Արքեպիսկոպոս Կճոյանն ու Լֆիկ Սամոն

24/03/2010 schedule15:52

Ուրբաթ գիշերը Երեւանի կենտրոնում էլի կրակոցներ են հնչել։ Այս անգամ կրակողները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի մարդիկ են եղել եւ ռոստովցի քրեական հեղինակություն Սամվելի որդիները։ Ի դեպ, Լֆիկի մարդկանցից մեկը եղել է նրա քրոջ որդին` Գեւորիկ անունով, ով շուրջ երկու տարի նստած էր Արաբական Միացյալ էմիրությունների բանտերից մեկում` մանր գողության համար, եւ ըստ մեր տեղեկությունների, ազատ է արձակվել մոտ 1.5 միլիոն դոլարի դիմաց ու տասն օր առաջ վերադարձել Հայաստան։ Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Գեւորիկի վերադարձը նշվել է Լֆիկի «Փարվանա» ռեստորանում, իսկ արդեն ուրբաթ գիշերն, ավելի «նեղ կռուգով»` «Ջիանի» ռեստորանում, որտեղ էլ տեղի է ունեցել ընդհարումը ռոստովցի Սամոյի որդիների հետ։ Վերջիններս, ըստ մեր աղբյուրների, արյունլվա են արել Գեւորիկին եւ Լֆիկի մյուս ջահելներին։ Վեճը շարունակվել է նաեւ ռեստորանից դուրս, որտեղ էլ հնչել են կրակոցները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ռոստովցի Սամվելի որդիներին, իսկ Լֆիկի յուրայինները դիմել են փախուստի։ Մեզ հաջողվեց ճշտել, որ սույն գործին խառնվել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Վերջինս, ըստ մեր աղբյուրների, քավոր-սանիկական հարաբերություններ ունի ռոստովցի Սամվելի ընտանիքի հետ։ Այնպես որ, «էս գլխից արդեն» ակնհայտ է, որ հերթական անգամ, վիճաբանած կողմերից եւ ոչ մեկը չի պատժվելու։ Միակ մխիթարական բանը այստեղ, թերեւս, այն է, որ կրակոցներից մարդիկ չեն տուժել։ Ինչեւէ, երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ փորձեցինք ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ սույն միջադեպի կապակցությամբ, ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ այդ մասին հաղորդագրություն կտարածեն։ Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Օգոստոսի 7-ին` ժամը 02.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է հնչել, որ «Ջիանի» ռեստորանային համալիրում վիճաբանության եւ կրակոցների ձայներ են լսվում։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.10-ին, վիճաբանություն է առաջացել եղբայրներ` 1980թ. ծնված Սուրեն եւ 1990թ. ծնված Արայիկ Դ.-ի եւ անհայտ անձանց միջեւ, որի ընթացքում եղբայրները վնասվածքներ են ստացել։ Սուրեն եւ Արայիկ Դ.-ն բերման են ենթարկվել բաժին։ Պարզվել է, որ նրանց հետ վիճաբանել են 1987թ. ծնված Հրաչ Գ.-ն եւ նրա ընկերը` 1983թ. ծնված Գեւորգ Բ.-ն, որոնք ներկայացել են բաժին։ Վիճաբանության ժամանակ վնասվել է ռեստորանի սպասքը։ Կատարվում է հետաքննություն»։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հենց Արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ, բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Նշենք, որ «Ջիանին» պատկանում է ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, եւ ենթադրվում է, որ գոնե կոտրված սպասքի համար Լֆիկի ու Կճոյանի մերձավորները պատասխան կտան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
862 դիտում

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք

Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը

Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է

Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին

Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին