Երևան
12 °C
Դատակոչված վկաներից երկուսը, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես դատարան չէին ներկայացել, ու չնայած պաշտպան Ստեփան Ոսկանյանի առարկմանը, մեղադրող դատախազը հրապարակեց այդ վկաների նախաքննական ցուցմունքը:
Առաջինը հրապարակվեց վկա Հայկ Մաթեւոսյանի ցուցմունքը, որը աշխատում է Խնկո Ապոր գրադարանի մոտ գտնվող քաղցրավենիքի կրպակում: Ցուցմունքում նշված էր, որ անցած տարվա օգոստոսի 9-ին վկան տեսել է, թե ինչպես են երիտասարդները ոստիկանների հետ վիճում եւ փորձում այնպես անել, «որ ոստիկանները իրանց հարվածեն», սակայն ոստիկանները նրանց «չեն հարվածել»: Մյուս վկան` տաքսու վարորդ Ավետիս Ամիրջանյանը, որը նույնպես չէր ներկայացել որեւէ նիստի, իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը Տերյան փողոցում իր մեքենան կայանելու պահին ականատես է եղել հայտնի միջադեպին: Նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր, թե որքան մեղմ ու նուրբ են վարվել ոստիկանները երիտասարդ ակտիվիստների հետ, իսկ ահա երիտասարդները հայհոյել ու դիմադրել են նրանց:
Պաշտպան Ստեփան Ոսկանյանը այս ցուցմունքների հրապարակումից հետո հայտարարեց, որ դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի պաշտպանական ճառում: Ավելի ուշ, մեզ հետ զրույցում պաշտպանը նշեց, որ հարցաքննված վկաներին կարելի է բաժանել երկու խմբի` վկաներ, որոնք ոստիկանության աշխատակիցներ են ու պնդում են, որ երիտասարդները դիմադրել են, եւ քաղաքացիական անձինք հանդիսացող վկաներ, որոնք տվել են հակասական ցուցմունքներ:
Այսպիսով, դատակոչված վկաների հարցաքննության փուլն ավարտվեց, ինչից հետո սկսվեց Տիգրան Առաքելյանի հարցաքննությունը: Նշենք, որ նախաքննության ընթացքում ե՛ւ Տիգրանը, ե՛ւ մյուս երիտասարդներն օգտվել էին իրենց իրավունքից եւ հրաժարվել ցուցմունք տալուց:
«2011 թվականի օգոստոսի 9-ի երեկոյան Խնկո Ապոր գրադարանի մոտ հանդիպեցի համակուրսեցիներիս, դրանից վայրկյաններ անց տեսա Արտակ Կարապետյանին` երկու կարմիրբերետավոր ոստիկանների հետ զրուցելիս». այսպես սկսեց իր ցուցմունքը Տիգրան Առաքելյանը: Այնուհետեւ նա պատմեց, որ Արտակը ոստիկաններին էր մոտեցել, ինչպես ավելի ուշ է պարզվել, քանի որ նրանք ինչ-որ երիտասարդների էին խուզարկում, եւ Արտակը հետաքրքրվել է` արդյո՞ք ինքը կարող է այդ գործողությանը ներգրավվել որպես ընթերակա: Տիգրանի խոսքով, մինչ իր մոտենալը Արտակին` ոստիկանները շատ պարկեշտ ու հանգիստ էին խոսում, իսկ երբ ինքը մոտեցել է, կարմիրբերետավորներից մեկը ասել է. «Սրանք լեւոնական են»: Դրանից հետո վեճ է սկսվել, այնուհետեւ մոտեցել են եւս երկու կարմիրբերետավորներ, եւ նրանցից մեկը հարվածել է Տիգրանին. «Դրանից հետո ես ընկա, որոշ ժամանակ անց տեսա, որ քիչ այն կողմ գետնին ընկած է Արտակը, եւ 10-15 կարմիրբերետավորներ հարվածում են նրան»: Տիգրանը պատմեց, որ դրանից որոշ ժամանակ անց` ինչ-որ մեկն իրեն բարձրացրել է գետնից, պարզվել է, որ դա կարմիրբերետավորների հրամանատար Արթուր Տեր-Պողոսյանն է. «Ինքը ինձ ասեց, թե` Տիգրան ջան, ախպեր ջան, մոռանանք էս ամեն ինչը, վաղը խայտառակ ենք լինելու: Մենք սկսեցինք խոսել, ես հարցրեցի, թե` ինչի՞ համար էր պետք էս ամենը, բայց մեկ էլ ինչ-որ բան եղավ, իմ տպավորությամբ, նրանք կապի միջոցներով հրահանգ ստացան, ու խառը վիճակ սկսվեց. ինձ զոռով նստացրեցին ոստիկանական մեքենան»: Իսկ արդեն ավտոմեքենայում կարմիրբերետավորներից մեկը, ավելի ուշ պարզվեց, որ նա Տիգրան Ավետիսյանն է, Տիգրանին մի քանի անգամ հարվածել ու հայհոյել է, հետո ձեռքերով սեղմել է պարանոցը եւ սկսել է խեղդել: «Հիմա ինձ մեղադրում եք նրա քիթը կոտրելու մեջ: Բայց ձեզ մի հարց տամ: Մարդը, շնչող էակը, որին փորձում են խեղդել, ի՞նչ պետք է անի: Գլուխը պետք է շարժի, պետք է փորձի պարանոցն ազատել, չէ՞: Մի բան էլ: Կարո՞ղ եք իրենից հարցնել կամ պարզել` ընդհանրապես ոստիկանական մեքենայի մեջ ես ի՞նչ գործ ունեի նրա գիրկը, որ գլխիս շարժումով նրան կպնեի»:
Տիգրանը պատմեց նաեւ, որ երբ իրեն իջեցրել են ոստիկանական մեքենայից, ինքը վատ է զգացել, իրեն բաժին են տարել գետնին քարշ տալով: Պատմեց նաեւ, որ ոստիկանության բաժնում եւս իր նկատմամբ բռնություն է գործադրվել: Քրեական հետախուզության աշխատակից Կարեն Հովսեփյանը, որը գործով որպես վկա է անցնում եւ մի քանի նիստ առաջ հարցաքննվել է ու իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել, ոստիկանության բաժնում ոտքով հարվածել է Տիգրանի ոտքին, ինչի հետեւանքով Տիգրանը մեկ ամիս դժվարությամբ է քայլել:
Անդրադառնալով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ողջ ընթացքում հնչող հարցին, թե դեպքի ժամանակ ինչպես է անհետացել Տիգրան Առաքելյանի վերնաշապիկը, նա պատմեց, որ ոստիկանության բաժնում Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, արդեն նախկին փոխոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը եւ բաժնի հերթապահ Սերժիկ Սարգսյանը իրեն ուղեկցել են լվացվելու: Այնտեղ Տիգրանը հանել է վերնաշապիկը, տեսել է, որ վրան արյուն կա, կարծել է, թե իր արյունն է, լվացվել է, իսկ երբ ցանկացել է հագնվել, պարզվել է, որ վերնաշապիկն անհետացել է: «Ես իրենց հարցրեցի, թե ուր է վերնաշապիկս: Իրենք էլ ինձ հարցրեցին, թե` ի՞նչ վերնաշապիկ... ես ենթադրում եմ, որ նրանց թվացել է, թե վերնաշապիկի վրա իմ արյունն է, եւ այդ պատճառով նրանք թաքցրել են վերնաշապիկս»:
Դատախազ Հակոբ Մարտիրոսյանի հարցին` եթե ինքը ոստիկաններին չի հայհոյել, նրանց նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչու՞ են ոստիկանները նրա նկատմամբ բռնություն գործադրել, Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Եթե տրամաբանություն լիներ այդ քրեական գործի մեջ, ապա ինչու՞ պիտի շուն հայտնվեր, հետո սատկեր, հետո տերն ասեր` տանեմ, շան գերեզմանը ցույց տամ: Չունեմ պատասխան, քանի որ անտրամաբանական քրեական գործ է»:
Դատախազի դիտարկմանը, թե անտրամաբանակա՞ն է, որ կարմիրբերետավոր Ավետիսյանը, որը նախկինում չի ճանաչել Առաքելյանին, ցանկանար մեքենայում խեղդել նրան: Տիգրանը պատասխանեց. «Իսկ գուցե դա իրենց սովորական ձե՞ւն է: Գուցե նրանք բոլորի՞ն են այդպես բերման ենթարկում»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի հինգին, ժամը 12-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
Երազանքս երկրորդ անգամ է կատարվում. քաղաքացին՝ վարչապետին
Էլեկտրական մեքենաների գույքահարկն էականորեն նվազել է. Թորոսյան
Փշատավան գյուղի մսուր-մանկապարտեզը՝ առաջ և հիմա
«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը
Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ
Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք
Սկսվել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալության արարողությունը. տեսանյութ
Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
«Շնորհակալություն ազատություն, ձայնի իրավունք տալու, խաղաղության համար». վարչապետը հրապարակել է նոր նամակներ
Արագածոտն գյուղերից մեկից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխա
Բառիս բուն իմաստով՝ կոֆե-կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, տրվել են խիստ հանձնարարականներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT