Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

08/02/2026 schedule10:05

Փետրվարի 7-ին երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Երիտասարդական կենտրոնները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ։

874.jpg (148 KB)

Կենտրոնների բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Միջոցառումների շարքը սկսվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից, որտեղ բացվել է «Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ մասնավորապես ընդգծելով. «Հերթական երիտասարդական կենտրոնի բացումը պետության հետևողական քաղաքականության արդյունքն է: Մենք մտադիր ենք բոլոր համայնքներում ձևավորել երիտասարդների զարգացման, ժամանցի, գաղափարների քննարկման, դասընթացների անցկացման միջավայրեր:

499.jpg (225 KB)

Կարծում եմ՝ կենտրոնները մեկը մյուսից ստացված են։ Այստեղ այցելողները, վստահ եմ, ցանկություն են ունենալու կրկին վերադառնալ այս միջավայր։

Երիտասարդական քաղաքականությունը իսկապես շատ լուրջ պոտենցիալ ունի մեր երկրում։ Համոզված ենք, որ երիտասարդների հաջողությունների սկիզբը կարող է դրվել նաև կենտրոններում, որտեղ նրանք ազատ են՝ արտահայտելու իրենց մտքերն ու գաղափարները, ինչպես նաև գտնելու դրանց իրագործման ճանապարհները»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր բոլոր կառույցներին՝ նշելով՝ կենտրոնները հաջողում են, որովհետև համագործակցության արդյունք են:

Ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ կարևոր համագործակցության համար: Նա առանձնակի անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցին, որտեղ մանրամասն նկարագրված է պետության ակնկալիքը երիտասարդական կենտրոնից: Նա ընդգծել է, որ կարևոր է ունենալ մասնակցային գործընթաց՝ կենտրոններում ձևավորելով ստեղծագործական ներուժի զարգացման, ակտիվ քաղաքացիության, ինքնադրսևորման և ինտելեկտուալ ժամանցի միջավայր:

500.jpg (177 KB)

Նոյեմբերյանի երիատասարդական կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը մասնակցել են նաև «Հրազդան» և Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների բացման միջոցառումներին:

Պաշտոնյաները շրջել են երիտասարդական կենտրոններում, ծանոթացել ստեղծված պայմաններին, նրանց ներկայացվել են 2026 թվականին նախատեսված միջոցառումների ծրագրերը։

Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնների բացմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

501.jpg (157 KB)

Երիտասարդական կենտրոնների բացման շրջանակում կնքվել են նաև եռակողմ հուշագրեր՝ ԿԳՄՍՆ-ՏԻՄ-քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Ըստ այդմ՝ Նոյեմբերյանում հուշագիրը կնքել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, «Լոֆթ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Հրազդանում հուշագիրը ստորագրել են Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, «Հայի բռունցք» երիտասարդության, մշակութային ՀԿ-ի նախագահ Գարիկ Աղասյանը, Աղավնաձորում՝ ԿԳՄՍ նախարարը, համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը:

Նշենք, որ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում, Վերիշեն բնակավայրում, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ բնակավայրում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում:

502.jpg (152 KB)

Համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունը ուղղված է 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
924 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում