Երևան
12 °C
1. «Ազատություն»
կուսակցություն
2. «Ազգային
վերածնունդ» կուսակցություն
3. «Այլընտրանք»
հ/ք
նախաձեռնություն
4. «Ժողովրդավարական ուղի»
կուսակցություն
5. «Ժողովրդավարական հայրենիք»
կուսակցություն
6. «Ժողովրդի
իշխանություն» հ/ք նախաձեռնություն
7. «Հայ
կամավորականների համախմբում»
հ/ք
նախ.
8. Հայաստանի
ժողովրդական կուսակցություն
9. Հայաստանի
լիբերալ կուսակցություն
10. Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն
11. «Հայոց հայրենիք»
կուսակցություն
12. «Հայոց համազգային
շարժում» կուսակցություն
13. «Հայրենիք եւ
պատիվ» կուսակցություն
14. «Հանրապետություն» կուսակցություն
15. «Մարդու իրավունքներ
- 96» կուսակցություն
16. Պահպանողական կուսակցություն
17. Սոցիալ-դեմոկրատ
Հնչակյան կուսակցություն
18. «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ»
կուսակցություն
Այսօր Հայ ազգային կոնգրեսին մաս են կազմում.
1. «Ազատություն» կուսակցություն
2. «Այլընտրանք» հ/ք նախաձեռնություն
3. «Ժողովրդավարական ուղի»
կուսակցություն
4. «Ժողովրդավարական հայրենիք»
կուսակցություն
5. «Ժողովրդի իշխանություն»
հ/ք
նախաձեռնություն
6. Հայաստանի ժողովրդական
կուսակցություն
7. Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն
8. «Հայոց հայրենիք»
կուսակցություն
9. «Հայոց համազգային
շարժում» կուսակցություն
10. «Հայրենիք եւ
պատիվ» կուսակցություն
11. «Մարդու իրավունքներ
- 96» կուսակցություն
12. Սոցիալ-դեմոկրատ
Հնչակյան կուսակցություն
13. «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ»
կուսակցություն
Ստորեւ ներկայացնում ենք ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարների դիրքորոշումը Կոնգրեսը Կուսակցություն դարձնելու գաղափարի վերաբերյալ.
Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ նախագահ). «Այդ հարցին, ըստ էության ես արդեն անդրադարձել եմ «Հայկական ժամանակին» մի քանի օր առաջ տված հարցազրույցում: ՀԺԿ-ի օրակարգում նման հարց չկա: ՀԺԿ-ն կմնա ՀԺԿ: Մնացածի մասին կխոսենք հետո»:
Արամ Մանուկյան (ՀՀՇ վարչության նախագահ). «Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ճիշտ արձագանքն է էսօրվա իրականության: Ես լիովին համաձայն եմ մոտեցումների հետ: Բայց պաշտոնական դիրքորոշում ես այժմ չեմ կարող ասել: Այդ հարցը առաջիկա օրերին կքննարկվի, եւ պաշտոնապես տեղեկություն կտանք: Լուծումներից, տարբերակներից առավել հավանական կարող է լինել հետեւյալը՝ Կուսակցությունների մասին օրենքը թույլ է տալիս առանց լուծարվելու, վերաձեւակերպվելով կամ այլ քաղաքական միավորների հետ համաձայնությամբ` ստեղծել նոր միավոր: Էս պահին չեմ կարող ասել ինչ կլինի, նաեւ տարածքային կառույցները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը, չեմ կարծում, թե շտապելու անհրաժեշտություն կա: Ընդհանուր առմամբ գաղափարը շատ նորմալ է: Սա հայտ է նաեւ այն առումով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայն է ղեկավարել շարժումը»:
Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ոչ մի հատված նախագահի թեկնածուն չի մեկնաբանելու: Հիշեցնենք սակայն, որ հունվարի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Բագրատյանն ասել էր, որ ընտրություններից հետո պետք է գնա եւ լրջորեն խոսի Կոնգրեսի իր ընկերների հետ, ապա եւ որոշի իր հետագա անելիքները, նաեւ ավելացրել է, որ ընտրություններից հետո ամեն ինչ անելու է «Ազատություն» կուսակցությունը հզորացնելու եւ լուրջ քաղաքական ուժ դարձնելու համար:
Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ ատենապետ). «Ես ողջունում եմ էդ նախաձեռնությունը: Որպես ՍԴՀԿ ատենապետ նշեմ, որ մեր կուսակցության հարցը մի քիչ այլ է, դատական գործընթացի մեջ ենք: Ես վստահ եմ, որ դատական վճռից հետո, իսկ դա ի օգուտ մեզ կլինի, մենք կհամագործակցենք նորաստեղծ կուսակցության հետ: Ինչ վերաբերվում է ՍԴՀԿ-ի վերաձեւակերպմանը, ապա միանշանակ` ոչ: Մենք ինչպե՞ս կարող ենք 126 տարվա կուսակցությունը լուծարել»:
Պետրոս Մակեյան (Ժողովրդավարական հայրենիք) - «Մենք դեմ ենք այդ գաղափարին: Ես չեմ կարծում, որ լուրջ ուժեր կհամաձայնեն մտնել այդ կուսակցության մեջ, բայց քննարկում չի եղել, եւ առաջիկա քաղխորհրդում կարծում եմ, մարդիկ կցանկանան լսել իրենց մոտեցումը, թե ինչպես են պատկերացնում` ինչպես են տարբեր գաղափարախոսություն ունեցող ուժերը մի ուժ դառնալու: Այդ դեպքում կմնա միայն ՀՀՇ-ն եւ 1-2 արբանյակ: Իմ տպավորությամբ` Տեր-Պետրոսյանն ասում է` ով ուզում է, թող մնա, ով չի ուզում, թող գնա: Մենք դեմ ենք այդ գաղափարին, եւ մեր համագումարը, որը տեղի է ունենալու մինչեւ փետրվարի 20-ը, այդ հարցին պատասխան կտա: Եթե մենք դեմ ենք, նշանակում է, այդ որոշումը չի կարող ընդունվել: Դեմ են նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի մեծ մասը, սա ամիսների խոսակցություն է, կուլիսային խոսակցություն, որը պաշտոնապես դեռ չի քննարկվել»:
Սոս Գիմիշյան («Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն) - «Դեմ եմ միանշանակ, որովհետեւ մի բան է կուսակցությունների միավորում, եւ լրիվ այլ բան է` մի կուսակցություն: Ես կարծում եմ, 2-3 կառույցից ոչ ավելի կլինեն, որ կուզենան ՀՀՇ-ի հետ միավորվել: Թող միավորվեն, առանձին կառույց դառնան, խնդիր չկա: ՀԱԿ-ը ոչ միայն ՀՀՇ-ն է, առաջին հերթին ես եմ, մեր կուսակցությունն է, մյուս կուսակցություններն են, թող նրանք միավորվեն, դառնան մի կուսակցություն, դուրս գան ՀԱԿ-ից: Հույս ունեմ, որ ՀՀՇ-ի գնալուց հետո, գուցե նախկինում գնացած կուսակցությունները վերադառնան, գուցե նաեւ նորերը գան, ես կուզեմ, որ ՀԱԿ-ը տասնյակ տարիներ քաղաքական ազդեցություն ունենա դաշտում, բայց դրա համար պետք է առողջացնել ՀԱԿ-ը: Մենք ունենք կառույց, որ գործում է կոնսենսուսով, այս վերջին տարում փորձում են այդ որոշումը շրջանցել, մյուսների կարծիքը հաշվի չառնել, որը բերեց այս քայքայմանը: Իրենք չեն կարող առանց բոլորի համաձայնության Կոնգրեսը լուծարել, մի կուսակցություն ստեղծել»:
Գառնիկ Մարգարյան («Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն) - «Մենք, լինելով սոցիալիստներ, չենք կարող լիբերալների հետ լինել նույն կուսակցությունում: Մենք կատեգորիկ դեմ ենք Կոնգրեսը կուսակցություն դարձնելուն: ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ եթե մեկն անգամ դեմ է որեւէ որոշման, այդ որոշումը չի կարող ընդունվել: Եթե մենք, մնալով այնտեղ, դեմ ենք, ուրեմն այդպիսի բան չի կարող կայանալ: Մենք դուրս չենք գա ՀԱԿ-ից, ինչո՞ւ դուրս գանք, ո՞վ է ասել, որ Կոնգրեսը որեւէ մեկի սեփականությունն է»:
Մանուել Գասպարյան («Ժողովրդավարական ուղի» կուսակցություն) - «Ի սկզբանե, երբ ՀԱԿ քաղաքական միավորը ստեղծվեց, եւ 15 կուսակցություն ու 2 նախաձեռնություն դրա տակ ստորագրեցին, նպատակը իշխանափոխության հասնելն էր: Այդ միավորն իր առջեւ խնդիր էր դրել` հեռացնել գործող իշխանություններին: Բայց հասանք մի հանգրվանի, որ Մարտի 1-ի հարցն առկախեցինք, վարչախմբի դեմ չկարողացանք ալիք բարձրացնել: Հիմա նախ, պետք է ՀԱԿ-ի ներսում առողջ մթնոլորտ ձեւավորել, հզորանալ, հետո մտածել կուսակցություն ստեղծելու մասին: Բայց այսօր ուզում են որոշ մարդկանցից ազատվել եւ ներսում փորձել պարտադրանքով կամք թելադրել, որը ինձ համար ընդունելի չէ: ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր ուժերն ունեն անցյալ, եւ յուրաքանչյուրի կարծիքը պետք է քննարկման առարկա դառնա: Ես այսօր ավելորդ եմ համարում ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին խոսելը: Ես չեմ ընդունում պարտադրանքի լեզուն: ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելն ինձ համար այս պահին ոչ հասկանալի է, ոչ էլ ընդունելի: Քաղաքական միավորը կա, եւ արհեստածին ձեւով նման կուսակցություն ստեղծելն ավելորդ է, եթե անվանումն է փոխվում, բովանդակությունը չի փոխվում, ի՞նչ է շահում հասարակությունը»:
Զոյա Թադեւոսյան («Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն) - «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը կարդալուց հետո հասկացա, որ բավականին լուրջ է ՀԱԿ-ից կուսակցություն ձեւավորելու նրա մտադրությունը, ինչին ես համաձայն եմ: Քաղաքական գործընթացների մեջ առաջանում է նոր ուժ ձեւավորելու անհրաժեշտություն, որի մասին հենց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, եւ ես կարծում եմ, դա միակ ճիշտ եւ ընդունելի ճանապարհն է Հայ ազգային կոնգրեսը փլուզումից փրկելու եւ ոչ միայն փրկելու, այլ հետագայում այն ավելի հզորացնելու առումով: Ես, իհարկե, իրավունք չունեմ մեր նախաձեռնությունը լուծարելու, մենք ժողով կհրավիրենք, եւ եթե մեծամասնությունը տա համաձայնություն` լուծարվելու եւ դառնալու ՀԱԿ կուսակցության անդամ, մենք դա կանենք, իսկ եթե այդպիսի համաձայնություն ձեռք չբերվի, նախաձեռնության յուրաքանչյուր անդամ իրավասու է ինքնուրույն որոշում կայացնել` դառնում է այդ քաղաքական ուժի անդամ, թե ոչ»:
Դավիթ Մաթեւոսյան («Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր անդամ) - «Ես չեմ կարծում, որ «Այլընտրանքը» որոշում կայացնի, որովհետեւ «Այլընտրանքի» կազմում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են եւ նրանք որոշում կկայացնեն իրենց կուսակցությունների շրջանակներում, անկուսակցականներն էլ` յուրաքանչյուրն իր փոխարեն` հաշվի առնելով, որ «Այլընտրանքը» հասարակական, քաղաքական նախաձեռնություն է»: (Նշենք, որ «Այլընտրանքում» որոշումներն ընդունվում են կոնսենսուսով եւ հաշվի առնելով, որ դրա կազմում կան մարդին, որ դեմ են ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարին, ապա ենթադրվում է այստեղ նման որոշում չի կարող կայացվել):
Անահիտ Եղոյան («Հայոց հայրենիք» կուսակցություն, փոխնախագահ) - «Գիտեք, մենք արդեն միացել ենք այդ գործընթացին: Մենք առայժմ կուսակցությունը չենք լուծարելու, որովհետեւ օգոստոս ամսին համագումար ունենք գումարելու: Բայց հավանություն ենք տալիս Տեր-Պետրոսյանի գաղափարին: Մնացած քայլերը՝ հետագայում: Չեմ բացառում, որ «Հայոց հայրենիքը» լուծարվի եւ դառնա, տվյալ դեպքում, ՀԱԿ կուսակցություն՝ միանալով այդ գործընթացին: Որովհետեւ մենք արդեն գործընթացի մեջ ենք՝ հավանություն տալով այդ գաղափարին»:
Ռուբեն Թովմասյան («Մարդու իրավունքներ - 96» կուսակցություն) - Ռուբեն Թովմասյանի հետ երեկ խոսել չհաջողվեց, սակայն նա վերջին շրջանում մշտապես հանդես է գալիս «գծից դուրս» հայտարարություններով:
Արմենակ Դովլաթյան (Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցություն) - Արմենակ Դովլաթյանի դիրքորոշումը այս գաղափարի վերաբերյալ երեկ հնարավոր չեղավ պարզել:
Լուսինե Բարսեղյան
Գագիկ Աղբալյան
Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով
Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ
Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար
Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ
Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը
Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը
Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը. գրոհում ենք 1 միլիոնը. վարչապետ
Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար
Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը
Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը
Վեդիում մանկապղծության դեպք կոծկելու մասին պնդումները սուտ են. ՆԳՆ-ն մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել
Թալին-Սասնաշեն ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր
Լիտվայի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի վարչապետն ու Բուլղարիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը
Ընտրություններ 20/26-ին քվեարկում ենք 16-ին. վարչապետ
EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ
Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը
Եվս մեկ օրինակ, որը հստակ արտացոլում է Կառավարության աջակցության թիրախային լինելը. Գևորգ Պապոյան
Հնդկաստանում փիղը կնճիթով հարվածել է մարդատար մեքենային, շպրտել այն և տրորել վարորդին. տեսանյութ
Գագաթնաժողովի անցկացումը վկայում է ՀՀ-ի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին. Սինիրիօղլուն՝ Փաշինյանին
Հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. վարչապետ
Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Ընտություններին կմասնակցի 19 կուսակցություն և դաշինք. հայտնի է նրանց հերթականությունը քվեաթերթիկներում
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
«Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է
ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը մերժվել է
Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT