Հայոց զինուժի պատմությունից

19/03/2010 schedule21:25

Պետական սուղ միջոցները, բնականաբար, ուղղվում էին առաջին հերթին ռազմական կարիքները հոգալուն, մարտունակ ու հագեցված բանակ ունենալուն: Զինված ուժերը պահանջում էին ոչ միայն նյութական միջոցներ, այլեւ անընդհատ համալրում. բանակ էին զորակոչվում նաեւ մշակույթի, գիտության գործիչներ, բժիշկներ, մանկավարժներ, ճարտարագետներ եւ այլն, որոնց մի մասը զինվորական գործին էր լծվել շատ ավելի վաղ` դեռեւս ֆիդայական շարժման տարիներին, այնուհետեւ, առաջին աշխարհամարտի սկսվելուն պես՝ կամավորական ջոկատներ մտնելով: Հենց կամավորական ջոկատները, որոնք որոշ աղբյուրներում անվանվում են նաեւ գնդեր, խմբեր, գումարտակներ, դրուժինաներ, կարելի է համարել հայոց ազգային բանակի հիմքը: Մի փոքր անդրադառնանք սրանց պատմությանը:

Դրոյի ղեկավարած 2-րդ կամավորական խումբը ճակատ մեկնեց 1914-ի հոկտեմբերի 24-ին: Համազասպ Սրվանձտյանի 3-րդ խումբը Թիֆլիսից մեկնեց 1914-ի նոյեմբերի 1-ին, Անդրանիկի 1-ին խումբը` երկու օր անց, եւս երեք օր անց զինակիցներով ճակատ ուղեւորվեց նաեւ Քեռու (Արշակ Գավաֆյան) 4-րդ խումբը:

Հետագայում կազմավորվում են հայ կամավորների 5-րդ խումբը` Խանասորա Վարդանի, 6-րդը (Հնչակյան)` Արշակ Ջանփոլադյանի (hետագայում նրան փոխարինեց Պանդուխտը, ապա` Գրիգոր Ավշարյանը), եւ 7-րդը` Իշխան Հովսեփ Արղությանի գլխավորությամբ:

Հայկական կամավորական խմբերից յուրաքանչյուրում կար ոչ ավել քան 500 մարտիկ: Ըստ Սիմոն Վրացյանի, Դրոյի խումբը 380 հոգանոց էր, որից 50-ը` հեծյալ:

Թեեւ հայկական գնդերը իրենց հրաշալի են դրսեւորում ռազմական գործողությունների ընթացքում, Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեւիչի միջնորդությամբ Նիկոլայ 2-րդ ցարը 1915-ի օգոստոսին հրաման է արձակում ցրել հայկական կամավորական գնդերը եւ դրանց հենքի վրա ստեղծել 6 կադրային գումարտակ: Այսպիսով հայությունը զրկվում է իրեն ապավեն դարձող զինված ազգային ուժերից, որոնց դերը հատկապես մեծ էր ռուսական բանակի պարբերաբար կրկնվող նահանջների ժամանակ գաղթականությանը հրոսակներից պաշտպանելու գործում:

Իրադրությունը փոխվեց 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո եւ հայկական զինված միավորումներ ունենալու հարցը կրկին մտավ օրակարգ: Գերագույն Գլխավոր հրամանատարության 1917-ի հունիսի 19-ի, այնուհետեւ այլ հրամանագրերով, թույլատրվեց գնդերի, հրետանային մարտկոցների, հրաձգային բրիգադների ձեւավորումը, իսկ նոյեմբերի 18-ին ցուցում տրվեց հայկական բանակային կորպուսի կազմավորման մասին: Միավորումը կազմվելու էր 2 հրաձգային դիվիզիայից, յուրաքանչյուրում` 3 հետեւակային գունդ, մեկ ինժեներական վաշտ, հրետանային բրիգադ, տրանսպորտային ստորաբաժանումներ: Հայկական կորպուսի ղեկավար է կարգվում գեներալ Թովմաս Նազարբեկյանը, դիվիզիաների հրամանատարներ գեներալներ Գրիգոր Արեշյանն ու Մովսես Սիլիկյանը: Բոլորով հանդերձ Հայկական կորպուսը հաշվվում էր 20 հազար մարդ: Հենց այս զինված ուժն էր դիմակայում Երզնկայի զինադադարը խախտած եւ առաջ շարժվող թուրքական զորքերին, որոնց հնարավոր եղավ կանգնեցնել միայն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: Վրացյանի վկայությամբ այդ օրերին մենք ունեինք 12000 զինվոր` նրանց 35000-ի դիմաց: Նման պայմաններում հնարավոր դարձավ հաղթանակը, որի շնորհիվ էլ 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորաստեղծ պետության ձեւավորած կառավարությունում 5 նախարարությունից մեկը ռազմականն էր (նախարար` Հովհաննես Հախվերդյան):

1918-ի հունիսի 4-ին Բաթումիում Օսմանյան կայսերական կառավարության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվեց հաշտության եւ բարեկամության պայմանագիր, որի կետերից մեկի համաձայն` Հայկական կորպուսը լուծարվեց, եւ կազմավորվեց ընդամենը մեկ դիվիզիա` Սիլիկյանի հրամանատարությամբ:

Իրավիճակը հօգուտ մեզ է փոխվում աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո: 1918-ի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի պայմանագրով Թուրքիան պարտավորվում էր զորքերը տարհանել Անդրկովկասից եւ հեռանալ մինչեւ 1914-ի սահմանը: Բաթումի պայմանագիրը ուժը կորցնում է, Հայաստանը հնարավորություն է ստանում ընդլայնել սահմանները: Նոյեմբերի 18-ին հայկական զորքերը մտնում են Վանաձոր, դեկտեմբերի 2-ին` Գյումրի: Հաջորդը պիտի լինեին Լոռին ու Ջավախքը, որոնց հանդեպ հավակնություններ ուներ նաեւ Վրաստանը: Առաջինը, դեկտեմբերի 5-ին վրացական բանակն է մտնում Ախալքալաք եւ ռազմակալում Ջավախքը: Մինչ այդ նրանք զորք էին մտցրել նաեւ Լոռի: Դեկտեմբերի 12-ին հայկական զինուժը մտնում է Ախալքալաք, 13-ին` Լոռի: Սկսվում է հայ-վրացական երկշաբաթյա պատերազմը:

Մի քանի օրում հաջողվում է ազատել Ալավերդին, Այրումը, Ախթալան, Բոլնիս-Խաչենը... Անգլիայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցիչների միջնորդությամբ Հայաստանի եւ Վրաստանի կառավարություններն, ի վերջո, համաձայնում են դադարեցնել ընդհարումը եւ սահմանային հարցերը լուծել բանակցային ճանապարհով: Զինադադարը ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 31-ի գիշերը, ժամը 12-ին: Թիֆլիսում բացվում է երկու կառավարությունների ներկայացուցիչների խորհրդաժողով, որի արդյունքում Լոռին ճանաչվում է չեզոք գոտի, Ջավախքը տրվում է Վրաստանին:

1919-ի Հայոց բանակի թվակազմը ներկայացնելու համար օգտվենք Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ հեղափոխականի մը հիշատակները» գրքից. «....գործող բանակի թիվն էր` 7900 սվին, 350 թուր, 26 թնդանոթ, մոտ 8550 մարդկանցով, կլոր թվով մոտ 9000 մարդ»: Նա առանձին ներկայացնում է նաեւ այլ «զորամասեր, որոնք կարող էին համարվել գործող բանակի մաս», հատուկ ընդգծում բանակի ուռճացվածությունը եւ նշում, որ «Զինվորական նախարարության հաշվից օգտվում էին 18000-24000 հոգի»:

Հետաքրքիր է նաեւ Հայաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկու 1919-ի ապրիլի 10-ին ուղարկած ծածկագիրն իր կառավարությանը. «Հայաստանն ունի 6 հետեւակ գունդ, յուրաքանչյուրը` 3 գումարտակից: Բացի դա կազմվում է 6 Ղարաբաղի գումարտակ եւ մեկ Երեւանի պահակախումբ: Ողջ հետեւակը չի անցնում 10 հազարից, հեծելազորի 3 բաժնյակ, յուրաքանչյուրը` 3 էսկադրոնով: Միայն մեկ էսկադրոնն ունի ձիեր: 2 դաշտային մարտկոց` 5 լեռնային եւ մեկ հեծելազորի: Կա 3 զրահապատ գնացք, որ խլված է վրացիներից»:

1919-ի օգոստոսի 7-ին կազմվում է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի վարչապետությամբ: Ռազմական նախարար է նշանակվում գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը: 1920-ի մայիսի 5-ին, պայմանավորված բոլշեւիկյան խժդժություններով, տեղի է ունենում կառավարության նոր փոփոխություն: Վարչապետ է նշանակվում Համո Օհանջանյանը, զինվորական եւ ներքին գործերի նախարար՝ Ռուբեն Տեր-Մինասյանը:

Սեպտեմբերի 23-ին սկսվում է հայ-թուրքական պատերազմը:

Կառավարության սեպտեմբերի 30-ի արտահերթ նիստում երկիրը հայտարարվում է պատերազմական դրության մեջ, զորակոչվում են մինչեւ 35 տարեկան երիտասարդները, ռազմական նախարարությանը տրվում են արտակարգ լիազորություններ: Ալեքսանդր Խատիսյանը «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքում գրում է, որ «Գործող բանակում կանոնավոր մարտական ուժեր կան 25000 հոգի», Կարո Սասունին նշում է 16000-ի մասին: Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավում են Կարսը: Նոյեմբերի 23-ին հրաժարական է տալիս Օհանջանյանի կաբինետը: Նոր վարչապետ Վրացյանը Զինվորական նախարար է նշանակում Դրաստամատ Կանայանին:

Դեկտեմբերի 2-ին կնքվում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հայերը հրաժարվում էին Սեւրի դաշնագրից, պարտավորվում պահել ընդամենը 1500 սվին զորաբանակ:

Նույն օրը Երեւանում կնքվում է մեկ այլ պայմանագիր, որով պաշտոնապես իրագործվում է վարչաձեւի փոփոխություն, Հայաստանը հռչակվում է խորհրդային:

Թեեւ դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 4-րդ կետում արձանագրված էր. «հրամկազմը որեւէ պատասխանատվություն չի կրում նախախորհրդային Հայաստանի բանակի շարքերում կատարած գործողությունների համար», շուտով սկսվում են բռնություններ նաեւ զինվորականության նկատմամբ:

Դեկտեմբերի վերջին բոլշեւիկները հաշվառում են հայոց բանակի բոլոր սպաներին եւ 70 ընտրյալների անմիջապես աքսորում Բաքու: Դա բռնությունների առաջին փուլն էր...

1921-ի հունվարյան սառնամանիքին Ռուսաստան կաքսորվեն զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը... բոլորը միասին` 1400 սպա:

Ողջ մնացած սպաների մի մասը հետագայում մտավ Կարմիր բանակի շարքերը` սերնդեսերունդ փոխանցելու ռազմական ունակություններն ու կարողությունները: Իսկ 1992-ի հունվարի 28-ին ձեւավորվեց անկախությունը վերակերտած Հայաստանի Հանրապետության բանակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2026 դիտում

Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է

Հունգարիան վարչապետ է ընտրել

Դատախազությունը մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձրել պետությանը 2025 թվականին․ տեսանյութ

Գորիս-Լծեն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ

ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին

Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել

Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Մեղրիի հետ կապված որևէ հարց չկա և չի կարող լինել. Փաշինյան

Աշխարհն այսօր նայում է Մեղրիին և սպասում, որ Մեղրին վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակիճակին

Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը

700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել

Մեզ ընտրո՞ւմ եք։ Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա

Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ

Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ

Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին

Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են

Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել

Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը

ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ

Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ

Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ

Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ

Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ

Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան

2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ

Երկրաշարժ Հայաստանում

Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ

Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար

ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը

Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ

Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը

Քարոզարշավից հետո․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանը չի կարողացել արտասանել հաղթարշավ բառը. նա վատ դրության մեջ է հայտնվել. տեսանյութ

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վեդիի մանկապղծության գործով 3-րդ անձին՝ Վարդգես Եղիկյանին