Երևան
12 °C
Այս մասին «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել դեռ երեկ: Ստորագրահավաքը, սակայն, չսկսվեց ոչ ժամը 10-ին, ոչ 11-ին. ողջ օրվա ընթացքում նախաձեռնության հեղինակներն այդպես էլ չհայտնվեցին ժամադրության վայրում: Հիշեցնենք, ստորագրահավաքը տեղի էր ունենալու ամենօրյա ռեժիմով, մինչեւ երեկոյան ժամը 21-ը: Հայտարարության տեքստն էր բավական կոշտ էր: «Նավասարդ Կճոյան հոգեւորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց եւ ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբեւէ Կճոյանից հոգեւոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, եւ, եթե Կաթողիկոսը որեւէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը եւս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- մասնավորապես ասված էր միության տարածած հայտարարության մեջ: Նախօրեին, երբ մեր թղթակիցն այցելել էր Արարատյան հայրապետական թեմ, անգամ նրանից էին հետաքրքրվել, թե ովքեր են սույն միության ներկայացուցիչները: Ուշագրավ է, սակայն, որ երեկ, ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց գտնել միությունից որեւէ մեկին: Կճոյանին կարգալույծ անելու նախաձեռնությունը սույն միության առաջին հրապարակային միջոցառումն էր: Հայտարարության մեջ, որպես նախաձեռնող նշված էր ոմն Հովհաննես Ղահրամանյանի անուն, ով ներկայացված էր որպես Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ եւ ում գլխավորությամբ էլ տեղի էր ունենալու ստորագրահավաքը: Սոցիալական ցանցերում, սակայն, որտեղ տարածվել էր հայտարարությունը, ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյան անունով օգտատեր, սակայն, մենք այդպես էլ չհայտնաբերեցինք: Եւ ուրեմն, ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ինչու տապալվեց ստորագրահավաքը, ուր կորան նախաձեռնության անդամները ու դրա գլխավոր նախաձեռնողը: Սոցիալական ցանցերում երեկ զանազան վարկածներ էին հնչում: Նախ, կարծիք հնչեց, որ հայտարարությունը պարզապես կատակ էր: Հայաստանում, սակայն, վաղուց նման կատակներ չեն անում: Բոլորն էլ մեր երկրում գիտեն, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է շատ արագ հայտնաբերել, թե որտեղից է դուրս եկել հայտարարությունը, ովքեր են դրա հետեւում կանգնած: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի էլ, նման նախաձեռնություն իրականում գոյություն չունի եւ հայտարարության հետեւում կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը, ով նպատակ ունի փոխել Նավասարդ արքեպիսկոպոսին, քանի որ նա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի պաշտոնում տեսնում է իր եղբորը` Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին: Այս վարկածը, սակայն, այնքան էլ տրամաբանական չէ, քանի որ Ռուսաստանի թեմը բավական հարուստ թեմ է եւ հաշվի առնելով, որ Ներսիսյան եղբայրները այնքան էլ անտարբեր չեն նյութական բարիքների հանդեպ, դժվար թե նրանք նման մտադրություն ունենան: Իրականում Ամենայն հայոց կաթողիկոսն ու Նավասարդ Կճոյանը սերտ հարաբերություններ ունեն եւ կաթողիկոսը երբեք Կճոյանին չի հարվածի. նրանք գործում են միասին: Ամենահավանական վարկածը, թերեւս, մեկն է. հասկանալի է, որ օֆշորային աղմկոտ պատմության հետ առնչություն ունեցող, իր հակումներով հանրության շրջանում սկանդալային համբավ վայելող Կճոյանին կարգալույծ անելու նպատակով ստորագրահավաքը մեծ ակցիայի էր վերածվելու: Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակները դեռ նախօրեին էին հայտարարել, որ արդեն ավելի քան 2500 ստորագրություն հավաքել են: Իսկ երեկ ժամադրության վայրում հավաքված մարդիկ փորձում էին ճշտել, թե որտեղ է ընթանում ստորագրահավաքը: Չի բացառվում, որ նախաձեռնության հեղինակը հայտնվել է Ազգային անվտանգության նկուղում, իսկ նրա «Facebook»-յան էջը փակել են տվել, կամ էլ, նրան, ինչպես նաեւ միության մյուս անդամներին այնպես են ահաբեկել, որ «կորել» են: Համենայնդեպս, մեր ուժային մարմինների համար չէր կարող առանձնակի բարդություն ներկայացնել նման «վտանգավոր սադրիչներին» արագ գտնելն ու լիկվիդացնելը:
Հ.Գ. Երեկ կրկին զանգահարեցինք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին` ճշտելու` տեղյա՞կ է նա, թե ովքեր էին նախաձեռնության հեղինակները եւ որտեղ են հիմա նրանք գտնվում: Հիշեցնենք, նախօրեի մեր փորձերը` հանդիպել արքեպիսկոպոսին, ապարդյուն էին անցել, անպատասխան էին մնացել նաեւ մեր հեռախոսազանգերը: Երեկ զանգահարեցինք «փակ համարից»: Պարզվեց՝ «փակ համարներին» արքեպիսկոպոսը պատասխանում է: Նա, սակայն, լսելով թերթի անունը, հայտարարեց. ««Հայկական ժամանակին» ասելիք չունեմ, աղջիկ ջան, կներես ինձ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT