Երևան
12 °C
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը հերքել է կեղծ էջերով տարածված լուրը, թե Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իբր 3.4 միլիոն դոլար է յուրացրել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար ստեղծված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամից։
France 24-ը թեմային անդրադարձել է այն լույսի ներքո, որ այն կայքը, որը տարածել է այդ լուրը, հոդվածներ է հրապարակել France 24-ի լրագրողների անունները օգտագործելով։
Հեռուստաընկերությունը շեշտում է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ՝ օգոստոսի 12-ին ստեղծված Euleaks կայքը ընդհանուր առմամբ իր հոդվածներում օգտագործել է France 24-ի 6 լրագրողի անուն, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այդ կայքի հետ։ Մասնավորապես նշվում է, որ Աննա Հակոբյանի մասին կեղծ լուրը հրապարակվել է France 24-ի նախկին լրագրող Ջեյմս Կրիդոնի անունից։
France 24-ն ընդգծում է, որ Euleaks կայքը կեղծ լրատվական հարթակ է, որը ստեղծվել է բոլորովին վերջերս։ Ըստ հեռուստաընկերության՝ այդ կայքի դոմեյնի տվյալները ցույց են տալիս, որ այն բացվել է օգոստոսի 12-ին՝ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին կեղծ հոդվածի հրապարակումից մեկ օր առաջ։ Նշվում է, որ այդ կայքում հրապարակվել են միջազգային նորությունների տասնյակ հոդվածներ անգլերեն, որոնք, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Ֆրանսիական հեռուստաընկերությունը նաև կապ է հաստատել Transparency International կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ, որտեղից նշել են, որ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին հոդվածում ներկայացված պնդումները հաստատող որևէ տեղեկություն չունեն։
Euleaks կայքը, այսպես կոչված, կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ իր պնդումները վերագրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանին, որը, սակայն, ավելի ուշ պարզաբանմամբ է հանդես եկել ու հայտարարել, որ ինքը երբևէ չի արել նման հայտարարություններ, որոնք իրեն վերագրել է այդ կայքը։
Ֆրանսիական հեռուստաալիքը եզրակացնում է, որ վերը նշված հոդվածը Հայաստանի դեմ տեղեկատվական արշավի հերթական դրսևորումներից է՝ հիշեցնելով, որ վերջերս Courrier France 24 կեղծ կայքը տեղեկատվություն էր տարածել, թե իբր Ֆրանսիան պատրաստվում է միջուկային թափոններ տեղափոխել Հայաստան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT