Երևան
12 °C
Իհարկե, առնվազն կծաղրեի: Բայց, ահա, որպես Հայ ազգային կոնգրեսի համակիր` ինձ կաշկանդված էի զգում «էլի փիս կոնգրեսականները խփում են խեղճ Րաֆֆուն» տիպի մեղադրանքների առջեւ: Մտա ֆեյսբուք եւ խորհուրդ հարցրի ոչ կոնգրեսական ընկերներիցս: Ասացին՝ գրիր: Գրում եմ:
Հայ քաղաքական դաշտը շարունակում է արտադրել դատարկ տեքստեր, եւ դա ամենեւին էլ երկրորդական խնդիր չէ, քանի որ քաղաքականությունը սկսվում է տեքստերից: Բոլորիս նպատակն է, որ մեր խոսքը լինի առավելագույնս կազմակերպված եւ մտածված, յուրաքանչյուր բառ՝ հստակեցված եւ պատասխանատու: Առավել կարեւոր է այս սկզբունքին հետեւելը ցանկացած ուժի համար, որը փորձում է ձեւակերպել այլընտրանքային տեսլականներ: Է՛լ ավելի կարեւոր է հստակ խոսքը քաղաքական առաջնորդի համար: Կարելի է նույնիսկ ասել, որ քաղաքական առաջնորդի հիմնարար գործառույթը հենց խոսքի ձեւակերպման եւ սահմանման ոլորտում է:
Հայ իշխանամետ քաղաքական ուժերը հիմնականում սնվում են դեռ սովետական շրջանից ժառանգած պաշտոնական ձեւակերպումների լեզվի մնացորդներից: Ընդդիմադիր դաշտում վիճակն ավելի խայտաբղետ է: Մյուսներից տարբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական լեզուն, որը, որեւէ կապ չունենալով սովետական անցյալի հետ, միեւնույն ժամանակ հրաշալի կերպով ներգծվում է հետսովետական դատարկ տեքստերի շրջարկի (կոնտեքստի) մեջ: Եւ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ պարոն Հովհաննիսյանն օգտագործում է հնաոճ կամ գրքային դարձվածքներ (եթե խնդիրը միայն ոճը լիներ, կլինեի դրա պաշտպանների առաջին շարքերում): Մեր փորձից գիտենք, որ գրական բարձր ոճի քաղաքական խոսքը, եթե կազմակերպված է հստակ բովանդակային առանցքի շուրջ, ոչ միայն չի զիջում մնացած ոճերին, այլեւ է՛լ ավելի ազդու է հասարակական իրականություն ստեղծելու եւ փոխելու խնդրում: Իրական խնդիրն այն է, որ Ր. Հովհաննիսյան քաղաքական գործչից տարիների ընթացքում այդպես էլ չլսեցինք որեւէ հստակ ասելիք: Սկզբում՝ դեռ 2005-ից դա պատահականություն էր թվում, հետո աստիճանաբար հստակեցվեց խնդրի օրինաչափ լինելը: Թվում էր, թե 2011-ի հացադուլի ժամանակ ձեւակերպված «պահանջները» կամ ավելի ճիշտ` որպես պահանջ հրամցված ընդհանուր բնույթի հասկացություններն ու դատողությունները («ձայն բազմաց՝ ձայն Աստծո», «Հայաստան» եւ այլն) քաղաքական չասելիքի գագաթնակետն էին: Սակայն գագաթնակետը մեզ սպասում էր սույն թվականի մարտի 27-ին: «Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն» եւ ստորագրություններից առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյան (եւ 70 հոգուց ավելի այլք):
Պատկերացրեք, եթե տեքստի մեջ գրված լիներ այլ անուն, ասենք՝ Պողոս Պողոսյան, եւ ստորագրված լիներ նույնպես՝ Պողոս Պողոսյան: Ի՞նչ խորհուրդ կտայիք մարդուն կամ նրա բարեկամներին, որը, ստորագրելով, համաձայնում է այն մտքի հետ, որ ինքը մարմնավորում է քաղաքական, մարդկային եւ էթիկական որակներ (ի դեպ, հատուկ «հանգույն» տիպի գրքային բառերի սիրահարների համար նշեմ, որ էթիկականը հայերեն` բարոյականն է): Չասեմ, չէ՞, ինքներդ կկռահեք՝ ի՛նչ նկատի ունեմ: Եւ սա ասում եմ ոչ թե «կպնողական», այլ ամենայն լրջությամբ եւ մտահոգությամբ: Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք. ըստ տեքստի՝ Հովհաննիսյանը ոչ թե պարզապես կրողն է այլազան որակների, այլ դրանց մարմնավորումը: Եթե ինչ-որ մեկը կրում է այսինչ որակները, ապա նշանակում է, որ դրանք ունեն ինքնուրույն գոյություն` կրողից դուրս: Կրում ենք, օրինակ, շորերը: Բայց եթե մեկը մարմնավորում է այսինչ որակը, ուրեմն որակը մարմին՝ միս ու արյուն, շոշափելի տեսք է ստանում հենց տվյալ մարդու միջոցով: Այլ կերպ ասած՝ որակն ու ենթական (սուբյեկտը) նույնանում են (թե ի՛նչ աստիճանի նույնությամբ, երեւի արդեն լեզվաբանները... չէ, ավելի լավ է` աստվածաբաններն ասեն): Ի դեպ, ենթադրում եմ, որ Ր. Հովհաննիսյանը ոչ միայն ստորագրել է այս տեքստը, այլեւ ինքն էլ գրել է կամ առնվազն խմբագրել, քանի որ արտահայտվելու նման ոճն ամբողջ Հայաստանում բնորոշ է, թերեւս միայն իրեն: Հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ աստիճան է ծանրանում դեպքը, եթե այս ենթադրությունն էլ ճիշտ դուրս գա: Սերժական Թեւանի ընդգրկումը «Ժառանգության» ցուցակի մեջ կարող է անմեղ խաղ թվալ նման զարհուրելի... «համեստության» համեմատ: Այսպիսի տեքստեր Հայաստանում գոնե պաշտոնապես չեն հնչել, թերեւս, բրեժնեւյան, եթե ոչ՝ ստալինյան ժամանակներից ի վեր:
Ի՞նչ է կատարվում: Ժամանակն է արձանագրել, որ գործ ունենք հայաստանյան քաղաքական դաշտի հերթական, թեկուզ ինչ-որ տեղ շատ յուրահատուկ ֆանտոմի հետ: Ր. Հովհաննիսյանի քաղաքական քայլերը համահունչ են նրա քաղաքական խոսքին՝ բոլորը գտնվում են «վիրտուալ» դաշտում: Չասելիքը համապատասխանում է չանելիքին՝ պատգամավորական մանդատից հրաժարում-հետ վերցնում, քաղաքական ծոմ` այդպես էլ չհստակեցված նպատակներով ու հետեւանքներով, մեծամասնականով առաջադրում-հրաժարում: Ցավոք, ոմանք դեռ ընկալում են այս գործչին որպես այլընտրանք ներկա իշխանությանը կամ ներկա ընդդիմությանը: Այլընտրանք, այդ թվում՝ ընդդիմությանը, փնտրելը ցանկացածի իրավունքն է, սակայն պետք է գիտակցել, որ Ր. Հովհաննիսյանի գործունեությունը արդեն անցնում է վտանգավորի սահմանը եւ կասկածելի է նույնիսկ զուտ բժշկական տեսակետից (Աստված ների, եթե սխալվում եմ այս ենթադրության մեջ): Չեմ բացառում նաեւ, որ այս ամենի վախճանը ծանոթ է՝ ՀՀԿ համամասնական ցուցակի համապատասխան տեղում հայտնվելը` մի պայծառ օր: Գեղամյանի, բանի նման:
Հ.Գ. Ցավոք, տեղ չունեմ անդրադառնալու «Ուխտ»-ի մնացած մասերին, որոնք նույնպես էական են «ի՛նչ է քաղաքական չասելիքը» թեմայի շրջարկում: Բայց այդ կարգի մանրամասների մասին, թերեւս, հետընտրական մի որեւէ ավելի հանգիստ փուլում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետ կբարձրանա 4-5 աստիճանով․ անձրև և ամպրոպ կլինի
Ի վերջո, ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ինչ խափանեց նա, և ինչու հասկացավ ու ընդունեց նրան ժողովուրդը
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը պետք ա նստի, ձև չկա․ Փաշինյան․ տեսանյութ
Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում
ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա
Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքների վերամեկնարկի արարողությունը
Կալուգացու պաշտպանը մանկապիղծ Էփշթեյնի փաստաբանն է եղել․ Թորոսյանը նամակագրություն է հրապարակել․ տեսանյութ
Արտասահմանյան հեռախոսահամարներով հաղորդագրություններ են ուղարկվում, անտեսեք․ ՆԳՆ կիբեռոստիկանություն
Յունիսպորտը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
Ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում․ ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն․ Պապիկյանը՝ Կարապետյանին
Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին․ Մակրոն-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ամալյան ու Գայանեն 100-նոց են. «Ուժեղ Հայաստան»-ի Ալավերդու պատասխանատուն կաշառք է բաժանել. նոր ձայնագրություն
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան
Սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի տղաս զոհվեց, 2-ը հիմա պայմանագրային են, շնորհակալ եմ խաղաղության համար. քաղաքացին՝ Փաշինյանին
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից»
Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տեսանյութ է տարածել, որում անհայտ անձը սուտ տեղեկություն է հայտնում. ՊՆ
Հայաստանում ընտրություններից առաջ Կրեմլի օգտին աշխատող ապատեղեկատվական արշավը մեծ ծավալ է ստացել. Euronews
Փոփոխություններ 2026թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման կարգում
Սև թութը հասել ա, ով չի վանկարկում, բարձրանալու ա, քաղի. Փաշինյանը՝ թիմակիցներին
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor
Գործակալները և նրանց օտարերկրյա տերերը փորձում են ինչ-որ կերպ մեզ տրամադրել Հայաստանի դեմ. դա նրանց չի հաջողվի
Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան
Քանի աշակերտ կավարտի դպրոցն այս տարի. Անդրեասյանը մանրամասներ է հայտնել
Ռոսսելխոզնադզորն արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների նկատմամբ
Պարոն վարչապետ, խնայեք Ձեզ․ հեռավոր Ավստրիայից, Բելգիայից բոլոր հայերը սատարում են Ձեզ. քաղաքացին՝ վարչապետին
Եվս 12 անդամ դուրս կգա ցուցակից. ինչու են «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ինքնաբացարկ հայտնում
Հարբած տղամարդը կանչի վայր մեկնած շտապօգնության անձնակազմի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. նա ձերբակալվել է
«Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կրակոց կարձակվի. զորահանդեսի նախապատրաստություններ են
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը Հայաստանից հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
Վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վկայականների վերականգնման համար նախագիծը դրվել է քննարկման
Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համար Հայաստան-Թուրքիա համատեղ նիստ
Հնդիկները շնորհակալ են, որ ՀՀ-ն այսքան խաղաղ ու ապահով է. քաղաքացին՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT