Երևան
12 °C
Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի` սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ եւ տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։ Ավելի ճիշտ` չեն սպասում իրենց հերթին, այլ մի ներքին հույս ունեն, որ այդ ճակատագիրը կշրջանցի իրենց։ Հենց նոր բոլորի եւ յուրաքանչյուրի աչքի առաջ իրենց նման բազմության սրախողխող արեցին, բայց յուրաքանչյուրը եւ դեռեւս կենդանի բոլորը, միեւնույն է, մի ներքին համոզմունք եւ հույս ունեն, որ նույնը իրենց հետ տեղի չի ունենա։ Յուրաքանչյուրն ինքն իրեն վստահեցնում է, թե տեղի ունեցողը կշրջանցի իրեն, տեղի ունեցողը իրեն չի վերաբերում եւ ուրեմն` ավելի լավ է ինքը չխառնվի, եւ բռնությունը գուցե չնկատի իրեն։
Ինձ միշտ զարմացրել են այն տեսարանները, երբ մի տասնյակ` թեկուզ զինված մարդիկ գնդակահարության եւ խոշտանգումների են քշում հազարների. թեկուզ անզեն եւ հյուծված հազարների։ Թեկուզ զինված` տասնյակները անզոր են թեկուզ անզեն` հարյուրյակների, հազարների դեմ։ Նույնիսկ եթե անզոր չեն, եթե անգամ նրանց շանսերը հավասար են, եթե նույնիսկ հավասար չեն. չէ՞ որ քշվողների 90 տոկոսի վերջը խիստ կանխատեսելի է։ Եւ ուրեմն` եթե մեռնելն է, ինչո՞ւ չմեռնել արժանապատիվ, ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։ Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ պետք է տեղում զոհվեին, նրանց հետեւողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի ունենային։ Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն` պոտենցիալ զոհը։ Դեռ ավելին, ոչ ոք չի ցանկացել լինել հարձակվողների երկրորդ խմբի մեջ, ոչ ոք չի ցանկացել վտանգել իրեն, ոչ ոք չի ցանկացել քայլ անել իրավիճակի փոփոխության ուղղությամբ։ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, եւ իրենք կվայելեն այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը։ Սպանդանոցի ճանապարհին բոլորը սպասել են, որ հայտնվի որեւէ մեկը, որ անի այն, ինչն այնքան պարզ ու տրամաբանական է թվում, ինքնին ենթադրվող ու հասկանալի։ Բոլորը սպասել են, որ այդ մեկը կհայտնվի, բոլորը համոզված են եղել, որ այդ մեկը իրենք չեն։ Բոլորը զարմացած են. մի՞թե չկա այդ մեկը, բոլորը թուքումուր են անում բոլորին` այդ մեկը դառնալ չցանկանալու համար։ Բոլորը փորձում են քշվող մահապարտների անծայրածիր շարքում աննկատ մնալ, մինչեւ հայտնվի այն մեկը, որ հայտնի չէ, թե ով է, բայց յուրաքանչյուրին հայտնի է, որ դա ինքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ ենթադրվող անելիքը իր անելիքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ իր անելիքը մահապարտների շարքում անմռունչ եւ հնազանդ քայլելն է` շառից եւ փորձանքից հեռու։ Այս մտածողությունն է հնարավոր դարձնում ցեղասպանությունը, սա է կոչվում ցեղասպանության մեխանիկա։ Որեւէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան։ Հայոց կոտորածները տարիներ են տեւել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, եւ դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս` որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։ Այս ամենը չեմ գրում պատմական վերլուծություն անելու համար. դա թող անեն պատմաբանները` Սերժ Սարգսյանի ստեղծելիք հայ-թուրքական համատեղ հանձնաժողովում։ Շատ ավելի կարեւոր է հասկանալ այսօրվա, ընթացիկ քաղաքական եւ հանրային պրոցեսների պատմական իմաստը, ձեւակերպել այն մարտահրավերը, որ ծառացած է մեր առաջ, եւ որի դեմ պայքարը միավորել է մեզ. դա նույն` ցեղասպանության մեխանիկան է։ Այսօր, հենց հիմա Հայաստանի ժողովուրդը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդությամբ պայքարում է ինքն իրեն ցեղասպանության մեխանիկայից դուրս դնելու համար։ Սա մի փոփոխություն է, որի արդյունքում մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու, եւ ուրեմն` որեւէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված է այսօր, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված կլինի վաղը, եւ ուրեմն` պատրաստ է իրենից կախվածը անել` անարդարության եւ ապօրինության դեմ պայքարին աջակցելու, այդ պայքարը խթանելու եւ նրա անշրջելի եւ վերջնական հաղթանակին հասնելու համար։ Մեծ հաշվով, այս պայքարի, քաղաքացիական պայքարի հիմքում ընկած է «ցեղասպանություն» տերմինի, հասկացության ասոցիատիվ ընկալման փոփոխությունը։ Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն` թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երեւույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երեւույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն` մեր իսկ մտածողության հիմքում։ Ավանդական մտածողությունը ցեղասպանության կանխարգելումը, այսինքն` կրկնության բացառումը կապում է արտաքին աշխարհում փոփոխություններ հարուցելու հետ (ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այլն), նոր մտածողությունը շատ ավելի կարեւոր է համարում ներքին փոփոխությունները, փոփոխությունները հանրային մտածողության եւ հանրային հարաբերությունների ոլորտում։ Նման մոտեցումը հենվում է այն գիտակցության վրա, որ ցեղասպանության մեխանիկան այսօր էլ թելադրում է մեր հանրային մտածողության եւ հարաբերությունների կերպը, կանխորոշում մեր հանրային եւ անհատական վարքագիծը։ Անարդարությունը, ապօրինությունը, լկտիությունը, բեսպրեդելը ասկյարի նման այսօր էլ մեզ զրկում են հայրենիքից, եւ մեզնից յուրաքանչյուրը հույս ունի, որ ինքը չի դառնա ապօրինության զոհ, եւ նման ճակատագրից խուսափելու համար հարկավոր է լուռ ու մունջ ապրել որպես հնազանդ հպատակ։ Այսպես, թերեւս, մտածում էին Երեւանի Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ, երբ լսեցին Պողոս Պողոսյանին սպանելու լուրը։ Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարեւ, Ռոբ»։ Եւ ուրեմն` Քոչարյանի թիկնազորը սամասուդի չի ենթարկի իրենց, քանի որ իրենք իրենց տներից դուրս էլ չեն գալիս։ Բայց սխալվում էին Բուզանդի փողոցի այսպես մտածող բնակիչները, որովհետեւ շատ չանցած Քոչարյանի կարմիր բերետավորները նրանց դուրս վռնդեցին իրենց իսկ տներից։ Երբ Բուզանդի փողոցի բնակիչներին դուրս էին շպրտում իրենց տներից` Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը իրեն պաշտպանված էր զգում, նրան թվում էր, թե տեղի ունեցողը չի առնչվում իր հետ, նրան թվում էր, թե բեսպրեդելը չի հասնելու իրեն։ Բայց հասավ. իհարկե, ոչ թե իր տան մեջ, այլ միայն շենքի մոտակայքում։ Երբ Մարտի 1-ին բեսպրեդելը գնդակահարում էր Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Տիգրան Աբգարյանին, մյուսներին, Արթուր Սահակյանի «Ռադիոլուրը» ինֆորմացիոն աջակցություն էր հասցնում մարդասպաններին` ստահոդ լուրերի տարածման առաջնային խողովակ դառնալով։ Արթուր Սահակյանը գաղթական է հիմա, եւ նրա բախտը բերել է. նրա փոխարեն մարդասպանները հոշոտել են իր հանրապետական ընկերոջը, նույն մարդասպանները, որոնց թիկունքին էին Արթուր Սահակյանը եւ նրա հանրապետական սպանված բարեկամը` 2008 թվականի մարտի 1-ին։ Այս մարդիկ` Արթուր Սահակյան, Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան, Պողոս Պողոսյան, Լեւոն Գուլյան` անմռունչ դեպի Դեր Զոր քշվող նահատակներից են, ցեղասպանության մեխանիկայի զոհեր, որոնք ուրիշների հետ տեղի ունեցողը իրենց հետ տեղի ունեցող չեն համարել, իսկ երբ բեսպրեդելը հասել է իրենց` զարմացել են. մի՞թե չկա մեկը, որ այս ամենին, այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ դնի։ Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը իրենց դուրս են դրել ցեղասպանության մեխանիկայից եւ իրենց հաշիվ տվել, որ իրենք, հենց իրենք, հենց իրենցից յուրաքանչյուրը պետք է վերջ տա ամենաթողությանն ու բեսպրեդելին, իրենցից յուրաքանչյուրը պետք է փոխի սեփական ժողովրդի պատմության ընթացքը։ Եւ փոխել են։ Այսօր գուցե դա չի երեւում. պատմական իրադարձությունները ամբողջանում են պատմական հեռավորությունից։ Եւ երբ գիտությունների դոկտոր, քաղաքակրթության պատմության մասնագետ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնում էր Մարտի 1-ի զոհերին Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում շնորհելու անհրաժեշտության մասին, հասկացողը հասկացավ, թե ինչու է դա ասվում, հասկացողը հասկացավ, թե ինչ է դա նշանակում։ Ամենեւին պարտադիր չէ, որ դա հասկանար նաեւ Դոդի Պետոն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները
«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին
Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան
ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին
Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից
Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին
Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ
Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան
Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր
Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ
Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»
Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից
Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ
Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ
Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է
Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ
Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ
Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ
Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը
Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ
Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան
Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին
Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին
Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT