Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. հրապարակվել են լուսանկարներ

11/08/2025 schedule22:45

Օգոստոսի 11-ին Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը: Նրանք, ինչպես հայտնի է, անցնում են կեղծ և շինծու մեղադրանքներով, որոնք Բաքվի Քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներն են:

370.jpg (122 KB)

Այս դատական նիստում կրկին հարցաքննվել են վկաներ՝ բնիկ ադրբեջանցիներ, որոնք պատմել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին իրենց աչքերով և խոսքերով: Դատարան բերված իբրև տուժողները ներկայացրել են տեղեկություններ, որոնցից տասնապատիկ ու անգամ հարյուրապատիկ ավելի կարող է ներկայացնել հայկական կողմը։

371.jpg (98 KB)

Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ «տուժողներ», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Դատական նիստի ընթացքում մեղադրյալ հայերը պատասխանել են նրանց, թարգմանչի օգնությամբ հակադարձել:

372.jpg (127 KB)

Նիստը, ինչպես միշտ, նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 14-ին:

373.jpg (183 KB)

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի ՂուկասյանըԱրայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

374.jpg (103 KB)

Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

375.jpg (102 KB)

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով: 

376.jpg (121 KB)

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

377.jpg (97 KB)

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից:

378.jpg (110 KB)379.jpg (102 KB)380.jpg (109 KB)381.jpg (118 KB)382.jpg (95 KB)383.jpg (129 KB)384.jpg (119 KB)385.jpg (150 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1131 դիտում

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը

Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր

Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո

Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ

Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը