Երևան
12 °C
Այսօր առավոտյան ժամը 10-ից Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում ստորագրահավաք է սկսվելու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով: Դիմումը փոխանցվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ստորագրահավաքը նախաձեռնել է «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը: Նախաձեռնողները հայտնում են, որ այն շարունակվելու է նաեւ հաջորդող օրերին եւ անց է կացվելու ժամը 10.00-ից 21.00-ը: Ի դեպ, դիմումի տակ արդեն 2500-ից ավելի ստորագրություն կա: «Նավասարդ Կճոյան հոգեւորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց եւ ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբեւէ Կճոյանից հոգեւոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ բացի օֆշորային սկանդալից, իր՝ մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, եւ եթե Կաթողիկոսը որեւէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը եւս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին»,- ասված է նախաձեռնության երեկ տարածած հայտարարության մեջ: Մեր թղթակիցը երեկ այցելեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարան՝ Նավասարդ Կճոյանից նման ստորագրահավաքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու: Պարզվում է, սակայն, որքան արքեպիսկոպոսի անունը խորությամբ է ներգրավվում զանազան սկանդալային պատմությունների եւ բիզնես պրոյեկտների մեջ, այնքան նրա «ամրոցը»՝ առաջնորդարանը, անառիկ է դառնում եւ համապատասխանաբար ավելանում են դեպի Նավասարդ Կճոյանի աշխատասենյակ տանող արգելապատնեշները: Արարատյան հայրապետական թեմի շենքում տեղադրվել է հսկիչ կետ, որտեղ նստող անձը որեւէ անծանոթ եւ անցանկալի մարդու քայլ առաջ չի թողնում` առանց ճշտելու, թե ով է այցելուն եւ որն է նրա այցի նպատակը: Կճոյանին որեւէ հարց ուղղելու համար, նախ, պետք է դիմել թեմի մամլո դիվան, որտեղ փորձում են հստակեցնել տրվելիք հարցերը: Անցանկալի հարցերին պատասխաններ, բնականաբար, չեն տրվում: Խիստ հոգեւոր կյանքով ապրող Կճոյանը, ի դեպ, միայն «Բենթլիի» ու զենքի սիրահար չէ: Նա նաեւ նախընտրում է «գոլդ» հեռախոսահամարներ: Բայց «գոլդ» համարին ամեն մարդ չի կարող զանգահարել, եթե զանգահարում էլ է, ապա՝ անպատասխան: Նախօրեին համաշխարհային նորությունների առաջին հորիզոնականում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի խոսքն էր՝ «Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հոգեւորականը կամ միանձնուհին երթեւեկում վերջին մոդելի մեքենայով: Պետք չէ այդպես անել: Մեքենան անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գործել այլոց բարօրության համար, սակայն մեքենայի ընտրությունն ավելի համեստ պետք է լինի: Եթե դուք սիրում եք յուրօրինակ ժամանակակից մեքենաներ, ապա հիշեք, թե ամբողջ աշխարհում որքան երեխա է սովի մատնված»: Հռոմի պապը տեղյակ չէ հոգեւորականների այնպիսի նախասիրությունների մասին, ինչպես «գոլդ» հեռախոսահամարն է, զենքը, օֆշորային գոտիները եւ այլն: Եւ եթե աշխարհում կան հոգեւորականներ, ում ուղղված էր Պապի խոսքը, ապա առաջին հորիզոնականում, անկասկած, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է:
նկարում` Նավասարդ Կճոյանը, ում «սրբազան» աջի ճկույթը զարդարում է ադամանդակուռ մատանին` նրա նախասիրություններից եւս մեկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT