Հայկական ապոկալիպիս

02/06/2012 schedule11:54

Աղջիկներից մեկը, ում նա դիմել էր, հրապարակել էր սա, որի տակ էլ ծավալվել էր կատակային քննարկում: Բայց եւ, բնականաբար, քննարկման ընթացքում հայտնվեցին նաեւ մի երկու շատ «լուրջ» դեմքեր, որոնք խոսակցության մեջ վախճանաբանական՝ ապոկալիպտիկ երանգներ մտցրին՝ այս ո՞ւր ենք հասել, ազգը կործանվում է, այսպես որ գնա... եւ այլն: Եւ այդ ամենն այնպիսի լրջությամբ, կարծես` որեւէ մեկի համար ցայսօր գաղտնիք էր, որ 17 տարեկան պատանիները ուզում են տեսնել մերկ աղջիկների, եւ այդ ցանկությունն ազգ ու «ազինք» չի ճանաչում՝ հայեր, վրացիներ, թուրքեր, ռուսներ եւ բանյառուանդացիներ՝ բոլորը հավասար են այդ ամենազոր փափագի առջեւ: Մեր մեջ ասած, ազգը կարելի էր կործանված համարել ճիշտ հակառակ դեպքում՝ եթե 17 տարեկան տղաները չուզենային տեսնել մերկ աղջիկների: Այդ դեպքում, իրոք, հարցականի տակ կարող էին դրվել մեր բազմադարյա գենոֆոնդի փոխանցելիությունը եւ սերնդափոխությունը (երեւի չարժե հիշեցնել այն մասին, որ ըստ մայր բնության կողմից ներդրված պարզունակ, բայց վերջին միլիարդ տարվա մեջ անխափան աշխատող մեխանիզմի` կենդանի օրգանիզմների բազմացման հիմքում ընկած է «տկլոր աղջիկ տեսնելու» ցանկությունը): Լավ, բայց այս ջրիկությունը մի կողմ, իրականում մի քիչ ավելի տխուր բաներից եմ ուզում խոսել: Կարեւոր մտահոգություն ունեմ: Եթե մեր հասարակության մի զգալի հատվածը բարոյականը ընկալում է միայն նեղ սեռական իմաստով, ապա ճիշտ կարող է լինել եւ հակառակը՝ բարոյական ազատության քարոզը կարող է հասկացվել եւ բերել սեռական վարքի այնպիսի սանձարձակության, որ այսօրվա վիճակը երազ դառնա: Իրոք, եթե մարդկանց ասում ենք՝ ազատությունն է գերագույն արժեքը, իսկ նրանք ազատություն-անազատությունը միայն սեռական իմաստով են հասկանում, ապա ի՞նչ այլ արդյունք կարող ենք ակնկալել: Սա շատ ավելի կարեւոր հարց է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նկատեմ, որ նույնիսկ սեռական վարքի հարցում մեր հասարակության պահպանողականությունը շատ մակերեսային եւ անհետեւողական է թվում: Օրինակ, որքան էլ վերջին շրջանում ամենատարբեր ձեւերով հնչեցվեց այն հարցը, թե ինչու՞ այլասերվածության դեմ մեր պայքարողները իրենց զայրույթը չեն ուղղում աղաղակող այնպիսի դեպքերի դեմ` ինչպիսին է Սերոբ Տեր-Պողոսյանի, կամ Նուբարաշենի դպրոցում մանկապիղծ ուսուցիչների դեպքը, կամ` ամբողջ Հայաստանով մեկ սփռված սթրիփ ակումբների դեմ չեն պայքարում (Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ չկա մշակույթի տուն կամ գրադարան, բայց կա սթրիփ ակումբ), որտեղ հայ աղջիկները մի քանի կոպեկի դիմաց պարում-հանվում են «տկլոր աղջիկ տեսնելու» իրենց ցանկությունն այդպես էլ չբավարարած նախկին 17 տարեկանների համար (աղջիկները դա, բնականաբար, անում են ոչ թե` որովհետեւ մանկուց երազել են այդ մասնագիտության մասին, այլ փող վաստակելու համար), բայց պատասխան չեղավ: Եւ կարծում եմ, խնդիրը միայն այն չէ, որ բարձրաստիճան հովանավորություն չունեցող Ծոմակի դեմ պայքարելն ավելի հեշտ է, այլեւ այն, որ պահպանողականության անվան տակ հանդես եկող հասարակական հոսանքն, իրոք, խնդիրներ ունի հետեւողական եւ անհակասական աշխարհայացքի ձեւակերպման առումով: Մի այլ օրինակ հիշենք: Ամբողջ աշխարհում պահպանողակաները բարձրացնում են աբորտների խնդիրը՝ այդ հարցի շուրջ թեժ պայքար է գնում, օրինակ,  ԱՄՆ տարբեր նահանգներում եւ դաշնային մակարդակում: ԱՄՆ նախագահի թեկնածուներն իսկ ի զորու չեն շրջանցել այդ հարցը, որովհետեւ կարող են ընտրող կորցնել կամ ձեռք բերել: Մեզանում այդպիսի հարց չկա (միայն մի հոգի գիտեմ, որ այդ հարցը հետեւողական բարձրացնում է, բայց, ինչպես ասում են, «ասողիկին լսողիկ է պետք»): Իսկ ա՛յն խնդիրը, որ այսօր մեզանում, ինչպես եւ շատ այլ զարգացող երկրներում, ծնողները նախօրոք իմանալով երեխաների սեռը՝ աղջիկների մի զգալի մասին նախապես «հանում են», որով ստեղծվում է ապագայի համար վտանգավոր ժողովրդագրական անհավասարակշռություն՝ հակառակ բնական օրենքի ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկներին... Հիշում եմ, մի երկու տարի առաջ հայկական սերիալներից մեկն էի նայում, որտեղ խաղարկվում էր հետեւյալ իրադրությունը: Չամուսնացած աղջիկը հղիացել էր եւ խորհրդակցում էր ընկերուհու հետ՝ ի՞նչ անել: Երկուսով համաձայնվում են, որ պետք է աբորտ անել, որպեսզի խայտառակ իրավիճակ չստեղծվի: Բայց խնդիր կար, քանի որ հայրը հայտնի բժիշկ էր, եւ աղջկան կարող էին ճանաչել աբորտ անող բժիշկները: Այդ դրվագում, ինչպես տեսնում ենք, միակ ձեւակերպված եւ ընկալելի բարոյական խնդիրը չիմանալն ու չխայտառակվելն է, ինչը, համաձայնեք՝ շատ բնորոշ է թվում մեր հասարակությանը: Հարց չի դրվում` դեռ չծնված երեխային կյանքից զրկելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Դրվագի հերոսուհիները բացարձակ չեն մտատանջվում այդ հարցով՝ նրանց համար այդպիսի խնդիր առհասարակ չկա: Կա միայն՝ ուրիշների իմանալ-չիմանալու, խայտառակության, ամոթի խնդիրը: Այսինքն՝ բարոյական արգելքը ոչ թե մարդու ներսում է, այլ դրսում է՝ այլոց կողմից տրվող գնահատականում: (Ես չեմ պնդում բնավ, որ աբորտն ինքը վատ կամ լավ բան է, բայց, կարծում եմ, այդ կարգի խնդիրների շուրջ հարցադրում պետք է լինի նորմալ հասարակական բարոյականության տեսակետից): Սա է իմ մտահոգությունը: Եթե իրականում մեզ մոտ գերակշռում է ոչ թե ներքին արգելքը, այլ ընդամենը ուրիշների աչքին լավը երեւալու բարոյականությունը, արդյո՞ք զուտ ազատություն քարոզելով եւ քանդելով այս մակերեսային եւ իրականում շատ փխրուն կառույցը, չենք ստանա ավելի վատ վիճակ: Ստացվում է, որ քրիստոնեական դարավոր քարոզը՝ մարդու ներաշխարհի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված, զուր է անցել մեզանում կամ հետք չի թողել: Ուրեմն, պետք է ոչ այնքան ազատության մասին խոսել, որքան հասկացնել, որ բարոյականությունը շատ ավելի լայն է, քան սեռական հարցը, եւ համենայն դեպս` վերաբերում է նա՛խ մարդու ներքին արգելքներին, այլ ոչ թե միայն այլոց աչքերում խայտառակ լինելուն: Այդ կերպ կլուծվի նաեւ մերկ աղջիկ տեսնել ցանկացող 17 տարեկանների խնդիրը: Այդ ցանկության մեջ ամոթ բան չկա, համենայն դեպս` դա հակաբարոյական չէ: Ամոթալի պետք է դառնան այնպիսի ոչ սեռական, բայց միաժամանակ ոչ պակաս անբարոյական դրսեւորումները, ինչպիսիք են` կեղծիքը, անարդարությունը, օրենքի կոպիտ ոտնահարումը, բռնությունը:

Ուստա Հրանտ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
966 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը