Երևան
12 °C
Կառավարությունը կայացրել է որոշում՝ պայմանավորված կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների բնականոն ընթացքի աապահովման անհրաժեշտությամբ:
ՀՀ փոխվարչապետի հանձնարարականի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել ՀՀ մարզերում կլաստերների կենտրոնից միացող դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) աշխատանքներ: Ելնելով վերոգրյալից՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունքի, ՀՀ Լոռու, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ: Նշված մարզերում ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեուով ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունքի, ՀՀ Լոռու, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերի համար հատկացնել համապատասխանաբար 2,085․6 հազ. դրամ, 894․0 հազ․ դրամ, 3,075․6 հազ. դրամ (նախագիծ) և 330,382․5 հազ. դրամ (շինարարություն), 660․0 հազ․ դրամ և 2․200․0 հազ․ ՀՀ դրամ՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար՝ 8,915․2 հազար դրամ ընդհանուր արժեքով, իսկ շինարարության համար՝ 330,382․5 հազար դրամ ընդհանուր արժեքով (տեխ. և հեղ. հսկողության ծառայությունները ներառված են)։
Առկա պայմանագրերը կից ներկայացվում են։ Վերոնշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 339,297․7 հազար դրամն առաջարկվում է հատկացնել 1049/21001 միջոցառման ՀՀ կառավարության տողից։
Որոշման ընդունմամբ կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը։
Վարչապետը թվարկել է սույն որոշմամբ հիմնանորոգվող և միջին նորոգվող ճանապարհները: Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզում Գետափի դպրոց գնացող 0.2 կմ ճանապարհի հատված, Վերին Սասնաշենի հիմնական դպրոց գնացող 1.6 կմ հատված, Գեղարքունիքի մարզում Ծափաթաղի դպրոց գնացող 0.8 կմ հատված, Լոռու մարզի Աթանի հիմնական դպրոց գնացող 0.4 կմ հատված, Շամուտի հիմնական դպրոց գնացող 0.7 կմ հատված, Բազումի թիվ 21 հիմնական դպրոց գնացող 1.2 կմ հատված, Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոց գնացող 285 մ հատվածի հիմնանորոգում և Տավուշի մարզի Լուսաձորի կրթահամալիր գնացող 1.5 կմ հատվածի միջին նորոգում և 700 մ հատվածի հիմնանորոգում: Սրանց նախագիծն ենք պատվիրում, իսկ մրցութային փուլում են Լոռու մարզի Ամրակիցի դպրոց գնացող 1 կմ հատվածը և Բովաձորի դպրոց գնացող 416 մ հատվածը»:
Երկրի ղեկավարը նաև թվարկել է չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված այն ճանապարհները, որոնց նախագծային փաստաթղթերն են ձեռք բերվել. «Սյունիքի մարզում Մ2 ավտոճանապարհի Անգեղակոթի խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցող 0.8 կմ ավտոճանապարհի կառուցում։ Արմավիրի մարզում Լուսագյուղ բնակավայրից դեպի Ակնաշեն և Էջմիածին բնակավայրեր գնացող 6.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ վարչապետ
Մենք ծnվահենների նման ենք. Թրամփը՝ Հորմուզի նեղուցի շրջափակման մասին․ տեսանյութ
Երևանի Շիրակի փողոցում պահեստ է այրվել․ դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատել
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ օծվում է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին․ տեսանյութ
Գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն․ ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին
200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան
Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է
Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը
ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան
ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ
Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները
«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան
Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն
Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում
Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը
Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT