավաստիացնում եմ Ձեզ, որ քաղաքապետարանում եւ թաղային համայնքներում ձեւավորվել է համախոհների մի այնպիսի թիմ, որն ի զորու է իրականացնելու հայեցակարգային եւ ծրագրային բոլոր խնդիրները, որոնք լավագույնս իրականացնելու դեպքում 2003 թվի համար ապահովված կլինի օրենսդրական եւ տնտեսական այնպիսի դաշտ, որը հնարավորություն կտա լուրջ հաջողություններ արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր բնագավառներում»,- հայտարարեց քաղաքապետը:

Սակայն, Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետին պարգեւատրելու նպատակով չէր եկել, այլ նրան մինչեւ վերջ «փչացնելու», որպեսզի այսուհետ Ռ. Նազարյանը ամեն օր աշխատանքի գնալիս գիտակցի, որ այդ պաշտոնում մեկ օր անգամ ավել պաշտոնավարելու համար  պարտական է Ռոբերտ Քոչարյանին:

Եթե սեփական ելույթի ընթացքում երջանկությունից Ռոբերտ Նազարյանի աչքերը շողում էին, ապա այն ամփոփելուց մոտ 5 րոպե անց, նա արդեն քրտինքի մեջ կորած էր, իսկ քիչ անց՝ նրա դեմքին ընդհանրապես նայել հնարավոր չէր եւ մնում էր միայն ցավակցել: Ռոբերտ Քոչարյանը նախ սկսեց նրանից, որ քաղաքապետին նկատողություն արեց՝ հաշվետվությունում նշված տվյալներով առանձին աղյուսակ չկազմելու համար: Ըստ նրա, հաշվետվությունը այնպես է կազմվել, որ ամենալավ թվերը չեն երեւում. «Քաղաքապետարանի թվերը, որոնց հասել ենք գործի արդյունքում՝ նաեւ իմ կողմից բրթելով, այսպես ասենք, ծեծելով, բանով, ինչ-որ բանի հասել ենք, այդ թվերը չեն երեւում»,- հայտարարեց Քոչարյանը:   

Ռ. Նազարյանը արդարացավ, թե բոլոր թվերն էլ հաշվետվությունում նշված են, մասնավորապես, մայրաքաղաքի հողերը վաճառելու միջոցով պետբյուջեն միլիոնավոր դոլարների հավելյալ մուտքեր է ունեցել: Անմիջապես հետեւեց Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, թե՝ «Որ ասում էի՝ փողի վրա եք նստած եւ ամեն օր ձեռքներդ մեկնած միայն լաց եք լինում՝ սպասելով բյուջեից կոպեկներ կտան, թե չեն տա: Այ, դրա մասին էր խոսքը»: Եւ այնուամենայնիվ, Ռ.Քոչարյանը  կրկին անգամ հիշատակեց, թե միեւնույն է, «լավ թվերը» քաղաքապետը անտեսել է:

Նազարյանը դպրոցականին հատուկ անկեղծությամբ պատասխանեց. «Գրել եմ, պարոն նախագահ, բայց ես մի փոքր համեստորեն պիտի խոսեմ»: «Համեստորեն ո՞րն է, կես ժամ (քաղաքապետի ելույթը ճիշտ այդքան էր տեւել,- Վ.Հ.)»,- հետեւեց Քոչարյանի պատասխանը: Ռ. Նազարյանը այս անգամ արդեն հավելեց. «Պարոն նախագահ, առանց այդ էլ քրտնել եմ ամոթից»: Ինչեւէ, Ռ. Քոչարյանը Երեւանի քաղաքապետին կոչ արեց շատ չուրախանալ՝ նկատելով, որ քաղաքապետարանի վերաբերյալ բավական շատ բողոքներ ունեն, եւ այդ կառույցի ղեկավարը լուրջ խնդիրներ ունի. «Ես դատարկ տեղը նման բան չէի ասի, եւ ավելի ուշադիր եղեք, թե ինչ է կատարվում ներքեւի օղակներում»,- պարզաբանեց նա: Ակնհայտ էր, որ Ռ. Նազարյանը ինչ-որ սխալ էր թույլ տվել, եւ ընտրություններից առաջ նրան, մեղմ ասած, հրապարակային դատափետելու անհրաժեշտություն էր առաջացել, սակայն, այնուամենայնիվ, ի՞նչ «մեղք» էր գործել Երեւանի քաղաքապետը: Այս առնչությամբ, թերեւս, ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ միտքը. «Երբ որ մենք աշխատատեղերի գույքագրում էինք անում, Երեւանի քաղաքապետարանը այդ տվյալները չուներ, եւ միայն իմ հանձնարարականից հետո սկսեցիք աշխատատեղերի գույքագրումով զբաղվել»:

Մինչ խորհրդակցության ավարտն այլեւս կասկած չկար, որ Ռ. Նազարյանի՝ քաղաքապետի կարիերան վերջացած է: Սակայն, վերջում, ցտեսություն ասելուց առաջ, Ռ. Քոչարյանը հայտարարեց, թե անկախ ամեն ինչից, Երեւանի ներկայիս քաղաքապետը դեռեւս երկար կպաշտոնավարի, եւ Երեւանի քաղաքապետը այլեւս ամենաերջանիկ մարդն էր:

Վահագն Հովակիմյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի մարտի 13-ի համարում

Տպել
1651 դիտում

Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկողներինը. Ալեն Սիմոնյան

Եռակողմ հանդիպմանը ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. մանրամասներ

Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը

Միացյալ Նահանգները հայտարարել է հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ Կիև տեղափոխելու մասին

Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում

Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան

Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

Առաջարկել եմ՝ վարչապետը գաղտնի քննարկում ունենա քաղաքական ակտիվ ուժերի հետ, տեղեկացնի՝ ինչ է քննարկվում. Թարվերդյան

Արյան պարզ անալիզով հնարավոր կլինի ախտորոշել քաղցկեղի 50 տեսակ. ինչ է հայտնի նորագույն մեթոդի փորձարկումների մասին

Աբովյանում 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

«Յանդեքս»-ը պնդում է, որ նոր ներդրողները չեն վերահսկելու ընկերության աշխատանքը

Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տեղեկատվությունը

Խաղաղապահները Շուշիի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտում

Հունիսմեկյան նվեր վարչապետից և Աննա Հակոբյանից. 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի (լուսանկարներ)

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է. կալանքի միջնորդություն կներկայացվի

Պապիկյանը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մասին հարցեր

Ադրբեջանում Իրանի մշակութային գրասենյակը փակվել է. Բաքվում Ադրբեջանի հայտարարությունները սուտ են որակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից և դատախազությունից. ՄԻՊ-ը՝ 16-ամյա տղայի ծեծի դեպքի մասին

5 հայ աշակերտ կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

Դանակահարված պատանու հայրը հետապնդել էր դանակահարողին և մարմնական վնասվածքներ հասցրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է (լուսանկարներ)

Սոչիում հայտարարել են ամառային սեզոնի մեկնարկի և քաղաքային լողափերի բացման մասին

Մենք հարազատներ ենք. Վաչեն խոսել է «32 ատամ»-ի փակվելու իր հայտարարության մասին ու տեսանյութ հրապարակել

Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման մասին

ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

Թռչնամսի 4 նմուշներից 3-ում արձանագրվել են անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը

««Ստամբուլյան կոնվենցիա»-ի հետ կապված մեր հասարակությունում անհրաժեշտ է բովանդակային քննարկում. ՄԻՊ

ՊՍԺ–ի գլխավոր մարզիչը հաստատել է՝ Լիոնել Մեսսին կհեռանա ակումբից

Երևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան սահել է ձորն ու բախվել ծառին. կա տուժած

«Զանգեզուրի միջանցք» եզրույթը Ադրբեջանի նախագահը մոռացել է, հիմա էլ նրա դեսպաններն են դրա մասին ակնարկում

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան

Վարչապետը որպես վկա հարցաքննվել է պետական դավաճանության վերաբերյալ քրգործի շրջանակներում․ Քյարամյան

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական զարգացումները

Երևանի փաբերից մեկում ՌԴ հարբած քաղաքացին շշով հարվածներ է հասցրել. ձերբակալվել է 3 երիտասարդ

Խոշոր հրդեհ Եղեգնաձորում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից