Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Ալեքսանյան

07/04/2026 schedule16:00

«Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ չի կարող Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինք»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Չի կարող տեղի ունենալ և վերջ. դրա մասին է ամբողջ խոսակցությունը, այստեղ չտեսնված, չլսված բան չկա: Այս ամենը Հայաստանում նորմալ համամասնական ընթացակարգով ընտրություններ ունենալու մասին է»,- նշել է Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ տեղի ունեցող գործընթացը տանում է դեպի մեծամասնական ընթացակարգ:

«Դա մեծամասնական ընթացակարգին բնորոշ երևույթ է, երբ մարդու անձնանունն է քվեաթերթիկի վրա որպես ուժի անուն, այլ ոչ թե քաղաքական կուսակցության կամ դաշինքի անուն: Նույն կարգավորումը մենք ունենք ՏԻՄ-երում: Երբ մենք ՏԻՄ-երում դա արեցինք, դեռևս ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տեղից չէր ուղարկել Հայաստան՝ ձայներ հավաքելու, ինչ-որ մեկին նվիրելու: Շատ տրամաբանական է, որ նույն կարգավորումը պետք է լիներ ԱԺ ընտրություններում»,- մանրամասնել է Վահագն Ալեքսանյանը:

Նա հակադարձել է այն պնդումներին, թե իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից:

«Դա այն նույն Սամվել Կարապետյանն է, որ արդեն երևի ութ շաբաթ ՔԿ-ից պատասխան ունի, դատախազությունից ունի, ԺԷԿ-ի պետից էլ երևի տեղեկանք ունի, որ ինքը հանգիստ կարող է դուրս գալ մարդամեջ և խոսել եթերով, բայց չի անում դա, մե՞նք ենք վախենում, իրո՞ք: Մի տեքստ էին տվել ձեռը, հրապարակել էր ուղիղ թարգմանությամբ օտար լեզվից, եթե լրագրողական փոքրիկ հետաքննություն անեք, կհասկանաք՝ որ լեզվից է թարգմանված:

Այնտեղ մի նախադասություն կա, որ շատ ուղիղ մատնում է այն լեզուն, որից ուղիղ թարգմանված է: Մարդը ո՛չ իր գլխի տերն է, ո՛չ ինքն է որոշում, թե իր էջում ինչ պետք է դրվի, ո՛չ ինքն է որոշում, թե իր դեմքով արհեստական բանականությամբ ինչ ռոլիկ պետք է վաղը սարքեն ու հրապարակեն»,- եզրափակել է Ալեքսանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1309 դիտում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը