Երևան
12 °C
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 192 դեպք։ Աճել են մարդու կյանքի և սեփականության դեմ ուղղված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները։ Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտման 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել մարդու առողջության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցատեսակների առումով։
Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։
Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում գրանցվել է 99 դեպք 33-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 99 հանցանքից բացահայտվել է 83-ը։ Նվազում արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ սեփականության դեմ ուղղված հանցանքների։ Միևնույն ժամանակ աճել են կառավարման կարգի դեմ ուղղված հանցանքները։ Աճել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի և ապօրինի թմրաշրջանառության բացահայտումների աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է 71 հանցանք, բացահայտվել՝ 49-ը։ Աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Անցած վեց ամսվա ընթացքում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասի կողմից հանցանք չի կատարվել նաև Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում։ Գրանցված 155 դեպքից բացահայտվել է 119-ը։ Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ մարդու դեմ ուղղվածները։ Աճել է նաև լատենտային հանցագործությունների թիվը, ինչը պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներով։
Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում գրանցված 285 հանցանքից էլ բացահայտվել է 237-ը։ Աճել են խարդախությունների դեպքերն ու հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ ընտանեկան բռնության դեպքերը, որոնցով բոլոր բռնարարները հաշվառվել են։ Միևնույն ժամանակ Սևանի համայնքային ոստիկանները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն շատ են բացահայտել ապօրինի թմրաշրջանառության և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։
Ընտանեկան բռնության դեպքերի էական նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի սպասարկման տարածքում։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 81-ը։ Ընդհանուր պատկերում աճել են ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։ Միևնույն ժամանակ աճել են մարդու և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները։
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 5107 ահազանգ 981-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Գեղարքունիքի պարեկները կազմել են ընդհանուր 37․787 արձանագրություն՝ 1319-ով ավելի նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 678 վարորդ։ Բացի այդ՝ Գեղարքունիքի պարեկները բացահայտել են 422 հանցանք, այդ թվում՝ 117-ը ապօրինի թմրաշրջանառության դեպք, 17-ը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում։
Արփինե Սարգսյանը, ընդհանուր առմամբ բավարար գնահատելով Ոստիկանության ծառայությունների անցած վեց ամսվա աշխատանքը, մի շարք հանցատեսակների ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ։
ՆԳ նախարարը մարզի քրեական ոստիկաններից պահանջել է ձեռնարկել թիրախային օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կարճ ժամանակում բացահայտելու համար։ Բացի այդ՝ ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված նմանատիպ հանցանքների բացահայտման աշխատանքները։

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT