Երկու աղմկոտ սպանություն եւ Հոկտեմբերի 27

13/02/2015 schedule18:00

«Իմ 37-ամյա որդուն սպանել է Միհրան Մովսիսյանը»՝ մեր զրույցի ընթացքում ահա այսպիսի սենսացիոն հայտարարություն  արեց 2001-ի հոկտեմբերի 14-ին սպանված Սամվել Առաքելյանի հայրը՝ Ստեփան Առաքելյանը:

Երկու որդի կորցրած ծերունին (երկրորդ որդին մահացել է ինֆարկտից, որդիների 6 որբերին այժմ Ստեփան Առաքելյանն է խնամում), իր իսկ խոսքերով, այլեւս կորցնելու բան չունի, ապրում է որդու սպանությունը բացահայտված տեսնելու հույսով: Պատմությունը, որ արեց Ստեփան Առաքելյանը, մի կողմից անհավատալի էր, մյուս կողմից` զարհուրելի: Նա մի շարք սպանությունների, ահաբեկչության եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրեց Ազատամարտի եւ կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանին:

Հայրը պատմեց, որ իր որդին եւ Միհրան Մովսիսյանը ծանոթացել են 94 թվին՝ արցախյան պատերազմի ժամանակ: Պատերազմի տարիներին Մովսիսյանը Ղարաբաղում բանակին սպասարկող ավտոծառայության ղեկավար է եղել, իսկ Սամվելը` այդ ծառայության շտապօգնության վարորդ: Հոր պատմածի համաձայն, Սամվելը հլուհնազանդ կատարել է Մովսիսյանի հանձնարարությունները՝ դիակները հավաքելիս նրանց վրայից հանել է զենքերը, տեղափոխել Մովսիսյանի հոր տուն, հետագայում զբաղվել է դիակապտությամբ՝ դիակների վրայից հանել է ոսկե զարդերն ու ատամները եւ հանձնել Մովսիսյանին: Այստեղից էլ որդու մականունը՝ «Շակալ»: Կարճ ժամանակ անց, Ստեփան Առաքելյանի պատմածով, Մովսիսյանը որոշել է Սամվելին զորացրել՝ դրա համար օգտագործելով նրան վիրավորելու ճանապարհը. «Մատյանը պահել է ոտի վրա, որ վառվածի հետք չմնա, իր ձեռքով կրակել որդուս ոտքին, ապա ուղարկել տուն, մինչեւ վերջ էլ Սամվելը այդ ոտքից կաղում էր»:

Երկու աղմկոտ սպանություն

Ըստ Ստեփան Առաքելյանի, իր որդու եւ Միհրան Մովսիսյանի «համագործակցությունը» շարունակվել է նաեւ Հայաստանում: Որպես Ղարաբաղյան «դեպքերի» ապացույց, ծերունին պահել-պահպանել է Սամվելի՝ Միհրանից ստացած 50 հազար դրամի պարգեւատրման ստացականը: Փաստորեն, Սամվելը դարձել է, ինչպես նրա Շուշանիկ  հորաքույրն  է ասում, «համարյա ձրի կիլլեր»: Նրան Միհրան Մովսիսյանը պարբերաբար հանձնարարություններ է տվել, որոնց մասին երիտասարդը տանը պատմել է հորն ու հորաքրոջը, անգամ լաց եղել: Սամվել Առաքելյանի պատմածից տնեցիք իմացել են, որ Միհրան Մովսիսյանն է Խորխոռունու սպանության հեղինակը: (Ի դեպ, ասում են Շմայսի ձերբակալությունը իրականում ոչ թե ինչ-որ ոսպի հետ էր կապված, այլ հենց այս գործի, որի շուրջ անձամբ կասկածներ ուներ Վազգեն Սարգսյանը): Սպանվածի հարազատները պատմեցին, որ Խորխոռունու սպանության հաջորդ օրերին Սամվելը հեռուստացույցից չէր պոկվում՝ սպասում էր, որ իր անունը կտան: Իր որդու սպանության պատճառը, սակայն, ծերունին համարում է Գագիկ Պողոսյանի սպանությունը, որին մասնակցել է Սամվել Առաքելյանը: Ընդ որում, Պողոսյանի դռանն ամրացված պայթուցիկ սարքն ամրացնելու համար, նրա պատմածով, օգտագործվել է Սամվել Առաքելյանի տնից բերած պլաստիրինը, որի մնացած մասը հայրը հանձնել է քննիչներին: Չճշտված տվյալներով, փորձաքննության եզրակացությամբ, Ստեփան Առաքելյանի տնից առգրավված պլաստիրինը եւ Պողոսյանի դռան վրա հայտնաբերված պլաստիրինը նույնն են: Սամվելի ֆունկցիան, ըստ հոր պատմածի, «աթանդա կանգնելն է եղել»:

Գագիկ Պողոսյանի նկատմամբ Միհրան Մովսիսյանի ունեցած հակակրանքի մասին վկայեց նաեւ ԱԿՎՄ նախկին փոխնախագահ՝ իր խոսքերով՝ Միհրան Մովսիսյանի պատճառով 6 ամիս խարդախության մեղադրանքով նստած եւ 2001-ի նոյեմբերին ազատված Կարինե Գրիգորյանը (Ճայ Մայիսի կինը): Նա պատմեց, որ Վանաձորի մաքսայինի պետ՝ ԱՎՄ անդամ Սամսոն Խաչատրյանին աշխատանքից ազատելուց հետո Գագիկ Պողոսյանը Միհրանի աչքի փուշն էր դարձել: Մ.Մովսիսյանը այցելել է Պողոսյանին եւ փորձել այդ հարցը կարգավորել, բայց Կ.Գրիգորյանի պատմածով՝ վերադարձել է շատ դժգոհ եւ սպառնացել է վերացնել Գագիկ Պողոսյանին, որը նրան շատ վատ է ընդունել: Նախկին փոխնախագահը նշեց նաեւ, որ Մովսիսյանը ձգտում էր դառնալ օդանավակայանի մաքսապետ, բայց Պողոսյանը հրաժարվել է նրան նշանակել:

Ստեփան Առաքելյանը պատմեց նաեւ, որ Շիրխանյանի աղջկա տունն էլ իր որդին այրել է Մովսիսյանի պատվերով. «Մանդիրովկեն գցել է դռան տակ, դուռը բարձրացրել, 10 լ բենզին լցրել տունը եւ վառել»: Նա նաեւ, ըստ Ստեփան Առաքելյանի, փորձել է առեւանգել Կարինե Գրիգորյանի եւ Ճայ Մայիսի երկվորյակ երեխաներին: Ըստ տիկին Կարինեի, իր 10-ամյա երեխաները մանրամասն պատմել են, որ օրեր շարունակ մի սպիտակ 09-ն է իրենց հետեւում: Հետո իմացել են, որ դա Միհրանի տղաներից Արթուր Այվազյանն է: Կարինե Գրիգորյանը մի պատմություն էլ պատմեց միության վաճառած կարագի մասին՝ ոմն Գագաս Արթուր 30 տոննա կարագ է բերել ԱԿՎՄ, Միհրան Մովսիսյանն էլ սկսել է այն վաճառել՝ բացատրելով, որ միության դրամարկղը կհարստանա: Հետագայում այդ տղային ««Նիվայի» մեջ սիրածի հետ սպանեցին»՝ Կ. Գրիգորյանը պատմեց, որ սպանության մասին իսկությունը իմացել է քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ, երբ քննիչների ցույց տված նկարներով ճանաչել է Գագաս Արթուրին եւ այդ մասին   ցուցմունք է տվել:

Կարինե Գրիգորյանն ասաց, որ Միհրան Մովսիսյանն իրեն էլ է տարել թաղմանը.  «ինքը նման սովորություն ունի՝ գնում է իր սպանության բոլոր կետերը»: «Մարտի 8-ի նախօրյակին էլ մի կալանավորված անձի կնոջից 2 «Ռոլեքս» ժամացույց վերցրեց՝ իբր նրա ամուսնու գործը դզելու համար՝ ասելով՝ ուղարկում եմ Սերժի կնգան: Հետո էլ մեր ներկայությամբ զանգեց՝ «Սաթ ջան (Սերժ Սարգսյանի օգնականն է-խմբ.), շեֆը հավանե՞ց ժամացույցը»», պատմում է Կարինե Գրիգորյանը: Ըստ Կ.Գրիգորյանի եւ Ս.Առաքելյանի, Մովսիսյանն է պատվիրել նաեւ Կոմանդոսի դեմ մահափորձը:

 

Հոկտեմբերի 27-ի մասին

Իսկ ամենասենսացիոնը Ստեփան Առաքելյանի պատմությունն էր՝ կապված հոկտեմբերի 27-ի հետ: 1999-ի հոկտեմբերի կեսերին տղան տուն է վերադարձել եւ հորն ասել, որ «Վազգենի ու Դեմիրճյանի դատավճիռը կարդացինք»: Հոր հարցուփորձին պատասխանել է, որ Մուշեղի տանը ժողով էր (Միհրան Մովսիսյանը Մուշեղ Մովսիսյանի եւ Շմայսի հորեղբոր որդին է-խմբ.), ժողովի ժամանակ են որոշել՝ «ես էլ դրսում աթանդա էի»: Այս կապակցությամբ Ս.Առաքելյանին զինդատախազությունը անցյալ տարվա նոյեմբերին հրավիրել եւ հարցաքննել է: Հոկտեմբերի 14-ից (Ս.Առաքելյանի սպանությունից) օրեր առաջ զոհը վտանգը կանխազգացել է: 14-ի առավոտյան տուն է զանգել Միհրան Մովսիսյանը, իսկ երեկոյան՝ նրա տղաներից Արթուր Այվազյանը եւ Սամվելի հետ ժամադրվել կահույքի գործարանի մոտ: Տնից դուրս գալուց առաջ Սամվելն ասել է, եթե չգամ, ուրեմն Միհրան Մովսիսյանն է մեղավոր: Կարինե Գրիգորյանն ավելացրեց, որ «հոկտեմբերի 9-ին Սամվելը եկել էր իր դատին եւ իրեն գրկելով ասել, որ հոգնել է եւ 18-ին գալու է ու ամեն ինչ դատարանում պատմի, բայց 14-ին սպանեցին»: Սամվել Առաքելյանի դիակը գտել են «Հաղթանակ» կամրջի տակ՝ հոկտեմբերի 15-ին: Հարազատները պնդում են, որ Միհրան Մովսիսյանը անձամբ է խեղդել նրան, հետո տվել է մյուսներին հաշվեհարդար տեսնելու՝ դանակի 6 հարվածի հետք է հայտնաբերվել դիակի վրա, իսկ ձեռքի մեջ հագցված նռնակը, հարազատները ենթադրում են, որ նախատեսված էր իրավապահների համար: «Մասսայական շոու է արել, որ դաս լինի մյուսների համար»՝ համոզված է սպանվածի հայրը:

Այս պատմությունը, հավանաբար, չէինք տպագրի, եթե մեր հարցումների արդյունքում դրանք միանշանակ հերքվեին: Սակայն փաստերը Միհրան Մովսիսյանի օգտին չեն խոսում: Նախ, օպերատիվ խմբի ղեկավարը ոչ միայն չժխտեց մեր տեղեկատվությունը, այլեւ հաստատեց, որ «Ստեփան Առաքելյանի ասածների մեջ մեծ ճշմարտություն կա», թեեւ նախաքննության գաղտնիությունը վկայակոչելով՝ հրաժարվեց մանրամասներ հաղորդել: Այսօր Սամվել Առաքելյանի սպանության մեջ կասկածվում են եւ կալանավորված են 7-8 անձ: Քննությունը սկզբում վարում էր Մաշտոցի դատախազությունը, հետագայում տեղափոխվել է հանրապետական դատախազություն, որտեղ այժմ հատուկ կարեւորագույն գործերով մի խումբ քննիչներ՝ Բագրատ Պետրոսյանի գլխավորությամբ, քննում են այս գործը: Սա եւս վկայում է, որ գործը լուրջ ընթացք է ստանում:

Ինչ վերաբերում է Միհրան Մովսիսյանին՝ մեր զրույցի ժամանակ նա նշեց, որ ասվածն «ամբողջությամբ զրպարտություն է, այժմ նախաքննություն է գնում, համոզված եմ, որ ամեն ինչ կանեն՝ պարզելու համար»: Նա նաեւ նշեց. «Սամվել Առաքելյանը երբ նեղության մեջ է եղել, դիմել է՝ աջակցել եմ, բայց որ ձեռքից մաքուր չէր, մոտ չեմ թողել»: Ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ «Ոչ մի առնչություն չեմ ունեցել Գագիկ Պողոսյանի հետ, ինձ ցավ է պատճառում Գագիկ Պողոսյանի նման անձնավորության մահը, որ իմանայի՝ ես իմ ձեռքով կհանձնեի այդ մարդուն իրավապահներին: Թե ինչ սատանա է մտել հոր մեջ՝ այդ հիվանդ մարդու մեջ, չգիտեմ»: Նա նաեւ համոզված է, որ որոշ ուժեր սրանով նպատակ են հետապնդում արգելակել իր նորաստեղծ (2001թ. նոյեմբերին գրանցված) «Աշխատանք, օրենք, միասնություն» կուսակցության կայացումը, որի նախագահն է ինքը՝ Միհրան Մովսիսյանը:

Արմինե Օհանյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի փետրվարի 13-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9626 դիտում

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեh՝ Երևանի տներից մեկում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները

Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին

Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են

Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական կազմակերպության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն․ ՍԱՏՄ

Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է

956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում․ «Զվարթնոց»-ում 2 անձ ձերբակալվել է

Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան․ տեսանյութ

Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում

Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին

Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը

Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում