63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է. Փաշինյանը հանձնարարական է տվել ԱՍՀ նախարարին

03/12/2025 schedule13:01

«2018 թվականի համեմատությամբ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106 հազար 697 մարդով՝ 19 տոկոսով: Ընդ որում՝ ինչի՞ եմ գոհ նաև մեր աշխատանքից, որովհետև 2018 թվականի հունվարին ՀՀ-ում թոշակառուների թիվն ավելի է եղել, քան աշխատողների թիվը: 555 հազար թոշակառու է եղել, 513 հազար աշխատող»:

Այս մասին Ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԱՍՀ նախարարի առաջ խնդիր է դրել թոշակառուների տնտեսական ակտիվացման ծրագրեր նախաձեռնելը:

«Հիմա մեզ մոտ ինչ ընկալում է, որ 63-ը թոշակի տարի՞ք է․ հա՛, 63-ը թոշակի տարիք է, բայց ես առաջարկում եմ ուրիշ վարժություն անենք. իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը:

Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ մենք թոշակառուների՝ 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք, որովհետև 21-րդ դարում 63-ը ի՞նչ տարիք է, ո՞վ կարող է ասել, 65-ը ի՞նչ տարիք է, 70-ը ի՞նչ տարիք է, 75-ն ի՞նչ տարիք է: Այսինքն՝ մենք պետք է այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու է, ավարտվեց: Ո՛չ, 63-ում կյանքը չի ավարտվում, 63-ում կյանքը սկսվում է, և մենք մեր թոշակառուների կամ ավագ սերնդի մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է որդեգրենք: 63 տարեկան մարդու համար մենք պետք է ստեղծենք լիարժեք ինքնուրույն կյանքով ապրելու հնարավորություն, որովհետև երբ մարդը տնտեսապես պասիվանում է և մնում է տանը, դա իր համար է պրոբլեմ, բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է պրոբլեմ»,- նշել է վարչապետը:

Նա հայտնել է, որ այդ տարիքում մարդը բավականին գիտելիք է կուտակել, և պետության խնդիրը պետք է լինի այդ գիտելիքն իրացնելու համար պայմաններ ստեղծելը:

«63 տարեկանը փոքր և միջին բիզնես սկսելու լավագույն տարիքն է, որովհետև այն գիտելիքի պաշարը, որ կուտակվել է, որևէ մեկը չունի»,- եզրափակել է Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
834 դիտում

Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում. Ծառուկյան

Հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը

Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ»-ին

Ձեր ներդրումը կարևոր է ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի աշխատանքի համար. Ավինյան

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում

Հայրենասիրությունը եղել է պատերին, պլակատներին, կենացներում. չեն հասկանում՝ այն տառապելու մասին չէ. Անդրեասյան

Պուտինի կեցավայրի վրա հարձակվելու՝ Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Զելենսկի

Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել ՌԴ նախագահի պետական կեցավայրի վրա. Պուտինն այդ մասին տեղյակ է պահել Թրամփին

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Սիրիացի ուսանողներն ուսուցում կստանան թուրքական ռազմական դպրոցներում

Եթե այս մարդիկ գան իշխանության, Ղարաբաղի ճակատագիրը Հայաստանին է սպասվում. Էդգար Առաքելյան. տեսանյութ

Դեկտեմբերի 31-ին Երևանում որոշ փողոցներ փակ են լինելու

«Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք. տեսանյութ

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Արսեն Թորոսյանը Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում մասնակցել է ամանորյա միջոցառումներին

ՀՀ-ն իրականացնում է խաղաղության հասնելու իր ծրագիրը, ձեր դերը մեծ է. նախագահն այցելել է սահմանային զորամաս

Հայաստանն ու Թուրքիան կդյուրացնեն վիզաների տրամադրման գործընթացը. ովքեր կարող են ստանալ էլեկտրոնային վիզա

Հայտնաբերվել է «Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուի ռադիոնավիգացիոն վզկապը՝ կտրված և կիսահալված. ԲԸՏՄ

Ավելի քան 36 ժամ է՝ առանց ընդմիջումների անհետաձգելի աշխատանքներ են իրականացվում Երևանում հրդեհված ենթակայանում

Խաղաղության իրական պաշտպանը հենց դուք եք. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է N զորամաս

Աբովյանի ապահովագրական ընկերություններից մեկում հրդեհ է բռնկվել

«Արևմտյան Ադրբեջանի» թատրոնը հյուրախաղերի հրավեր է ուղարկել «Ձևիստ» մանկապատանեկան խմբակին. Հարությունյան

Արագածոտնի թեմի առաջնորդը հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. մանրամասներ

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ռուս-ուկրաինական հակամարտությանը Ադրբեջանի քաղաքացի վարձկանների մասնակցության փաստեր են բացահայտվել

Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը ստում է. խաղում են ձեր վախերի վրա, ուզում են արժեզրկել խաղաղությունը. Ռուբինյան

Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով

Հոպարի գա՞նձն է ձեր ուժեղ ղեկավարը, թե՞ հոպարի պում-պումիկ որդին. Չախոյան

Աբովյանի նախկին համայնքապետը համայնքին պատճառված շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնել է

Վարչապետը պատմել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի և իր նվագակցության պատմությունը

Ինչ գրաֆիկով են աշխատելու Երևանի ավտոբուսները տոնական օրերին. ժամանակացույց

ՆԳՆ ոստիկանությունը և ՓԾ-ն տոնական օրերին կիրականացնեն ուժեղացված ծառայություն․ նախարարը հանձնարարական է տվել

2026 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին. ՔԿԾ

Արմավիրի մարզի Մրգաշատի կամուրջն այսօրվանից բաց է երթևեկության համար. ՏԿԵՆ

«Հետախուզվում է ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար». Լոնդոնը պատվել է Նեթանյահուի նկարներով

Նոր նշանակում՝ Երևանի քաղաքապետարանում

Տոնական օրերին Հանրապետական շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով

Մեղրիի լեռնանցքում բուք է, մի շարք ճանապարհներ փակ են կցորդով բեռնատարների համար

Վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարության վտանգից. Սուրենյան