Գիտեին, որ այսուհետև ամեն բան այլ է լինելու. «Ամենասիրուն ջրահեղձը»՝ նոր առաջնախաղ Գյումրու թատրոնում

31/03/2026 schedule13:44

«Տները կառուցված են փտած կաղնու գերաններից ու մաշված տախտակներից, որոնք ասես հնացած ծերեր լինեն, որ տեսել են աշխարհն իր ամբողջ խենթությամբ։ Այս գյուղի բնակիչները ոչ մի առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, ապրում են իրենց գոյության ստվերում»։

Գյումրու դրամատիկականի Մհեր Մկրտչյան փոքր բեմում առաջնախաղ է՝ Գաբրիել Գարսիա Մարկես․ «Ամենասիրուն ջրահեղձը»։

660094761_1359204032904186_1868044754273199120_n.jpg (518 KB)659904995_1359205129570743_1894804918457708693_n.jpg (345 KB)

Մարկեսը գյումրեցիների ընտրությունն է, դրամատիկականը հարցումներ է անցկացրել. թատերասերները բեմում այս հեղինակին են ցանկացել տեսնել։ Կոլումբիացի լրագրող-վիպասանի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքի հիման վրա ծնված ներկայացման ռեժիսորն Արինա Արարատյանն է։

Շատ խոսք չկա, ասելիքն է հսկայական, որը հանդիսատեսին փոխանցվում է փոխլրացվող շարժումների, ժեստերի, հայացքների ու փոփոխվող դեկորացիաների միջոցով։

657837738_1359203212904268_777446970042179166_n.jpg (258 KB)657249309_1359204436237479_3360021612314284501_n.jpg (378 KB)

Հին գյուղի միօրինակ, սովորական ու ոչնչով աչքի չընկնող ծովը մի օր ափ է նետում մի դիակ։ Գյուղացիները տուն են բերում դին, պարզվում է՝ սիրուն է ավելի, քան իրենց կողքին ապրող տղամարդիկ են։

658827819_1359203619570894_7037086433346180833_n.jpg (360 KB)

«Այդ երեկո ոչ ոք ծով դուրս չեկավ: Մինչ տղամարդիկ պարզում էին, թե արդյոք հարևան գյուղերում մարդու չե՞ն որոնում, կանայք հանձն առան ջրահեղձին հոգ տանելու գործը: Իսպանական որոճի փնջերով նրանք սրբեցին տիղմը, մազերն ազատեցին ջրիմուռների թնջուկներից և ձկան թեփուկները մաքրելու քերիչներով նրանից պոկեցին խեցիները: Այդ անելիս նրանք տեսան, որ նրա վրայի ծովային բույսերը հեռավոր օվկիանոսների են և խորին ջրերի, իսկ հագուստները ծվեն-ծվեն են եղել այնպես, ասես նա լողացել է մարջանե լաբիրինթոսների միջով: Նրանք տեսան նաև, որ մահը նա կրում է հպարտ արժանապատվությամբ. նրա դեմքին չկար ծովում խեղդվածներին հատուկ մենակության արտահայտություն, սակայն չկար նաև տանջանքի վանող արտահայտություն, որը գծագրվում է գետում խեղդվածների դեմքին:

657304333_1359203689570887_6728649595778601535_n.jpg (429 KB)657057714_1359203859570870_4940939514574459167_n.jpg (399 KB)657262148_1359202476237675_1401970157630243771_n.jpg (377 KB)

Բայց սոսկ այն ժամանակ, երբ նրան մաքրեցին ամբողջովին, նրանք հասկացան, թե իրականում ինչպիսին է նա եղել, և այդժամ նրանց շունչը կտրվեց: Նա երբևէ նրանց տեսած ցանկացած մարդուց ամենաբարձրահասակն էր, ամենաուժեղը, ամենաբարեկազմը և ամենաառնականը, և նույնիսկ հիմա՝ արդեն մեռյալ, երբ առաջին անգամ նայեցին նրան, նա չէր տեղավորվում նրանց պատկերացումներում ու երևակայության մեջ»,- պատմում է հեղինակը:

Էստեբան են կոչում նրան ու որոշում տեսքին համապատասխան գեղեցիկ թաղում կազմակերպել։ Այս որոշմանը զուգահեռ իրենց գեղեցկանալու մասին են հանկարծ հիշում կանայք, դառնում առավել նուրբ ու պայծառ։ Ընակալումը մեկն է՝ գեղեցիկը քո մեջ է։

658762969_1359203269570929_3522632531563793802_n.jpg (295 KB)

Դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրով դեռ 1968 թվականին գրված պատմվածքի ասելիքն այսօր էլ արդիական է։ Կյանքը լավն ու լուսավոր է այնքանով, որքանով մարդու միտքն ու ձգտում է այդպիսին։

Ծովի ալիքը հեռավոր խուլ մի գյուղ, որքան էլ տարօրինակ է, դիակի հետ նոր կյանքի կայծեր ու թարմ շունչ նետեց։ Տղամարդիկ երբ տեսան, որ կանայք անշունչ մարմինն առավել կարևորեցին և իրենք գրեթե դուրս էին այդ մրցակցությունից, հանկարծ սկսեցին գնահատել այն, ինչ ունեին, ինչն իրենցն էր, բայց տարիների ընթացքում դարձել էր սովորական այնքան, որ չէին էլ նկատում գոյությունը։

659139268_1359202409571015_5432966632684288683_n.jpg (384 KB)660870746_1359202572904332_4845360220383990608_n.jpg (429 KB)

«Ժայռի եզր նրան ուսերին տանելու պատվին արժանանալու համար վիճելով՝ գյուղի բնակիչները առաջին անգամ տեսան, թե ինչ դժգույն են իրենց փողոցները, լերկ են իրենց բակերի քարերը, չնչին են իրենց երազանքները ջրահեղձի հոյակապության և գեղեցկության համեմատ: Նրանք նրան անդունդ նետեցին՝ այդպես էլ ոտքերին խարիսխ չկապելով, որպեսզի նա կարողանա վերադառնալ երբ կամենա, և շունչները պահեցին հարյուրամյակներից պոկված այն ակնթարթին, որը նախորդեց մարմնի անկմանը անհունություն: Նրանք նույնիսկ միմյանց նայելու կարիք չունեին հիմա, որպեսզի հասկանային, որ ոչ բոլորն են այստեղ, և այլևս բոլորը չեն լինի: Սակայն նրանք գիտեին նաև, որ այսուհետև ամեն բան այլ է լինելու. իրենց տների դռներն ավելի լայն են դառնալու, առաստաղները՝ բարձր, հատակները՝ ամրակուռ, որպեսզի Էստեբանի մասին հիշողությունները կարողանան բարավորներին չզարկվելով մտնել ամենուր»։

657363798_1359205369570719_8903164296044264576_n.jpg (545 KB)

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ սա այն բացառիկ ներկայացումն է, որը հնարավորություն ունի թարգմանվելու 3 լեզվով, դառնալ փառատոնային։

«Այս առաջնախաղից հետո թատրոնը կունենա ևս մեկ առաջնախաղ, որն իրականացնելու է երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանը․ Լեոնարդ Գերշի «Այս ազատ թիթեռները» պիեսը կլինի Մհեր Մկրտչյան փոքր բեմում։ Մեկ առաջնախաղ էլ կլինի մայիսին։ Ես հանդիսատեսի դատին կհանձնեմ ըստ Ռեյ Կունիի «Վատ տղաները» կատակերգությունը»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլին Գյումրու դրամատիկականը եռօրյա հյուրախաղերով կմեկնի Երևան։ Մայրաքաղաքի հանդիսատեսի համար կխաղան «Ինկած բերդի իշխանուհի»-ն, «Արտիստիկ համերգ», «Բոհեմ» ներկայացումները։

2026-ը Գյումրու դրամատիկականի համար հոբելյանական է, թատրոնի 160-րդ թատերաշրջանը տոն է լինելու։ Այդ տոնին նոր գույն ավելացրեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Դրամատիկականը երեք մրցանակ է ստացել։

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակ է շնորհվել Մերի Մարգարյանին՝ «Կոստյումով տղամարդիկ» ներկայացման համար։

«Լավագույն զգեստների նկարիչ»-ը Լուսինե Խաչատրյանն է․ «Կատվի տունը», «Երկարագուլպա Պեպպին» ներկայացումներ են մասնակցել մրցանակաբաշխությանը։

Անի Ռաշոյանը «Լավագույն բեմանկարիչ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Երեք անունով մի աղջիկ», «Երկարագուլպա Պեպպին» ներկայացումների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1247 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան