Երևան
12 °C
«Անկախ դիտորդը» 4 կազմակերպությունների կազմով շարունակում է դիտորդություն իրականացնել Վաղարշապատի խոշորացված համայնքում։
Ժամը 18։30-ի դրությամբ դիտորդներն արդեն եղել են բոլոր ընտրական տեղամասերում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Արձանագրել ենք 20 խախտում, որոնցից ընթացակարգային է եղել 9-ը։ Խախտումներից 15-ը տեղամասի ներսում էր, 5-ը՝ մերձակա տարածքում։ Ըստ էության, առանձնահատուկ և հիշարժան էին հետևյալները. 14/20 տեղամասում ընտրողը փորձել է բաց քվեարկել, և դիտորդը դիտողություն է արել, որից հետո ընտրողը վրդովվել և հեռացել է։ Ընտրական հանձնաժողովը որոշել է, որ պետք է քվեաթերթիկը մարի և պատռված գցի քվեատուփի մեջ։ Մենք քննարկեցինք և եկանք եզրակացության, որ դա հանցակազմ չի պարունակում, բայց խնդրահարույց պահվածք է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունն ենք այդ դեպքին հրավիրել։ 14/37-ում նման մի իրավիճակ է եղել։
14/29-ում մի քիչ կուրիոզ իրավիճակ է եղել այն առումով, որ ինչ-որ մի պահի պարզվել է, որ քվեատուփը կապարակնքված չէ։ Երբ մեր դիտորդը փորձել է հասկանալ՝ ինչու կապարակնքված չէ, հանձնաժողովի նախագահն ասել է, որ իրեն «Հայաքվեի» դիտորդներն են ասել չկապարակնքել։
Երկու տեղամասերում՝ թիվ 23-ում և 25-ում, արձանագրվել է «Հաղթանակ» դաշինքի 3 վստահված անձերի միաժամանակյա գտնվելը»,- նշել է նա։
Իոաննիսյանի խոսքով՝ եղել են այլ անձի փոխարեն քվեարկության ահազանգեր 5 տեղամասերից։ «Մասնավորապես այնպիսի ահազանգեր, որոնք հրապարակային համացանցում եղել են, եղել են թիվ 10, 34, 38, 36, 46 ընտրական տեղամասերից։ Մեր դիտորդներն այցելել են այդ բոլոր տեղամասերը։ Երկուսը ես անձամբ եմ այցելել և պարզել, որ ոչ մի դեպքում այլ անձի փոխարեն քվեարկություն չկա։ Ի՞նչ է իրականում եղել. ընտրողը եկել է, էլեկտրոնային գրանցման սարքով անցել է, սարքը կանաչ լույս է վառել, քվեարկության կտրոնը տպվել է, բայց երբ ընտրողը փորձել է ստորագրել, պարզել է, որ իր անվան դիմաց կա ստորագրություն։ Ի՞նչ են պարզել հանձնաժողովներում դիտորդների և վստահված անձանց ներկայությամբ և կոնսենսուսային համաձայնությամբ. այն, որ վերևի կամ ներքևի տողի ընտրողը պատահաբար սխալ տողում է ստորագրել։ 46-ում մի քիչ ուրիշ իրավիճակ է եղել. ընտրողը ինքը քվեարկել է, հետո իր հարազատին օգնելու ցանկություն է հայտնել, ասել են՝ գնա գրանցվի գրանցամատյանում որպես օգնող, նա պտտվել և գնացել է էլեկտրոնային սարքի մոտ, որ նորից գրանցվի. սարքն էլ ասել է՝ դու քվեարկել ես, կարմիր լույս է վառվել։
Թիվ 34-ում հիմա իրավապահ մարմիններն են ստուգում իրականացնում»,- նշել է Իոաննիսյանը:
«Առավոտյան նկատվում էր ոստիկանների թերհրահանգավորման դրսևորումներ, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողները հաճախ տեղյակ չէին, որ ոստիկանական տեղամասից դուրս իրենք իրենց գործառույթները պետք է անեն՝ անկախ հանձնաժողովի նախագահի հրավերից։
Երկրորդն այն է, որ ԸՕ կարգավորումները ենթադրում են, որ որևիցե մեկը տեղամասի մուտքի մոտ շարունակական գտնվելու իրավունք չունի, և ոստիկանները դրանից հաճախ անտեղյակ են»,- նշել է Դանիել Իոաննիսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԵՄ արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ․ չենք թողնի՝ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը
Մեր հերթական դասի օրն էր Կառավարման ակադեմիայում․ վարչապետ
Ռուսաստանցի օլիգարխի բարեկամները սկսել են անցնել բարեկրթության սահմանները, մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
Դա մեր պատերազմը չէ․ ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց․ Կալաս
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևան-Աստանա ռազմավարական գործընկերությանը
Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ․ քաղաքագետն ասել է՝ ինչու և կանխատեսումներ ներկայացրել
Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Ալիռեզա Թանգսիրի
Ողջ ընդդիմության համար հավաքական ընդդիմադիր վարչապետի թեկնածուն անգամ անքննելի է․ Հակոբյան
Ովքեր կփորձեն կրկին գողանալ ՀՀ քաղաքացու քվեն, պետք է իմանան՝ նրանց սպասվում է պետության խիստ պատիժը․ Ղազարյան
Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է․ միանալու են 2 օլիգարխները
Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկն անչափահաս է
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեության համար կարող են ստանալ պետական աջակցություն․ քայլեր
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին
Ծառուկյանն ու Կարապետյանը ձայները զամբյուղի մեջ կհավաքեն, գեներալ-գուբերնատոր կնշանակեն Քոչարյանին
Հրադադար չենք խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական․ Արաղչի
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով
Չարենցավանում ջերմոց է փլուզվել․ տուժածը հոսպիտալացվել է
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերի բարելավման քայլերը
Փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
Մարդիկ, որոնք եղել են պայթեցնողների իշխանության անբաժան մասը, ուրիշ բան չեն էլ կարող անել․ Կոնջորյան
Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը
Տգետ են ու արիշ-վերիշների մեջ. Սամվել Կարապետյանը որևէ տարբերակ չունի վարչապետ լինելու. տեսանյութ
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ ՀԷՑ-ը պարզաբանել է
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը
Հարկադրել են հաշվառվել «Մեր ձևով»-ի անդամ, 2026-ին ընտրել իրենց թեկնածուին, եթե ոչ, սպառնացել պայթեցնել տունը
Գարունը ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց անտառապետն ու անտառապահը կաշառք են ստացել. նախաքննության ավարտ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 16-ին
Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ
Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից. Ժաննա Անդրեասյան
Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Մեկը՝ Թբիլիսիից, մյուսը՝ Կրասնոդարից. հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT