Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում՝ զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Նշվել է, որ տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի։ 2025թ.-ի համար այն, ինչ նախատեսվել էր, ամբողջությամբ կատարվել է․ համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, ծառայությունների, դեղերի, կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարումը և նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ և դրա վճարումը չի տեսնում։
«Որովհետև հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, այսինքն՝ համակարգը պետք է ճանաչի բուժառուին և իմանա իր բուժման հետագծելիությունը․ սա շատ կարևոր և սկզբունքային պայման է։ Մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունն ապահովելն է, դրա համար կարևոր է, որ տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում համապատասխան պրոֆիլի հետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ դա տվյալ է, որը հետո կարող ենք վերլուծել և ծրագրերի մեջ որոշակի կարգաբերումներ անել։
«Մեր խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ բան է տեղի ունենում, որը մենք չենք տեսնում։ Եթե մենք տեսնում ենք, դա դառնում է մեր նյութը, որի հետ պետք է աշխատենք և դրանից բխող քաղաքականությունների լավարկման որոշումներ կայացնենք։ Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, խիստ միջոցներ ձեռնարկել և կարգավորումներ սահմանել՝ ընդհուպ առողջապահական հիմնարկի նկատմամբ կիրառելով սանկցիաներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծվել է, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է՝ հասնելով 220 մլրդ դրամի։ «Այսինքն՝ ավելի քան 100 մլն դոլար ներդնում ենք՝ ոլորտը կարգավորելու համար»,- ընդգծել է վարչապետը։
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Տեղեկացվել է, որ երեխայի ծննդյան գրանցումը կատարվում է ծննդատանը ամբողջովին թվային եղանակով, իմունականխարգելման գործընթացն իրականացվում է ամբողջովին թվային տարբերակով, իրականացվում է նաև թվայնացված դեղապահովում (վերջին եռամսյակի միջին դուրս գրումների թիվը կազմել է 807732 դեղատոմս, բաց թողնված՝ 720217): Գործում է նաև թվային անաշխատունակության թերթիկը, ընթացքի մեջ է լաբորատոր հետազոտությունների թվայնացումը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզային 42 առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները վերապահվել են Առողջապահության նախարարությանը: 3 տարվա ընթացքում մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվելու են մեկ մարզային բժշկական կենտրոնի:
Արդիականացվել են արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունները: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է բժշկական կազմակերպությունների կառուցում, վերանորոգում և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցում։ Մասնավորապես կառուցվում է Սիսիանի բժշկական կենտրոնը, վերակառուցվում և հագեցվում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերը, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերը, Արմավիրի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղը, կառուցվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովտի առողջության կենտրոնը, Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնը, Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնը, Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնը, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Նաիրիի բժշկական կենտրոնը, Լոռու մարզի Տաշիր ԲԿ նոր շենքը։
Մեկնարկել է բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացը, նաև բժշկական կազմակերպություններին 5 տարվա լիցենզիայի տրամադրումը:
Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումները. դեկտեմբերի 15-ի դրությամբ իրականացվել է երիկամի 15 և ոսկրածուծի 55 վիրահատություն:

Կարևորելով հիվանդությունների վաղ հայտնաբերումը՝ ընդլայնվել են սքրինինգային ծրագրերը: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 4287 հետազոտություն 50-75 տարեկան բնակչության շրջանում: 2025 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է 2870 հետազոտություն 45-70 տարեկան բնակչության շրջանում: Արդյունքում 6 անձի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 7779 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն 45-68 տարեկան կանանց շրջանում:
Մոր և մանկան առողջության պահպանումն առաջնահերթություն է առողջապահության համակարգում, ուստի շարունակվել են նորածնային 7 սքրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը

2025թ.-ից ավելացել է ադրենոգենիտալ սքրինինգի իրականացումը նորածինների շրջանում՝ 28565 հետազոտություն: Տարեվերջին մեկնարկել է նաև ակնային նորածնային սքրինինգը:
2025թ. պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 95 անվանում դեղ 16 հիվանդության համար, որը հասանելի է 238964 շահառուի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով, հարթակն արդեն պատրաստ է
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. ինչպես դիմել հարցերի դեպքում
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հանցավոր ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու համար
Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
Միջազգային համագործակցության շրջանակում ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք
Ճոճկանում այրվել է մեծաքանակ անասնակեր
Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից. Պապոյանը մանրամասնել է
Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր
Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է
Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր
Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել
Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՈ գլխավոր վարչության բաժնի պետը բռնություն է կիրառել ակումբի հաճախորդի նկատմամբ. գործը կուղարկվի դատարան
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները
Հունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողություն
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հալեպի հայաշատ հատվածում բախումներ են. Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել
Առաջին տիկինն արգելել է ինձ պարել բեմի վրա. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արագացնելու է զենքի արտադրությունը
Փեզեշքիանը խոսել է Իրանի ֆինանսական ճգնաժամի մասին
Կոնգրեսը կոչ է արել դեմոկրատներին իմպիչմենտ հայտարարել Թրամփին Վենեսուելայի գործողության պատճառով
Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին. լուսանկար
Ունեմ տվյալներ, որ մինչև ամսի 15-ը Կտրիճի էջը կփակվի. ուխտերթը պատահական չէր. Տեր Արմեն
Արուճի սուրբծննդյան տաղավարները տարեցտարի հարստանում են տեղական արտադրանքով. վարչապետ
Վրաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ևս 13 օտարերկրացու, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների
Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղո՞ւմ են, թե՞ խաչակնքվում
Կաթողիկոսին աքցանի մեջ են պահում. գործընթացը նոր փուլ է մտնում, փոփոխությունները կտեսնենք շուտով
«Կամավորների կոալիցիան» պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նոր հարձակման դեպքում. հայտարարության նախագիծ
Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը
Եկեղեցին փոփոխության կարիք չունի․ այն սուրբ է և անարատ. մենք փոխելու ենք նվիրապետությունը. Տեր Արամ
Կան մարդիկ, որ պատրաստ են փուռը տալ ՀՀ-ին. Կտրիճ Ներսիսյանը կարող է եղած-չեղածը հավաքի ու գնա Մոսկվա
ԱՄՆ-ում պետական նպաստ ստացողների ցանկում Հայաստանը 12-րդ հորիզոնականում է
Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է. շուկաներում իրավիճակը շարունակում է մնալ լարված
Հայաստանյայց սռաքելական մեր սուրբ եկեղեցու բարենորոգման երթ և հավաք. վարչապետն ամփոփ տեսանյութ է հրապարակել
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողան
ՀԷՑ-ում հայեցողական պաշտոններում, բնականաբար, պետք է հենվենք քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա. Պետրոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT