Երևան
12 °C
«Բանակում ինքնասպանությունների կամ ընդհանրապես ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կապված են կրթական համակարգի և երեխաների հոգեբանական դիմակայունության հետ»։
Այս մասին ասաց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի և դրանց կանխման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ հարցին։
«Համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։ Ես նման դեպքերից հետո մի քանի անգամ աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ՝ ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետև երբ ես փորձում եմ խորանալ այս դեպքերի մեջ, ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական է տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ։
«Ենթադրենք X թվով ինքնասպանություն. կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները։ Վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, զինվորը գրել է, որ զորամասում խնդիր չկա, երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին, որը, ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն էր գործել, եկել, նամակ է գրել ու այդ արարքը թույլ է տվել։ Ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայության խնդիր է»,- նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով դպրոցում հոգեբանական դիմակայություն ստեղծելուն՝ Փաշինյանը մատնանշեց, որ 15-20-30-40-հոգանոց դպրոցում այդ հոգեբանական դիմակայությունը ստեղծել հնարավոր չի լինի։
«Մենք երեխային 10 տարի պահում ենք 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրեն բաց ենք թողնում 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհ՝ ապրելու։ Դպրոցը պետք է նաև շփման միջավայր լինի, տարբեր իրադրություններ պետք է լինեն, հազար ներողություն, կոնֆլիկտային իրավիճակներ պետք է լինեն, որ անհատականությունը հղկվի։ Մենք նեղ, կղզիացած երեխաներին պահում ենք, հետո վախ ենք ստեղծում իրենց մեջ նաև այդ մեծ աշխարհ դուրս գալու։ Այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ընդգծեց Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT