Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թեհրանում հանդիպել է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալի Օմիդիի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի զարգացման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև գործընկերությունն ունի խորքային նշանակություն ոչ միայն կրթության և մշակույթի, այլև սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է լավագույն փորձի փոխանակումը և շահագրգռված է համատեղ նախաձեռնությունների շարունակական զարգացմամբ։

Անդրադառնալով համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և փորձի փոխանակումը: Կարևորվել է հատկապես սպորտի ոլորտի կառավարման, ֆեդերացիաների գործունեության կազմակերպման, մարզական ենթակառուցվածքների զարգացման ու մարզիկների աջակցման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է խոշոր միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն և այս համատեքստում ողջունել է իրանցի մարզիկների մասնակցությունը այդ մրցաշարերին:
«Նման մրցաշարերին մասնակցությունը դառնում է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության խթանման հավելյալ հնարավորություն՝ ներգրավելով բազմաթիվ մարզասերների: Նման միջոցառումները հրաշալի առիթ են մարդկանց միջև կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու առումով»,- ասել է նա:
Անդրադարձ է եղել նաև շախմատի զարգացմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանն առաջին երկիրն է, որը շախմատի ուսուցումը՝ որպես պարտադիր առարկա, ներառել է հանրակրթական դպրոցներում:

Ահմադ Դոնիամալի Օմիդին բարձր է գնահատել հայաստանյան պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ Իրանը կարևորում է սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման շարունակականությունը։ Նա ընդգծել է հատկապես շախմատի բնագավառում հայաստանյան փորձի ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրությունը: Անդրադարձ է եղել նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, ձյուդո մարզաձևերում համագործակցության խորացման հնարավորություններին: Նրա դիտարկմամբ՝ տարբեր մրցաշարերում հայ և իրանցի մարզիկների մասնակցությունը նպաստում է ոչ միայն մարզական արդյունքների բարձրացմանը, այլև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալի Օմիդիի հետ հանդիպմանը քննարկվել են նաև երիտասարդության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում գործող երիտասարդական կենտրոնների և Իրանում գործող երիտասարդական տների միջև համագործակցության հաստատման, ինչպես նաև համատեղ երիտասարդական ֆորումների անցկացման հնարավորություններին վերաբերող հարցերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT