Հայաստանի պաշտոնյաների մասին հերթական կեղծիքը․ Պրիգոժինի հիմնադրամի թիրախում այժմ էլ Ալեն Սիմոնյանն է. Fip

21/08/2025 schedule19:35

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում․ այս անգամ թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Վերջինս, նկատենք, ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։

«Հայազգի Ջեֆրի Էփշթեյն. ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մանկաբարձ-կայսրություն կառուցել բարձրաստիճան պաշտոնյաների համար» վերնագրով հոդվածը հրապարակվել է VT Foreign Policy/Veterans Today հարթակում։ Հոդվածում պնդում կա, թե իբր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։ 

Ի դեպ, այս հոդվածը հրապարակվել է նաև Պրիգոժինի հիմնադրած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հոդվածը հրապարակած կայքը, դրանում եղած պնդումները և պարզել, որ այն անհիմն է, մեղադրանքները՝ առանց փաստերի, իսկ դրա հետքերը տանում են ռուսական շրջանակներ։ 

Ըստ WHOIS գործիքի՝ VT Foreign Policy կայքի դոմեյնը գրանցված է 2023 թվականին։ 

485.png (132 KB)

Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ VT-ն «գրաքննության չենթարկվող այլընտրանքային» հարթակ է, որտեղ որևէ մեկը կարող է հրապարակել այն, ինչ ցանկանում է։ «․․․վիրտուալ լրատվամիջոց, որը ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից 100% անկախ գրողներին տրամադրում է ազատ և բաց հարթակ՝ իրենց տեսակետները ներկայացնելու առանց գրաքննության»,- նշվում է կայքում։

Հրապարակված հոդվածի հիմնական «աղբյուրը» «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» ուսումնասիրությունն է։ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice (FBR/FBI-նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI-խմբ․) սերտ առնչություն ունի «Վագներ» հիմնադրամի հետ։ Այս կառույցի հիմնադիրը, հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինն է։ Այն կապվում է պրոկրեմլյան ազդեցությամբ գործընթացների հետ։

Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թվականին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով։

Հոդվածում նշվում է, թե իբրև ամիսներ շարունակ հետաքննություն են անցկացրել «բացահայտելու Հայաստանի պատմության մեջ բարձրաստիճան պեդոֆիլների ամենամեծ ցանցը»։ Սակայն չկան այդ մասին ապացույցներ, տուժողների հետ զրույցներ կամ նրանց վկայություններ, փաստական տվյալներ և այլն։ Իսկ նրանք, ովքեր իբրև թե խոսել են հոդվածագրի հետ, ներկայացվում են առանց անունների։

Հիշեցնենք, ամիսներ առաջ այս ցանցը տարածում էր «բիոլաբորատորիաների» մասին հորինված պատմություն, որին անդրադարձել էր նաև Fip.am-ը և պարզել, որ անհիմն պնդումներով ու առանց փաստերի մեղադրանքներով պրոկրեմլյան օղակները թիրախավորել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հոդվածում հրապարակվել է մի լուսանկար, և նշվում է, որ դրանում Ալեն Սիմոնյանն է անչափահաս աղջիկների հետ։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսանկարի տղամարդը նման չէ Ալեն Սիմոնյանին և ավելին՝ այն չի ապացուցում, որ դրա վրա պատկերված անձը հենց Սիմոնյանն է։

496.jpg (46 KB)

Նմանատիպ նկարներ լայնորեն տարածված են stock պլատֆորմներում (Alamy, Depositphotos, Dreamstime և այլն)։ Ստուգումները ցույց են տալիս, որ կոնկրետ այս պատկերի մեջ արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը 2․6 տոկոս է։

Միաժամանակ այս լուսանկարը ցանցում որպես stock տարբերակ ամբողջությամբ չի հայտնաբերվել։ Սա կարող է նշանակել, որ այն կա՛մ իրական stock լուսանկար է, բայց փոփոխության ենթարկված, կա՛մ պարզապես մի քանի պատկերներից ստացված ֆոտոմոնտաժ է։

Ո՞վ է կեղծ հոդվածի հեղինակը

Հիմնադրամի կայքում տեղադրված հոդվածի հեղինակ նշված չէ, սակայն VT Foreign Policy-ում որպես հոդվածի հեղինակ նշվում է բրազիլացի մի երիտասարդ՝ Լուկաս Լեյրոզ (Lucas Leiroz) անունով։ Կայքում Լուկասի մասին կան մանրամասներ․ «Բրազիլացի լրագրող, աշխարհաքաղաքական վերլուծաբան։ Ավարտել է Բրազիլիայի ռազմական քոլեջի մշակութային ընդլայնման ծրագիրը։ Աշխատում է որպես լրագրող և աշխարհաքաղաքական վերլուծաբան։ Գիտաշխատող է Ռիո դե Ժանեյրոյի դաշնային գյուղական համալսարանի «Ճգնաժամ, զարգացում և միջազգային հարաբերություններ» հետազոտական խմբում։ Ժնևում ռուսական պատվիրակության հրավերով նա զեկույց է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանում և ԵԱՀԿ-ի «Լրացուցիչ քննարկումներում»։

494.png (254 KB)

Լուկասի «X»-ի էջը ավելի խոսուն է և ընդգծում է նրա պրոռուսական դիրքորոշումը․ նրա էջի հետնանկարում Լուգանսկն է, որին տիրանալու համար Ռուսաստանի զինված ուժերը տարիներ շարունակ պայքարում են, իսկ նրա գլխավոր լուսանկարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
921 դիտում

Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում․ ՄԻՊ-ի ուղերձը

Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար

Անկարգություններ, հարյուրավոր ձերբակալվածներ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել