Կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման, վճարման նոր համակարգ

28/08/2025 schedule16:16

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ:

Այս մասին տեղեկացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և համապատասխանաբար նշանակել նպաստները։

Նոր կարգավորումներով՝

· թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ էլեկտրոնային առողջապահական համակարգում բացվելու է անաշխատունակության թերթիկ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվելու է Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող համապատասխան տեղեկատվական համակարգ,

· էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված անձի անաշխատունակության վերաբերյալ տեղեկատվությունն ինչպես անաշխատունակության թերթիկը բացելիս, այնպես էլ փակելիս Միասնական սոցիալական ծառայությունն ինքնաշխատ եղանակով կփոխանցի ՊԵԿ-ին, որն իր հերթին տեղեկատվությունը հասանելի կդարձնի գործատուին,

· անաշխատունակության թերթիկը փակելուց հետո ՊԵԿ-ից ինքնաշխատ եղանակով կստացվեն նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ (նախորդող 12 ամսում անձի ստացած եկամուտների վերաբերյալ),

· ստացված տվյալների հաշվառմամբ ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը կրկին ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար),

· նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ Ընդ որում՝ բանկի ընտրությունը քաղաքացին կատարելու է անաշխատունակության թերթիկ բացելիս։ Եթե քաղաքացու ընտրած բանկում վերջինս ունի գործող հաշիվ (չի հանդիսանում ավանդային կամ վարկային հաշիվ), ապա նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է այդ հաշվին։ Եթե քաղաքացին իր ընտրած բանկում չունի գործող բանկային հաշիվ, ապա բացվելու է նոր միանվագ դրամական վճարների հաշիվ, և նպաստի գումարը վճարվելու է այդ հաշվի միջոցով,

Չաշխատող անձանց մայրության նպաստը ևս նշանակվելու է նոր համակարգի միջոցով էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տվյալների հիման վրա։

Նոր ստեղծված համակարգի միջոցով նպաստը հաշվարկելուց և վճարման փոխանցվելուց հետո անձին այդ մասին կծանուցվի, իսկ հաշվարկված նպաստի (այդ թվում՝ նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական եկամտի չափի) վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ e-social.am ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակում գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։

Այսպիսով, եթե անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո, ապա քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ գործատուին ներկայացնելու կարիք չի ունենա։

Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացվում է միայն այն դեպքերում, երբ նպաստը պետք է վճարվի՝

· որպես մահվան պատճառով չվճարված գումար, կամ

· դատական ակտի հիման վրա, կամ

· այն անձին, որի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման։

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և վճարում էր նպաստը, որից հետո գործատուին պետական բյուջեից փոխհատուցվում էր նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1805 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից