Ռուբիոն գոհ է Ուկրաինայի խաղաղության ծրագրի հարցով Ժնևի բանակցությունների արդյունքից. նա մանրամասներ է հայտնել

24/11/2025 schedule09:46

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել:

Ըստ նրա՝ մշակվել է «խաղաղության համար թարմացված և կատարելագործված շրջանակային փաստաթուղթ»:

Բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ: Ռուբիոն խոստովանել է, որ դրանք կարող են չավարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ սահմանած հինգշաբթի օրվա վերջնաժամկետով։

Ռուբիոն լքել է Ժնևը և վերադառնում է Վաշինգտոն Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի շուրջ բարձր մակարդակի հանդիպումներից հետո, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային:

«Դեռևս կա որոշ անելիք»,- ասել է նա ուկրաինացի և եվրոպացի բանակցողների հետ հանդիպումից հետո։

Պետքարտուղարը նշել է, որ տեխնիկական քննարկումները կշարունակվեն՝ լավատեսություն հայտնելով, թե «նպատակին կհասնենք շատ ողջամիտ ժամկետներում, շատ շուտով»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է. «Ես ուզում եմ հաստատել՝ մենք շատ արդյունավետ առաջին հանդիպում ունեցանք պատվարժան ամերիկյան պատվիրակության հետ։ Մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցել և շարժվում ենք դեպի արդար և երկարատև խաղաղություն»։

Բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել։ Այնտեղ նշվում է, որ Ժնևի բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները պատրաստել են «խաղաղության վերաբերյալ թարմացված և կատարելագործված շրջանակային փաստաթուղթ»։

Reuters-ի հաղորդմամբ՝ այս հայեցակարգը կարծես Թրամփի վարչակազմի մշակած ծրագրի փոփոխություն է, որը Կիևը և նրա դաշնակիցները չափազանց ձեռնտու էին համարել Մոսկվայի համար։

Համատեղ հայտարարությունը որևէ մանրամասն չի պարունակում խաղաղության ծրագրի 28 կետերի վերաբերյալ, որոնք ներառում են տարածքային զիջումներ և սահմանափակումներ ուկրաինական բանակի համար։

Հայտարարության մեջ ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու նրա «անխոնջ ջանքերի» համար: Կողմերը համաձայնել են «առաջիկա օրերին» շարունակել «աշխատել համատեղ առաջարկների վրա»՝ միաժամանակ պահպանելով կապը եվրոպացի գործընկերների հետ։

Reuters-ը նշում է, որ Սպիտակ տունը նաև առանձին հայտարարություն է տարածել, որում հայտարարվել է, որ խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը ներառում է Ուկրաինայի համար անվտանգության ուժեղացված երաշխիքներ։ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ ուկրաինական կողմը կարծում է, որ խաղաղության ծրագրի ներկայիս նախագիծն արդեն իսկ «արտացոլում է ազգային անվտանգության շահերը» «լրացումներից և պարզաբանումներից» հետո։

Ուկրաինային մտահոգող հիմնական հարցերը «ուշադիր քննարկվել են»,- պնդել է Սպիտակ տունը:

Կիևը մեկնաբանություններ չի արել։

«Ուկրաինական պատվիրակությունը հաստատել է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են իր բոլոր հիմնական հարցերը՝ անվտանգության երաշխիքները, երկարաժամկետ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների պաշտպանությունը, նավարկության ազատությունը և քաղաքական ինքնիշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուբիոն լրագրողներին ասել է, որ մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դերը, սակայն իր թիմը նեղացրել է նախագահ Թրամփի առաջ քաշած 28-կետանոց խաղաղության ծրագրի հետ կապված չլուծված հարցերի շրջանակը։

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ համաձայնության կհասնեն մինչև հինգշաբթի, սակայն ենթադրել է, որ դա կարող է ավելի երկար տևել, մեջբերել է Washington Post-ը։

«Սա կենդանի, շնչող փաստաթուղթ է։ Այն փոխվում է ամեն օր՝ հաշվի առնելով ստացված առաջարկները»,- ասել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ ամերիկյան և ուկրաինական թիմերը կետ առ կետ աշխատում են խաղաղության ծրագրի վրա և կատարում են ճշգրտումներ՝ հարթելով տարաձայնությունները և մոտենալով ինչ-որ բանի, որը կբավարարի և՛ Կիևին, և՛ Վաշինգտոնին։

«Դեռ կան մի քանի հարցեր, որոնց վրա մենք պետք է աշխատենք: Մնացած բաց հարցերը անհաղթահարելի չեն. մեզ պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, քան այսօր ունենք»,- Ռուբիոյի խոսքերն է մեջբերում New York Times-ը։

Այս շաբաթ նախատեսված են լրացուցիչ բանակցություններ, սակայն մանրամասները դեռևս չեն հրապարակվել։

Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները քննարկում են Զելենսկու ԱՄՆ այցելելու հնարավորությունը, որը հնարավոր է արդեն այս շաբաթ, որպեսզի Թրամփի հետ քննարկի խաղաղության ծրագիրը։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ առաջնորդները, ենթադրաբար, կքննարկեն խաղաղության ծրագրի ամենազգայուն հարցերը, ինչպիսիք են տարածքային վեճերը։ Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինայի նախագահի ԱՄՆ այցի հաստատված ամսաթիվ դեռևս չկա։

Չնայած ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները կիրակի օրը հայտարարեցին բանակցություններում զգալի առաջընթացի մասին, Թրամփը քննադատել է Ուկրաինային՝ մեղադրելով նրա ղեկավարությանը անշնորհակալության համար, հաղորդում է New York Times-ը։

«Ուկրաինայի «ղեկավարությունը» որևէ երախտագիտություն չի հայտնել մեր ջանքերի համար, մինչդեռ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից»,- գրել է ԱՄՆ նախագահը իր Truth Social սոցիալական ցանցում։ Եվ սա այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահը գրեթե ամեն օր շնորհակալություն է հայտնում ԱՄՆ կառավարությանը։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի գրառումից հետո Ռուբիոն նշել է, որ լարվածությունը թուլացել է, և ԱՄՆ նախագահը գոհ է Ժնևի բանակցություններում գրանցված առաջընթացից։

Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մտահոգություն են հայտնել Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի և դրա ծագման վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահը ուրբաթ օրը հայտարարել է, որ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, սակայն չի մեկնաբանել առաջարկների էական բնույթը։

Զելենսկին ուրբաթ օրը հայտարարել է, որ երկիրը դժվար ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ կորցնել իր արժանապատվությունը, կա՛մ ռիսկի դիմել կորցնելու իր հիմնական միջազգային գործընկերոջը՝ Միացյալ Նահանգներին։

Ռուբիոն նշել է, որ ծրագրի վերջնական տարբերակը պետք է համաձայնեցվի Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների կողմից, նախքան նախագիծը Ռուսաստան ուղարկելը։

Reuters գործակալությունը և Telegraph-ը բանակցություններից հետո հաղորդել են, որ Կիևի եվրոպացի դաշնակիցներից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավորությամբ ստացել են այլընտրանքային ծրագիր: 

Մասնավորապես ըստ Reuter-ի՝ այլընտրանքային ծրագիրը նախատեսում է ուկրաինական բանակի համար սահմանափակում՝ 800 հազար զինվորով, մինչդեռ ամերիկյան ծրագիրը նախատեսում է 600 հազար զինվոր։

Ամերիկյան ծրագրի հրապարակված տարբերակը, բացի ուկրաինական բանակի կրճատումից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելուց, նախատեսում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի շրջանի այն մասից, որը նրանք ներկայումս վերահսկում են, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում առաջնագծի սառեցում: Երկու շրջաններն էլ մասամբ օկուպացված են Ռուսաստանի կողմից: Դրա դիմաց Կիևը պետք է ստանա «հավաստի անվտանգության երաշխիքներ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1031 դիտում

Այդ թեմային չեմ կարող առանց էմոցիաների արձագանքել, ներողություն եմ խնդրում. վարչապետը՝ մետրոյի միջադեպի մասին

Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Իսրայելը հայտարարել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին

Վրաստանում հրաժեշտ են տալիս համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին. լուսանկարներ

Ճամբարակում «BMW»-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում

Բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց պետք է արտահայտվի մեր գործողություններով

Վարչապետը ժինգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին

Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են

Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան՝ պատրիարք Իլյա II-ի hուղարկավորությանը

Սուդանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 64, վիրավորվել՝ 89 մարդ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ

Տարածված լուրը, իբր, ընտրությունների հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, սուտ է և աբսուրդային. ԱՆ

Լոռու մարզում ավտոմեքենա է հրդեհվել

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով քանի անձ է դիմել դեսպանություն և վերադարձել

Այսօր Երևանում ենք. Նիկոլ Փաշինյան

Իրանցիները կոտրել են Իսրայելի՝ աշխարհում լավագույնը համարվող «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանությունը

Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Կոֆե կենտրո՞ն. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն

Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է