Մի օր պայթյուն է լինելու

07/04/2012 schedule12:21

Հարցազրույց երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանի հետ

- Տիկին Բադալյան, երկար ժամանակ է` ձեր հանդիսատեսը ձեզ լսելու հնարավորություն չունի. որտե՞ղ էիք այսքան ժամանակ եւ ինչո՞վ էիք զբաղվում:
- Երկարատեւ ընդմիջումից հետո, Ֆեյսբուքի իմ էջում գովեստի բազմաթիվ խոսքեր կարդալով, տեսնելով, որ երկրպագուներս շատ-շատ են, որոշեցի նորից վերականգնել ելույթներս. նոր ձայնագրությունների եմ պատրաստվում, համերգի եմ պատրաստվում: Ապրիլի 29-ին ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ունեմ մենահամերգ, կենդանի կատարում: Ճիշտ է, դժվար է Հայաստանում համերգ կազմակերպելը, բայց ես ամեն ջանք գործադրում եմ: Չունեմ հովանավոր, ինքս եմ ամեն ինչ անում: Իմ բնավորության մեջ չկա խնդրել, զանգել, ինչ-որ հովանավոր գտնել: Շատ գողտրիկ համերգ է լինելու, որովհետեւ ես ընդգրկելու եմ մեր մոռացված շատ գեղեցիկ, քնքուշ երգեր, մանկության տարիների երգեր անգամ, որոնք ես լսել եմ մեր մեծերից:

- Ձեր գնահատմամբ, այսօր երգարվեստի ասպարեզը ո՞ւմ է տրված:
- Դրամագլխին: Կգա ժամանակ, ամեն ինչ կշտկվի, կընկնի իր տեղը: Հիմա եղավ այս 20 տարվա պահը: «Պահ» եմ ասում ես: Դա պատմության համար անչափ կարճ ժամանակաշրջան է, բայց այդ ժամանակաշրջանը շատ բան հասցրեց անել: Մեր ժողովրդի ականջը լցրեց այդ աղբով, պարսկական, արաբական ուղղվածություն ունեցող երգերով: Պետք չէ երաժիշտ լինել` դա զգալու համար: Մեր ժողովրդի ականջը նախկինում սովոր էր հրաշք երգիչների` Արմենակ Տեր-Աբրահամյան, Շարա Տալյան, Օֆելյա Համբարձումյան, Լուսինե Զաքարյան, Գոհար Գասպարյան: Դրանք են մերը: Բայց ես ուրախ եմ, որ գեղեցիկ ծիլեր նորից կան: Երիտասարդության մեջ կան ճիշտը գնահատողներ, համեմատություններ են արդեն անում: Մի քիչ ազատամիտ են արդեն մեր երիտասարդները, արդեն կարողանում են տարբերակել:

- Պարբերաբար հանդես եք գալիս բարեգործական համերգների ժամանակ: Իսկ ի՞նչ եք կարծում, մեր երկրի իշխանությունները անհրաժեշտն անո՞ւմ են, որպեսզի անապահով այդ մարդիկ արժանապատիվ կյանքով ապրեն ու ավելի քիչ բարեգործությունների կարիք զգան:
- Վերջերս ինձ հրավիրել էին փաստագրական ֆիլմի պրեմիերայի: Այդ ժամուկեսում 10-11 փոքրիկ ֆիլմ դիտեցի, նրանց կյանքը ես տեսա, զարմացա, որ ունենք այդպես ապրող մարդիկ: Ճիշտ է` լսել էի, բայց որ ազատամարտիկը, երեխաներն ապրեն այդ պայմաններում, ես չէի պատկերացնում: Գիտե՞ք ինչ, պետք է առաջին հերթին հենց նման մարդկանց լավ պահեն: Ինձ հրավիրում են բարեգործական համերգների, ես չեմ մերժում, ես գնում եմ, բայց նման մարդկանց մասին հոգածությունը չպետք է թողնել անհատների վրա: Դա պետք է առաջին հերթին կառավարությունն անի, ինչպես այլ երկրներում: Գիտե՞ք, դրսում նա, ով պատերազմի մասնակից է, մինչեւ կյանքի վերջը ապահովված է: Առաջիկա բարեգործական համերգով, որ լինելու է ապրիլի 18-ին, երեխաների համար ենք հոգում, որոնք տետր, պայուսակ եւ կոշիկ չունեն, որպեսզի դպրոց գնան: 21-րդ դարում դա խայտառակություն է: Մենք Սուդանից ենք խոսում կամ, չգիտեմ, աֆրիկյան մյուս երկրներից: Իմ աշակերտուհիներից մեկը բնակվում է Մարոկկոյում: Ասում է` եթե դու կարողանում ես ինչ-որ մի գործ անել, ուրեմն` դրա համար վարձատրվում ես եւ կարող ես շատ լավ ապրել, կարող ես քո մեկ ամսվա աշխատավարձով գնալ մի որեւէ տեղ հանգստանալ: Նման բան հիմա կարո՞ղ է մեր ժողովուրդը: Չի կարող: Գոնե այսքան տեսանելի կոնտրաստ չպետք է լինի: Թող էլի լինի, թող ղեկավարությունը էլի լավ ապրի, բայց այսքան ուռճանալ եւ այսքան ագահությո՞ւն, ես չեմ պատկերացնում: Ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Կարծում եմ` մարդու մեջ քարացած ինչ-որ մի բան կա: Կոշտացել է մարդկային հոգու այդ կաղապարը:

- Իսկ ո՞վ պիտի փոխի այդ վիճակը եւ ինչպե՞ս:
- Գիտե՞ք ինչ, ա՛յ ասում են` հեղափոխություն: Կամ` հրաբուխը վերցնենք: Այնքան իր մեջ այրումները կուտակում է, վերջում պայթյուն է լինում: Ինձ թվում է` ինչ-որ պայթյուն պետք է լինի, այդ ջերմությունը, տակի այդ կրակը, որ այրում է մարդկանց հոգին, պետք է հասնի մինչեւ կոկորդները, ու ինչ-որ պայթյուն տեղի ունենա: Մենք էլ բնության մի մասնիկ ենք, այդ նույնը մեզ հետ էլ է պատահելու: Մարդը երկար չի կարող դիմանալ այս պրոցեսին: Ոնց որ դեգրադացիայի  գնանք: Ես մի քանի տարի առաջ դպրոցում վերականգնվեցի, որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի, 20 տարի առաջ հյուրախաղերի պատճառով հեռացել էի դպրոցից, չէի կարողացել համատեղել: Բայց տեսա, որ 20 տարի առաջվա եւ հիմիկվա դպրոցի միջեւ սարեր-ձորեր կան: Երեք ամսից ավելի չկարողացա դիմանալ, որովհետեւ հիմա երեխաներին սովորեցնում են մատնել: Նրանք պետք է դասղեկին ասեն, դասղեկն էլ` տնօրենին: Հոգիները ամպուտացիայի են ենթարկում:

- Առաջիկայում Ազգային Ժողովի ընտրություններ են լինելու, այս օրերին կյանքը կարծես դրանով է լցված: Նախընտրական զարգացումները ձեզ հիմք տալի՞ս են մտածելու, որ ընտրություններն արդար կանցնեն:
- Բացարձակապես: Ա՛յ հիմա ես տեսնում եմ ձվեր բաժանելը, մեղր, ջեմեր, չգիտեմ ինչ, էդ պատգամավորների քնելը, ուրիշի տեղը կոճակ սեղմելը: Այդ ամեն ինչը հիասթափություն է առաջացնում մեր կառավարության նկատմամբ: Հավատ չկա:

Տպել
1241 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին