Երևան
12 °C
Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդը հանդես է եկել հրատապ կոչով՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովին:
Այն ներկայացնում ենք ստորև.
«ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՆԳՈՒՑԱԼՈԻԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Միայն մեկ շաբաթ է մնացել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին։
Օտարության մեջ անցկացվող հակաավանդական և ապազգային նախաձեռնության մասին ս․թ․ հունվարի 21-ին համապատասխան գրություն հրապարակվեց Հայ եկեղեցու բարեկարգման համակարգող խորհրդի կողմից, որտեղ բոլոր եպիսկոպոսներին կոչ էր արվում չմասնակցնել նման արկածախնդրության։ Չնայած դրան և հակառակ բոլոր մնացած հանրային հարցազրույցներին և մասնագիտական բացատրություններին, Սբ․ Գրիգոր Լուսավորչի հայրապետական գահը զբաղեցրած անձն ու նրա շուրջ հավաքված հակապետական խմբակը շարունակեցին պնդել, որ ժողովը միևնույն է տեղի կունենա, և այնտեղ կքննվեն այն եպիսկոպոսների հարցերը, որոնք բացակա են լինելու։ Անգամ բավարար քվորում չապահովելու դեպքում նրանք պատրաստ են դա անցկացնել առցանց եղանակով։
Այդ մասին հայտարարում են իրենց կիսագրագետ մունետիկները արհեստական բանականության օժանդակությամբ գրված հորդորներով և «վերլուծություններով»։
Ուստի ներեկեղեցական պառակտումից, Սբ․ Գեղարդի պես մասունքների գողությունից, Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտոնական անվանումը փոփոխելուց և այլ տեսակի ազգային խայտառակություններից խուսափելու համար հարկավոր է շատ շտապ լուծում գտնել։
Քանի որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովում պատժիչ գործողություններ են կիրառվելու արդարամիտ և բարեկարգության կողմնակից հոգևորականների հանդեպ, հարկ է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել նրանց։ Միայն այն խոսույթը, որ «մենք չենք ընդունում Կտրիճ Ներսիսյանին և նրա կարգալուծության տնօրինությունը վավերական չէ» ցավոք, չի կարող օգնել, որովհետև այդ սրբազաններն ապագայում չեն կարենալու մասնակցել Եպիսկոպոսաց կամ Ազգային եկեղեցական ժողովներին, ուստի «պատժվելուց» հետո նրանք ո՛չ առաջադրվելու են, ո՛չ էլ քվեարկելու գալիք տեղապահական կամ կաթողիկոսական ընտրություններին։
Ո՞րն է հնարավոր լուծումը․ քանի որ բոլոր կանոնական կարգավորման ճանապարհներն ամբողջությամբ խափանված են, իսկ քաղհասարակության և հավատացյալ դասի ձայնը բնավ չի լսվում եկեղեցու վերնախավում, ապա մնում է միայն մեկ տարբերակ՝ դատաիրավական անհապաղ միջամտություն։ Դա պետք է արվի ոչ թե նրա համար, որ երկրի արդարադատության համակարգը ցանկանում է միջամտել եկեղեցու գործերին, այլ որովհետև ուրիշ տարբերակ չի մնում լուծելու տվյալ ճգնաժամը և խուսափելու հասարակական պառակտումից ու ընդհարումներից։
Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ թե՛ իշխանության և թե՛ ընդիմության ներկայացուցիչները Հայ առաքելական սուրբ եկեղեցին ազգային ինքության կերտման և պահպանման համար ամենակարևոր ինստիտուտներից մեկն են համարում, ապա այս հարցը պետք է շուտափույթ կերպով քննարկման առնվի Ազգային Ժողովի առաջիկա նիստերից մեկում։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում նման խայտառակությունների պարագայում տվյալ ինստիտուտի ղեկավարը հրաժարական է տալիս, քանի որ նա է համարվում ուղղակի պատասխանատուն։ Ուստի մեր պատգամավորները ևս պետք է Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձին հրավիրեն Ազգային Ժողով և նույն հարցը տան, թե ինչպես է նա այս ճգնաժամային իրավիճակում, որն իր սխալ կառավարման արդյունքն է, շարունակում իրեն եկեղեցու գլուխ համարել։ Թող ինքն արձագանքի բարձրացված հարցերին և առաջարկի հնարավոր ելքեր, որոնք հարիր կլինեն ազգային եկեղեցի համարվող ինստիտուտին։ Այդպես են վարվում, օրինակ, շատ ավելի փոքր խնդիրների դեպքում երկրի գլխավոր դատախազը, ներքին գործոց կամ պաշտպանության նախարարները և այլք։
Իսկ եթե նա չներկայանա այդ նիստին, ուրեմն պատգամավորները պետք է ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի Կտրիճ Ներսիսյանի և նրա ապազգային կլանի դատաիրավական գործընթացի մեկնարկով և միևնույն ժամանակ հրավիրյալ հոգևորականների ու այլ մասնագետների օգնությամբ կմիջնորդի մեր հազարամյա եկեղեցու ժամանակավոր ղեկավարումն ու առաջիկա տեղապահական ընտրությունների կազմակերպումը եպիսկոպոսաց դասից արդար եղանակով ընտրված թեկնածուի առաջնորդությամբ։
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՎԵԼՈՒՄ
Սրանից դուրս այլ տեսակ զրույցները և «եղբայրական մթնոլորտում հեռանալու» փափագները պարզապես ջուրծեծոցի են։ Պետք չէ մեր մեջ խորացնել առանց այդ էլ անտանելի դարձած պառակտումն ու թշնամանքը։ Վերջապես լուծե՛ք այս անտանելի հակամարտությունը»,- ասվում է բարենորոգման խորհրդի էջում հրապարակված հայտարարության մեջ, որը հղում է անում Հարություն Հարությունյանին (աստվածաբանական գիտությունների դոկտոր):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT