Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքացիներից բաղկացած խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:



Քաղաքացիներին նախ ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները, եղել են պաշտպանական ինժեներական կառույցներում, այնուհետև նրանք այցելել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ներկայացնել Հայաստանի անվտանգության ապահովման Կառավարության պատկերացումը։ Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է:


«Ես գիտեմ, որ գտնվում եմ մի տեղում, որտեղ գտնվելու մեր իրավունքն աշխարհում ոչ մեկը չի վիճարկում: Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր, թե՞ ավելի վտանգավոր էր՝ իհարկե, ավելի վտանգավոր էր։ Պարզ օրինակ բերեմ՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության 16 միլիոնի ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ մարդիկ տեսնում և զգում են, որ այս միջավայրն անվտանգ է, խաղաղությունն իրական է։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ սա շատ կարևոր, էական նրբություն է հասկանալու համար, այսպես կոչված՝ «էլիտաների խոսույթը» և հողի վրա ապրող մարդկանց, որոնք ապրում են իրենց կյանքով․ «Հիմա կռահումների կարիք չկա, սա իրականություն է, և սա Իրական Հայաստանն է։ Դա էլ է կարևոր՝ ինչո՞ւ ենք գալիս Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե Իրական Հայաստան ասելով՝ ինչ նկատի ունենք, Իրական Հայաստանի առաջին կոմպոնենտը լեգիտիմությունն է»:


Հաջորդիվ խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:



Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:


«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանության գվարդիայի ավտոբուսին․ ուր էին ուղևորվում ծառայողները
Շնորհակալ ենք խաղաղության, մեր պայմանների, ամեն ինչի համար․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Վանաձորում է
Վթարի ժամանակ վարչապետը եղել է Երևանում. մահվան վաճառականների ակնհայտ կեղծիքը․ Չախոյան․ տեսանյութ
Սահմանին զոհ չի լինում, ընդդիմությունը ստիպված անգղի նման ավտովթարի զոհերին է վերածում քաղաքական կապիտալի
Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ
7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին
Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը
«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում
Մենք հպատակից դարձել ենք պետություն. ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը․ ՔՊ-ն Տաշիրում է
ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների
Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-Հայաստան օրակարգը
Նախաճաշեցինք «Գնթունիքում», նաև լուսանկարվեցինք․ վարչապետ
Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները․ վարչապետ
Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Խոստացել էինք, որ կվերադառնանք․ գնում ենք Լոռու մարզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և «Նիսսան»-ը․ զոհ կա և 12 տուժած
Կամարիսում անասնագոմ է այրվել
Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ
Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա
Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը
Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք
Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները
ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը․ Գրիգորյանն ընդունել է ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին
Պատվերների համար վճարել են հուշանվեր թղթադրամներով․ խարդախության դեպքեր են բացահայտվել
Ոռնոցներ ենք լսում Պուտինի շանտաժից հետո. բերաններդ չափավորեք, դուք ով եք, որ մեր ընտրությունները քննարկեք
Նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը․ Ազարյան
Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին․ տեսանյութ
«Խաղաղության կամուրջ»․ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ
Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք. Վահագն Ալեքսանյան․ տեսանյութ
Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման․ պատիժը կկրի խիստ ռեժիմով
Հրավիրում եմ Ձեր ավտոմեքենաներով, գնում ենք սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու․ գրանցվեք․ վարչապետ
Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT