Երևան
12 °C
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1»-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը:
Որոշման հիմքը «Մարտի 1»-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են, հայտնում են դատախազությունից:
«Հիշեցնենք՝ քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, որը 2008 թվականի փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
2019 թվականի հոկտեմբերի 26-ին Սաշա Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2020 թվականի հունվարի 30-ին վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
2025 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթով երկու տուժողների բողոքները: Բողոքաբերները հայտնել են, որ չեն ստացել Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և միայն վերջերս են համացանցում հրապարակված հոդվածներից տեղեկացել, որ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս 2020 թվականին, բողոքում են որոշման դեմ և խնդրում են վերանայել այն:
Քննության առնելով տուժողների բողոքները, ինչպես նաև վերանայելով թիվ 62202608 քրեական վարույթի նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ Սաշա Աֆյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացրած քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը ենթակա է վերացման՝ նկատի ունենալով, որ Սաշա Աֆյանին մեղսագրված արարքի համար սահմանված է (այդ թվում՝ Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ) վաղեմության ժամկետների կիրառման արգելք:
Գլխավոր դատախազը, ի թիվս այլ իրավանորմերի, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0273/01/19 քրեական գործով 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, քաղաքացիների բողոքներն իրավունքի ուժով (ex jure) համարել է օրենքով սահմանված ժամկետում տրված և վերացրել է քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT