Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ կաթողիկոսի վերջին ուղևորություններին ու մի շարք փակագծեր բացել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ահա, թե ուր և ինչու գնացիր, Գարեգի՛ն Բ․․․
Որևէ մեկիս համար գաղտնիք չի եղել Արցախը բռնազավթելու հարցում Բելառուսի ու նրա նախագահի՝ Ադրբեջանին ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցությունը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու նրա երկիրը, լինելով պուտինյան Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ /ինչպես և Հայաստանը/, «խելքը հացի հետ չէր կերել» նպաստելու համար մի հակամարտության ստատուս-քվոյի փոփոխությանը, եթե Ռուսաստանը և Պուտինը չցանկանային։
Ի վերջո, ՀԱՊԿ-ը ուներ և ունի «Կովկասյան ուղղություն», որն ամրագրվել է նրա ամենատարբեր փաստաթղթերով՝ միացյալ ՀՕՊ-ից մինչև մնացածը, և որտեղ միակ դերակատարը Հայաստանն է, և Բելառուսն առանց Պուտինի թույլտվության ոչ միայն չէր ցուցաբերի քաղաքական աջակցությունը Ադրբեջանին, թեկուզև Մեհրիբան Ալիևիայի սիրուց դրդված, այլև ռազմական օգնություն․․․ Ի վերջո, առանց Պուտինի գիտության Արցախյան ստատուս քվոն խախտելը կարող էր հղի լինել հենց ՀԱՊԿ-ի համար, եթե, օրինակ, Հայաստանը պաշտոնապես մտներ պատերազմի մեջ, ինչպես սպառնաց Սերժ Սարգսյանը 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի նախավերջին օրը․․․ Ասել կուզեմ՝ Բելառուսի ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական աջակցությունն Ադրբեջանին Արցախը բռնազավթելու գործում ո՛չ տեսականում, ո՛չ գործնականում չէր կարող լինել առանց Պուտինի համաձայնության․․․
Բելառուսի աջակցությունն Ադրբեջանին բացարձակ նույն օպերայից է, ինչ Բաքվին Թուրքիայի և Իսրայելի ցուցաբերած աջակցությունը /երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայիս ԳՇ պետին «Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունից անհանգստացող» Պուտինը թույլատրել էր 44-օրյա պատերազմի երկրորդ տասնօրյակում նստել Ադրբեջանի ԳՇ-ում ու ղեկավարել պատերազմը/, որոնք երկուսն էլ թույլատրված էին Մոսկվայի կողմից։
Դեռևս 2016թ․-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ինքս քանիցս իմ հրապարակային ելույթներում հիմնավորել եմ, թե ինչու է Ռուսաստանը թույլատրել Ադրբեջանին օգտվել բելառուսական, թուրքական «փոդրաթից»՝ Արցախը զավթելու համար։ Պրոբլեմն ու պատճառը չափազանց մերկ երևացին բուն քառօրյա պատերազմի ավարտից հետո Պուտինին ուղղված Ալիևի հանդիմանությունից, որ Մոսկվան չթողեց պատերազմով վերցնել Արցախը, բայցև բավարար ճնշում չի գործադրում Երևանի վրա՝ խաղաղ եղանակով Արցախը վերադարձնելու համար, իսկ Հայաստանում աստիճանաբար աճում էին հակառուսական դժգոհությունները, ու կասկածի տակ էր դրվում Հայաստանի համար Ռուսաստանի դաշնակից լինելը, Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկա այցելության ժամանակ Հայաստանի ժողովրդի անունից մտահոգություն էր հայտնում Պուտինի կողմից Ադրբեջանին ռուսական զենքով զինելու կապակցությամբ։ Սրան էլ գումարած քառօրյա պատերազմից հետո Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակայնորեն բացատրություն պահանջելը՝ «բացատրեք, թե սա ինչու տեղի ունեցավ» /տեսանյութը առկա է համացանցում ու ՀՀ նախագահի կայքում․․․/:
Այսպիսի իրավիճակում, երբ Ռուսաստանը չէր ցանկանում կորցնել «հին դաշնակից» Հայաստանին, բայց ուզում էր ձեռք բերել «նոր դաշնակից Ադրբեջանին», ստիպված էր կեղտոտ և սև գործն անել այլոց ձեռքերով ու թույլատրել, անգամ խնդրել Լուկաշենկոյին ՀԱՊԿ-ի անդամի անունից աջակցել Ադրբեջանին, նրան տրամադրել մահացու զենք՝ Արցախում հայերի դեմ օգտագործելու համար, անգամ թույլատրել ու «աչք փակել» ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գեներալիտետին, հրահանգիչներին նստել Ադրբեջանի գլխավոր շտաբում ու ղեկավարել մարտը․․․
Դե Իսրայելի մասին չասեմ․ եթե այսօր Իրանի հոգևոր իշխանության բարձրագույն մարմիններից մեկի՝ նպատակահարմարության խորհրդի անդամն է մեղադրում նրա համար, որ Ռուսաստանը մայիսյան պատերազմում ոչ միայն դավաճանել է իր դաշնակից Իրանին ու նրան «չի պաշտպանել», այլև ավելին՝ Իրանի դեմ Իսրայելի պատերազմի շրջանում կարևոր տեղակատվություն, կոորդինատներ է փոխանցել Իսրայելին, ապա չխոսենք Ադրբեջանին ԶՈՒ-ին ռուսական կոնտինգենտի փոխանցած տեղեկատվության մասին, կամ չխոսենք, թե որքանով էր Ռուսաստանի շահերից բխում, որ ժամանակին Իսրայելն էլ զինի Ադրբեջանին․․․ Մի խոսքով՝ Ռուսաստանին կեղտոտ գործիքներ էին պետք հայերի հարցը լուծելու համար, որ հայերը իրենց հերթական ողբերգության համար չմեղադրեն Ռուսաստանին, այլ մեղադրեն Իսրայելին, Թուրքիային, անգամ Բելառուսին, Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ իրեն․․․ Իհարկե, ստորագույն ծրագիրը մասամբ կատարվեց․․․ Արցախը մեր ձեռքից խլեցին, բայց հայ ժողովրդին չկարողացան համոզել, որ Արցախը կորցվել, «վաճառվել» է Հայաստանի իշխանությունների կողմից․․․ Այստեղ ռուսական ու նրանց հայաստանյան պրոպոգանդան ու հիբրիդային զորքերը չկարողացան խոշոր առումով պատկեր փոխեն․․․
Այսօր Հետքը հրապարակել է մի փայլուն հետաքննություն (https://hetq.am/hy/article/176396), որը նրա հետաքննող լրագրողները իրականացրել են իրենց գործընկեր Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և «Բյուրո Մեդիա»-ի հետ համատեղ։ «Բյուրո Մեդիա»-ն հիմնել են վտարանդի բելառուս լրագրողներ, որոնց ձեռքում հայտնվել են զենք արտադրող բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունից արտահոսած էլեկտրոնային նամակները և ներքին զեկույցները, որոնք նկարագրում են, թե ինչպես է Բելառուսն օգնել Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը:
Հետքի լրագրող Վահե Սարուխանյանի ու նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Յարոշևիչ համատեղ հետաքննությունում մասնավորապես ասվում է․
««Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ Ադրբեջանի թարմացված ՀՕՊ համակարգերը «ակտիվորեն կիրառվել են» 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցում ասվում է, որ «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները (սրանք խորհրդային «Ս-125» համալիրի՝ «Տետրաէդրի» կողմից մոդեռնիզացված տարբերակն են) խոցել են հայկական 11 ԱԹՍ: Ըստ այդմ՝ խոցումները կատարել են 3 (խոցել է 3 հատ ԱԹՍ), 2 (խոցել է 2 հատ ԱԹՍ), 28 (խոցել է 3 հատ ԱԹՍ) և 11 (խոցել է 3 հատ ԱԹՍ) գործարանային համարներով համալիրները:
Բելառուսական ընկերությունից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Տետրաէդրը» ադրբեջանցի գործընկերների հետ 2006-2020 թթ. առնվազն 16 պայմանագիր է ստորագրել: Դրանք վերաբերել են գույքի առքուվաճառքին/մատակարարմանը և ծառայությունների մատուցմանը: Պայմանագրերից երկուսը, որոնք ստորագրվել են 2017 թ. դեկտեմբերի 26-ին և վերաբերել են «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանն ու ընթացիկ վերանորոգմանը, արժեցել են ընդհանուր 13,3 մլն դոլար: Ընդ որում՝ դրանից առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:»
Հետքի հետաքննությունը փայլուն ցուցադրում է, թե ինչպես են իրականացվել ռազմատեխնիկական գործարքն ու բելառուսական մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին օֆշորային գոտում գրանցված ադրբեջանական ընկերության միջոցով․․․
Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունները չափազանց հստակ գիտեն, թե ում տեսակետներն է ներկայացնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, և երբեմն նրա շուրթերով ո՞վ է խոսում Հայաստանի դեմ․․․ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հասարակությունը չափազանց հստակ գիտեն, թե ինչպիսի նշանակալի աջակցություն է ցուցաբերել Բելառուսն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանին՝ Արցախը բռնազավթելու համար։ Ըստ այդմ՝ ոչինչ այլևս գաղտնիք չէ, և նման ամեն մի հետաքննություն այլևս հաստատում է այն, ինչ Հայաստանում ու նրանից դուրս գիտեն շատերը․․․
Այս ամենն է եղել ու հանդիսանում պատճառը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն խոստացավ, որ այլևս չի այցելի ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն այդ երկրի ղեկավարն է, իսկ երկու երկրների հարաբերությունները մնում են լարված․․․
Ու ամեն անգամ, երբ հետին թվով հրապարակվում են հայտնի դարձած փաստեր, ապացույցներ ընդդեմ Հայաստանի ու Արցախի Ադրբեջան-Բելառուս ռազմաքաղաքական սերտ համագործակցության մասին, հիշում ես, որ «արցախահայերի վերադարձի համար» աղեկտուր «պայքարող» Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը՝ նույն ինքը Կտրիճ Ներսիսյանը, հանդգնեց այս ամենի խորապատկերին գնալ Բելառուս, երբ Հայաստանում առկա էր համաժողովրդական կոնսենսուս իշխանության դիրքորոշումների հետ չգնալ Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, ու քանի դեռ նա հրապարակավ ներողութուն չի խնդրել հայ ժողովրդից ու Հայաստանի հասարակությունից իր դավաճանության ու ստոր արարքի համար․․․
Ու այսքանից հետո թող ոչ մեկը չասի, թե Եկեղեցին դարձավ կամ դարձրին ժողովրդի մի ստվար հատվածի թիրախ «Արցախն ու արցախահայերի վերադարձի իրավունքը պաշտպանելու համար»․․․
Ժողովուրդը ցավը ու դրա համար մեղավորներին ուղղակի չի մոռացել, չի ներել․․․ իսկ մեր Եկեղեցին չի դարձել ու երբեք չի դառնա ժողովրդի թիրախ, բայց այ նրա մի քանի սպասավորներ, այդ թվում՝ Կտրիճ Ներսիսյանը, թքած են ունեցել Արցախի զավթման գործում Բելառուսի ունեցած մեծագույն ավանդի մեջ ու Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Բելառուս․․․ Սա չի ներվում ու չի ներվի․․․
Ահա և ամբողջ ճշմարտությունը»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT